ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վիծիկ դանա» կամ պաչիկներ հեռավոր Բհուբանեշվարից. Նաիրա Զոհրաբյան 06/28/2020 16:01 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Վիծիկ դանա» կամ պաչիկներ հեռավոր Բհուբանեշվարից
Անկեղծ մի բան խոստովանեմ։ Տեւական ժամանակ է չէի հասկանում թե ինչու, ասենք, իմ ֆեյսբուքյան գրառումները այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասին, կորոնավիրուսի դեմ իշխանությունների տապալած պայքարի մասին, Հայաստանի կրթական համակարգի մասին, նարդու ֆեդերացիայի եւ Հայաստան ներկրվող կոսմետիկայի որակի մասին էդպես ահավոր ջղայնացնում էին Hiya Cosh-ին հեռավոր Բանգալորից, Jahid Hasan-ին նույնքան հեռավոր Վիջայավադայից, Munsi Ryaj-ին Ահմադաբադից, Dibar Uddin-ին Նագապուրից, ինչպես նաեւ՝ Բանգլադեշի, Սոմալիի եւ Աֆրիկյան ու Ասիական մայրցամաքի մեր մյուս գլոբալիստ համամոլորակցիներին, ովքեր իմ յուրաքանչյուր գրառման տակ ջղայն սմայլիկ էին դնում։
Մտածում էի՝ երեւի խորը կոսմոպոլիտ ու գլոբալիստ են, այսպես ասած՝ աշխարհի քաղաքացի եւ շատ են ուզում, որ Հայաստանում «Գնումների մասին» օրենքում սողանցքներ չլինեն։ Բայց, երեկ ես իմ արդեն անչափ հարազատ դարձած Hiya Dibar-ին ու մյուսներին տեսա Միքայել Մինասյանի լայվի տակ ու հասկացա, որ ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ։
Հիմա, ասածս ի՞նչ է։ Մի թեթեւ Լորիսություն անեմ ու դիմեմ ՀՀ կառավարությանը։ Պարոն կառավարություն, էս ՊՈԱԿ-ը լրիվ իրան տվել անցել ա, լավ չեն աշխատում, հեչ լավ չեն աշխատում։ Կարա՞ն չէ, օրինակ, հայկական բոլոր ավանդական ադաթներով, տեղը-տեղին ֆեյքեր բացեն, ինչպես արել են մշտապես, վերցնեն ոչ թե հնդիկ ու բանգլադեշցի մեր համամոլորակցիների պրոֆիլները, այլ գողանան վրացիների, հույների, իսպանացիների, իտալաիցների պրոֆլիները, սեփականաշնորհեն նրանց ընտանեկան վիդեոները, բանակի քեֆի, կնունքի, հարսանիքի, հորքուրի պանիխիդայի նկարները, որ շարքային հայ ֆեյսբուքիստը տեսնի ու ասի՝ «դե իրական մարդիկ են է՞լի, ֆեյքեր չեն, տեսեք, դաժե սպորտզալից վիդեո են քցել»։ Կարա՞ն չէ էդ հսկայական գումարների դիմաց, որ ստանում են մեր՝ հարկատուներիս հաշվին, մի քիչ ավելի սրտացավ վերաբերվեն իրենց վստահված բարձր ու վեհ առաքելությանը։ Ի վերջո, մեր համամոլորակից Dibar-ը հո պարտավո՞ր չի ամեն օր մտնի հայաստանյան ընդդիմադիր գործիչների ֆեյսբուքյան էջեր ու առավոտից սթրեսի ենթարկվի։ Իրենց երկրներում էլ չէ՞ հազար ու մի պրոբլեմ կա։ Հնդկաստանի Քաշմիր քաղաքում ընդամենը վերջերս ձերբակալեցին Պակիստանի երեք քաղաքացու՝ մեղադրելով շպիոնաժի մեջ, իսկ Բանգլադեշում ընդհանրապես չեն դադարում վերջին կոռուպցիոն սկանդալների հետ կապված բացահայտումները։ Հիմա մեր սիրելի Dibar-ն ու Munsi-ը հո հազար կտոր չե՞ն լինելու։
Ուստիեւ՝ առաջարկում եմ ֆեյքաբուծարանի պրեմյաները կտրել եւ արժանահավատ ֆեյքերի արտադրության բաց մրցույթ հայտարարել՝ բնականաբար, ՀՀ «Գնումների մասին» օրենքի տառին ու բառին համապատասխան։
Դիմակ կրեք ու առողջ եղեք։
Հ. Գ. Եվ հիմա, հնդկերենով դիմում եմ մեր հնդիկ եղբայրներին. «भाईचारे का भारतीय लोगों की गरिमा अपमान जो लोग, आप हर दिन मेरे रिकॉर्ड में क्या मिलेगा?»»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ