Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Մասնագիտական հմտություններ պահանջող հարցերի շուրջ, պետք է մտածել, նոր խոսել». Ռուբեն Մելքոնյանը՝ Արայիկ Հարությունյանի աղմկահարույց ելույթի մասին 06/29/2020   19:44  |  Հարցազրույց

Վերջին շրջանում Ռեջեփ Թայիփ Էրդողանը  նկատելիորեն խստացրել է Հայոց  Ցեղասպանության թեմայի շուրջ իր դիրքորոշումը։ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի՝ «Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու համար»  պաշտոնական Անկարան ինքնուրույն և քաղաքացիական նոր կառույց է ստեղծել, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության մշակմամբ։ Օրեր առաջ Էրդողանի գլխավորությամբ և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ շուրջ հինգ ժամ տևած դռնփակ նիստից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է․ «Ժողովում քննարկվել են այն ծավալուն քայլերը, որոնց նպատակն է լինելու կանխել Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք կիրառող հայկական լոբբիի և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը»։

 Ինչո՞ւ է պաշտոնական Անկարան կոշտացնում  դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում և  ինչ՞ հետևանքներ դա կարող է ունենալ հայկական կողմի համար։

 Այս մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ռուբեն Մելքոնյանի հետ.

- Պարոն Մելքոնյան, «Turkish Hürriyet daily» օրաթերթում հունիսի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան որոշում է կայացրել ստեղծել «նոր ինքնավար և քաղաքացիական ինստիտուտ», որպեսզի «պատասխան տա ցեղասպանության մեղադրանքներին և մշակի դրանց հակազդելու ռազմավարություն»: Այդ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին՝ Նախագահին առընթեր բարձրագույն խորհրդատվական խորհրդի հինգժամյա փակ նիստում։ Ինչո՞ւ է պաշտոնական Անկարան կոշտացնում իր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հացում և ի՞նչ միտում ունի  Թուրքիայի որդեգրած վերջին դիրքորոշումը։

- Նախ՝ պետք է ֆիքսենք, որ Թուրքիայի համար Հայոց Ցեղասպանության խնդիրը միշտ առաջնային նշանակություն ունի։ Անկախ համաշխարհային պրոցեսներից, տարածաշրջանային զարգացումներից , համավարակներից և այլն, այդ խնդիրը շարունակում է մնալ նրանց՝  ոչ թե տվյալ պահի իշխանության, այլ պետականության առաջնային կարևորություն ունեցող խնդիրների շարքում։ Եթե մեզ թվում է, թե տարբեր պրոցեսների ազդեցությամբ Թուրքիան կարող է թուլացնել իր հետևողական քայլերն այդ խնդրի  ուղղությամբ, ապա մենք չարաչար սխալվում ենք։ Թուրքիայի պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդը կարող է ասել, որ սկսած Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից, մինչև երիտթուրքերի փախուստն ու մինչև մեր օրերը,  թուրքական պետականության մոտեցումն այդ հարցի շուրջ  շարունակում է մնալ նույնը և դրա համար կիրառվում են ահռելի ռեսուրսներ։ Ես կարծում եմ, որ ամենավատ բանը, որ մենք կարող ենք անել՝ թուլացնելն է մեր հասարակական և քաղաքական զգոնությունը՝ կարծելով, թե անցել է շատ ժամանակ և աշխարհաքաղաքական օրակարգն այլ խնդիրներով է հագեցած։ Երբեմն ես նկատում եմ այնպիսի մոտեցումներ՝ իբր թե   սա մի քիչ ոչ այժմեական հարց է։ Սա մեծագույն մոլորություն է և, եթե դա արվում է անգիտության պատճառով, ապա աններելի սխալ է, իսկ եթե միտումնավոր, ապա սա  մեծ  դավաճանություն է։ 

-  Օբյեկտիվ գնահատականով՝ չե՞ք կարծում, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմից զգոնությունը թուլացնելուն միտված լուրջ  փորձեր են արվում։

- Չէի ցանկանա կոնսպիրալոգիական տեսությունների մեջ մտնել, բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարող չտեսնել, որ այդ խնդրի ու մեզ համար  ազգային կարևոր  նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ հետևողական և միգուցե համակարգված քայլեր և նույնիսկ հարձակումներ կան։ Երբ սրանք ամփոփում ենք, ապա դժվար է ասել, որ սրանք պատահական են, որ արվում են իրարից անկախ և չունեն լուրջ նպատակներ։ Երբ այս ամենը փազլի պես հավաքում ենք մի  ամբողջության մեջ, տեսնում ենք, որ սա լրջագույն վտանգ է։  Այս ամենը ի մի բերելով, այո, պետք է ասեմ, որ Ցեղասպանության հարցի միջազգային արծարծման  հարցում  մի կողմից  վտանգավոր պասիվություն կա, մյուս կողմից, մեղմ ասած,  անհասկանալի և մտահոգիչ տարատեսակ օրակարգերի ակտիվացում, որոնք միտված են մեզ համար կարևորագույն այս խնդրի հիմքերի լուրջ սասանմանը։ Դա կարող է լինել՝ թուրքերին ներելու, լավ թուրքի, ցեղասպանության ժամանակ հայերին փրկած թուրքերի դիսկուրսը և այլն։ Միգուցե հանրության համար դրանք ունեն անհանգստացնող նշանակություն, բայց  մասնագետների համար դրանք լիովին այլ տեսանկյունից դիտարկվող հարցեր են։ Եվ, երբ լավ թուրքերի մասին դիսկուրսներն արվում են, օրինակ ԱԺ բարձր ամբիոնից, սա  մասնագետների մոտ, մեղմ ասած, լուրջ անհանգստություններ է առաջացնում։ Մանավանդ երբ տեսնում ենք, թե դիմացի կողմից ինչ է կատարվում։ Թուրքիայի Ազգային ժողովում հակահայկական հռետորիկան և ատելությունը բարձրացել է վտանգավորության  ամենավերին աստիճանին, իսկ մեր ԱԺ-ում խոսում են բարի թուրքերից։ Սա անտրամաբանական է։ Եթե սա չգիտակցված արարք է, ապա մեղմ ասած՝ սխալ է, եթե գիտակցված է, ապա նման է ակնհայտ դավաճանության։

- Այս կոնտեքստում չեմ կարող չհիշատակել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի Աժ ամբիոնից արված անհասկանալի ելույթը՝ կապված Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում առկա իբր «փակ ֆոնդերի»  մասին։ Եվ սա այն դեպքում, երբ Էրդողանը 2019թ․ ապրիլի 24-ին՝ «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ հայտարարում է. «Մեր արխիվների շնորհիվ է, որ կարող ենք կուրծք պատռելով ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը:  Ու՞մ եք խաբում: Մենք մեր արխիվները մինչև վերջ բացել ենք, է՜յ հայեր, թե արխիվներ ունեք, դուք էլ բացեք»: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս ամենը։

- Կան թեմաներ, որոնք խիստ զգայուն են և մասնագիտական նեղ կարծիք ու հմտություններ  են պահանջում միայն։  Այս թեմաները գտնվում են մեր թշնամիների  անմիջական ուշադրության կենտրոնում։ Այսպիսի թեմաների մասին պետք է խոսել շատ զգույշ, այդ թեմաների մասին խոսելու հարթակը պետք է ընտրել ամենայն զգուշավորությամբ։ Չեմ կարծում, որ տարատեսակ նման խնդիրները, ինչպես ընդունված է ասել՝ հանրապետության թիվ մեկ քաղաքական  ամբիոնից Ազգային ժողովից բարձրաձայնելը շատ ճիշտ մոտեցում է։ Սա ամենևին կապ չունի թափանցիկ վարվող քաղաքականության հետ։ Պարտադիր չէ, որ մեր ներքաղաքական դաշտում առկա բոլոր խնդիրները բարձրանան ԱԺ ամբիոն, հատկապես նկատի ունեմ այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության համակարգի հետ՝ կապված Թուրքիայի հետ հարաբերություններին և Հայոց Ցեղասպանության խնդիրներին։ Դա հերոսություն չէ՝ սկանդալային նորության պես ինչ – որ հայտարարություններ անելը, սա մարտավարական սխալ է, որովհետև անհերքելի փաստ է, որ այդպիսի դրսևորումներն ակնհայտորեն մոնիթորինգի են ենթարկվում մեր հակառակորդ երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Պետք է հասկանալ, որ այդպիսի ամբիոններից արված հայտարարությունները միայն ներքին լսարանին չի ուղղված։ Հետևաբար,  նուրբ և մասնագիտական հմտություններ պահանջող հարցերի շուրջ պետք է մտածել, նոր խոսել։

- Պարոն Մելքոնյան, Դուք նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ եք։ Լսել եմ՝ արշալույսները հոգաբարձուների խորհրդում այնքան էլ պարզ չեն և դա  կապված է թանգարան-ինստիտուտի ոչ պակաս անհասկանալի հայտարարություններով հանդես եկող տնօրենի հետ։ Ուզում էի հարցնել ձեզ՝ ո՞վ է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այսօրվա տնօրենը։ 

-  Հարություն Մարությանը...

-  Հետո՞...

- Ես Հարություն Մարությանին ճանաչում եմ որպես լավ ազգագրագետ, Ազգագրության ինստիտուտի աշխատակից և թերևս այսքանը։ Որպես Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, որի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ ես, Հարություն Մարությանի գործունեությունը տարբեր հարցականներ և խնդիրներ է առաջ բերել, այդ թվում նաև՝ ինձ մոտ։ Ես նիստերի ընթացքում  իմ մտահոգությունների մասին բարձրաձայնում եմ  և, չէի ցանկանա մամուլի միջոցով իմ տեսակետներն արտահայտել, որովհետև ես ունեմ այդ հարթակը՝ իմ դժգոհություններն ու առաջարկները ներկայացնելու համար։ Ամեն դեպքում, կարծում եմ, կա մի մեթոդական սխալ, որ հանրության և գիտական հանրույթի մեջ տարընկալումների և հարցականների տեղիք է տալիս։  Այս ուղղությամբ պետք է հստակ քայլեր արվեն, այլ ոչ շարունակեն նույն հաստատակամությամբ հերքել այն մտահոգությունները, որոնք  օբյեկտիվ հիմքեր ունեն։   

- Պարոն Մելքոնյան, ի վերջո, ի՞նչ կարելի է սպասել իսլամիստական համոզմունքներով հղի  Էրդողանից, այն պարագայում, երբ նա բոլորովին վերջերս՝ 2020թ․ մայիսին, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, բաց տեքստով հայտարարում է, որ   Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ։ Վստահ եմ՝ դուք էլ տեղյակ եք, որ  Թուրքիայում  «սրի ավելցուկ» արտահայտության տակ շարունակ նկատի  են ունեցել  Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին։ 

- Ինչ վերաբերում է Էրդողանի այս հռետորաբանությանը՝ կարող եմ ասել, որ նա ոչ միայն այսօրվա աշխարհի պոպուլիստ  ղեկավարներից է, ով հայտնի է որպես քաղաքական իսլամական  պոպուլիզմի ամենահմուտ կիրառողներից, այլև՝ ատելության խոսքի ամենադասական կրողներից ու քարոզողներից մեկը։ Ընդ որում, սա հատուկ է ոչ միայն էրդողանին, այլ նաև թուրքական քաղաքական ողջ վերնախավին։ Նրանց մոտ ատելության խոսքն  ընդունված  և տարածված երևույթ է, որի հիմնական թիրախը Հայաստանն ու հայերն են։ Ուրեմն, եթե վերադառնանք մի քիչ վերևում մեր արծարծած հարցին, ապա  պետք է ֆիքսենք հետևյալը՝  եթե մեր երկու հարևան երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը  պետական մակարդակով  երկրի ղեկավարների, քաղաքական վերնախավի և հանրության մեծամասնության միջոցով հայերի դեմ ատելության քարոզի և հայկականության դեմ ատելության խոսքի կրողներ են ներկայանում  ու  դա չեն էլ թաքցնում, ապա, այս պարագայում, մենք  Հայաստանում՝ «եղբայրության» խաղաղասիրության ներելու  «բարեկամության» երկխոսելու և «լավ» թուրքերի խոսույթը  զարգացնելով՝ չգիտեմ թե ուր ենք գնում...

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ռուբեն Մելքոնյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:39 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀաստատվել են ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունների օրերը
23:43 24/06/2020  |  Միջազգային լրահոսԹուրքիայում պատմել են Լիբիայի հակառակորդների պլանների կործանման մասին
22:22 23/06/2020  |  Միջազգային լրահոսԹուրքիան հայտարարել Է Մակրոնի «բանականության մթագնման» մասին
19:46 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան շարունակում է մնալ ագրեսիվ, սպառնալից պետություն. թուրքագետ
18:23 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայում Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու նոր կառույց կստեղծվի
09:05 20/06/2020  |  ՄամուլՈվ կնշանակվի ԵՊՀ ռեկտոր․ նախարարն նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»
17:00 18/06/2020  |  Հարցազրույց«Նարինե Խաչատուրյանի համակարգման տակ գտնվող մշակույթի ոլորտում ողբալի վիճակ է». Արմեն Աբրոյան
13:00 18/06/2020Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին
00:01 17/06/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը
23:44 09/06/2020  |  Միջազգային լրահոսՀույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը. Հունաստանի ԶՈւ ԳՇ պետի ակնարկը Թուրքիային

Արխիվ

[]