ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գործիքակազմով և մեթոդաբանությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան 06/28/2020 17:12 | ԼՐԱՀՈՍ
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
«Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գործիքակազմով և մեթոդաբանությամբ:
Հայաստանի նոր քաղաքական «էլիտայի» և դրա առաջնորդի բնույթի , որակի և բովանդակության ընկալումն ու խորքային վերլուծությունը էական նշանակություն ունի հասկանալու համար, թե ինչպիսի իրական ձգտումներ, քաղաքական շարժառիթներ և մղումներ ունեն նրանք: Արդյո՞ք դրանք իրականում նոր «էլիտայինն» են, թե՞ մենք գործ ունենք այդ գործողություններն ու շարժառիթները կիրառող անտեսանելի «շահառուների» հետ:
Վերջին միտքը առավել հիմնավոր կյանքի իրավունք է ձեռք բերում, երբ սկսում ես ոչ թե մակերեսային «մասսայական օգտագործման» տեսանկյունից, այլ խորքային և համընդգրկուն դիտանկյունից գնահատել պրոցեսները, որոնք հարուցվում են իբր իշխանությունների կողմից, բայց կարծում եմ իրականում « ուրվական շահառուների» կողմից: Այս «շահառուների» իրական մղումները և շահերը կարող են լինել և սկսվել ֆինանսատնտեսական և ռազմաքաղաքական տարածաշրջանային շահերից մինչև գեոստրատեգիական ազդեցության գոտիներ կամ ուղղակի կրեն սոցիալ-էքպերիմենտալ բնույթ:
Բայց մաքսիմալ էֆեկտի հասնելու համար մեկ բան աներկբա է: Վերը նշված մղումների և շահերի լոկալ դերակատարները չպետք է ունենան և կրեն խորքային պատկերացումներ, ինտելեկտուալ և մասնագիտական խորություն, այլ պետք է լինեն պրիմիտիվ, կեղծ լոզունգային աշխարհայցքի և պարտադիր բևեռային մտածողության կրողներ, որոնք ձգտել են կազմաքանդման առանց կառուցելու մասին որևէ ստրատեգիական և արժեքային պատկերացումների : Վերջին հանգամանքը նոր քաղաքական էլիտայի որակման անքակտելի բնորոշիչ գիծն է:
Արդյունքում իշխանական քաղաքական էլիտայի հիմնական քաղաքական սևեռուն միտքը, դարձել է գերնպատակ, որը լայն զանգվածներին վերահսկելն է, իրենց սեփական նպատակների և «շահառուների» քաղաքական խաղի և շահի համար, որպես գործիք կամ «դեստրուկտիվ զանգված» օգտագործելը:
Էլիտայի գերագույն գլխավոր քարոզիչ մանիպուլյատորին բնորոշ է կեղծիքը, դերային խաղերը, ամեն գնով տպավորություն թողնելը, ագրեսիվ գրգռունակությունը, որն ուղղված է դեպի դուրս՝ դեպի իր քաղաքական օպոնենտները, իսկ վերջերս նաև դեպի սոցիալական շերտերը:
Մանիպուլյատորին ներհատուկ է նաև ապատիան ու տագնապները։ Նրա կողմից օգտագործվող բանալի բառերի հոգեվերլուծությունը վեր է հանում նրա ներքին տագնապները, պատժվելու վախը, բարոյական հանցանքը և ինֆանտիլ անօգնականությունը։ Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունների համար անհրաժեշտություն են դառնում կոնֆլիկտները, կոնֆրոնտացիան, նրանց սևեռուն միտքը ուրիշներին վերահսկելն ու կառավարելն է, ցինիզմը, կեղծիքն ու անհավասարակշռությունը: Սրանք քաղաքական և սոցիալհոգեբանական սիմպտոմներ են, որոնք այլևս խոսում են նրա մասին, որ երբեմնի կիսաժողովրդավարական ռեժիմը այլևս տրանսֆորմացվում է ավտորիտար ռեժիմի, քանի որ ունի ինքնապահպանման խնդիր, իսկ գլխավոր քաղաքական ակտորը սկսում է հաշվի չնստել օրենքի, իրավունքի և սահմանադրականության հետ, դրանք հարմարեցնելով սեփական կամքին և դեսպոտիկ մղումներին։ Սակայն այս ամենը մատուցվում է այսպես կոչված «ժողովրդի անունից, ժողովրդի համար և հանուն ժողովրդի» դիզայներական փաթեթավորմամբ:
Նմանատիպ մոդելները լայնորեն օգտագործվում են կրոնական տոտալիտար աղանդների քարոզչա- հոգեբանական ազդեցության համար:
«Աղանդի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու «բարոյական» նորմերը»:
Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ հեղինակության, նրա աստվածացման վրա:
Աղանդավորական խումբը ստեղծվում է այն առաջնորդողի խոստումների, սպառնալիքների, հնարքների, իշխանության չարաշահումների ներքո, օգտագործելով հոգեբանական ճնշում՝ իր հետևորդներին դարձնում է իրենից կախյալ էակներ: Որպես հետևանք, հետևորդները կորցնում են քննադատական վերաբերմունքը աղանդի յուրաքանչյուր գործունեության, դրա մեթոդների և սկզբունքների նկատմամբ:
Յուրաքանչյուր աղանդ նաև մի նոր «պետություն» է պետության ներսում, որն ապրում է սեփական կանոններով և օրենքներով, ավանդույթներով և հավատալիքներով, ուստի ձգտում է քայքայել այն ամենն, ինչ հակասում է իր ներքին կանոններին:
Աղանդի կողմից ի հայտ են բերվում տրանսի, էքստազի և այլ հոգեբանական հնարքների տարրեր, որոնք մի կողմից բացատրվում են նախընտրած պաշտամունքի նկատմամբ նվիրվածությամբ, բայց մյուս կողմից նպաստում են ֆանատիզմի և ծայրահեղ վարքի դրսևորումների: Համեմատությունները և համընկնումները կարող եք շարունակել ինքներդ, իսկ նմանությունները ահռելի են: Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ և գործիքակազմով
Այն քաղաքական և արժեքային բազան, որին մենք այսօր
ենք ականատես լինում, որևէ կապ չունի մեր վաղվա սպասումների հետ: Ժամանակակից քաղաքական զարգացումներն ունեն ոչ ժողովրդավարական համապատասխանություններով և անկայունությամբ, սոցիալ-տնտեսական և սահմանադրա-իրավական ոլորտներում խորը ճգնաժամերով ուղեկցվելու միտումներ և դրանք արդեն սկսվել են: Քանզի հեղափոխական իշխանափոխություն իրականացրած առաջնորդները պոպուլիզմը և աղանդավորական ծայրահեղական արժեհամակարգը դարձրել են քաղաքական վարչակարգի մեթոդ՝ այն տարածելով մեր հասարակության մեջ:Այս հայեցակարգային պոպուլիզմը հանդես է գալիս որպես խոչընդոտ մեր հասարակության ժողովրդավարական և անվտանգային զարգացման համար:
Ուրվական շահառուների «Նոր Հայաստան» կոնցեպտը իր ողջ պոտենցիալով պայքարում է հենց իր դեմ, իր անցյալի դեմ, իր կողմից չընկալվածի, չհասկացվածի, մերժվածի դեմ և ամենավտանգավորը նրանում է, որ իր նպատակին հասնելու համար այլևս սկսել է մեթոդների և քայլերի ընտրության, օրինականության և հատկապես բարոյականության ընտրության մեջ տարբերություններ չդնել:
1.Քաղաքական կամակորությունը եկել է փոխարինելու քաղաքական հեռատեսությանը,
2.Քաղաքական տարերայինությունը` մտածված և արգումենտացված քաղաքականությանը,
3.Հեղափոխակարգ վոլյունտարիզմը` հասարակության քաղաքական ներդաշնակեցմանը
4.Անգաղափար` հետևաբար և անարժեք և անսկզբունք քաղաքական գործելաոճը, պատասխանատու և սկզբունքային քաղաքական վարքաբանությանը:
5.Քաղաքական շահից բխող «ինկվիզիցիոն» գործելաոճը` տրամաբանված և սառը դատողությանը:
6.Հեղափոխակարգ իշխանության ոճը` պետականամետ հեռատեսությանը:
Քաղաքական սողացող հեղափոխության գործելաոճը իր բոլոր ենթաշերտերով մեր երկրի համար դարձել է իրական մարտահավեր: Մենք մտել ենք մի շրջափուլ որտեղ մաղձի և անցյալի դեմ պայքարի մոլուցքը միակ քաղաքական օրակարգն է և այլևս իշխանությունների աջակցման շատ թույլ մոտիվացիոն բազան: Մինչդեռ մեր օրերի քաղաքականության սուպերաստղը պոպուլիստ ակտիվիստ է, որը «ֆլիրտ» է անում զանգվածների հետ `«Հենց ես եմ ժողովուրդը» կարգախոսով և աղանդավորական քարոզչի վարքագծային կառուցվածքով և ձգտումներով: Այս ամենը չի կարող ընդունելի լինել իր արժեհամակարգն ու գերակայությունները ունեցող հայ մարդու համար: Իսկ լուծումը մեկն է սկսել ընկալել և գիտակցել այս ամենը: Այս ամենի ընկալումը գործի սկիզբն է:
P.S. Վեհ և առողջ մնացեք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ