ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ւմ եք փորձում մեղադրել զիջողականության մեջ. ԱՀ նախագահի խոսնակ 06/28/2020 23:02 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին այցելել էր առաջնագիծ: Թեմային հատուկ չէի անդրադառնա, եթե վերադառնալուն պես չնկատեի հայկական որոշ լրատվամիջոցների բարձրացրած անիմաստ ու անտեղի աղմուկը զիջողականության թեզի վերաբերյալ հայտնի կեղծ տեղեկատվության շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ցավով եմ արձանագրում, բայց հայկական մամուլի և քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչների կողմից Արցախի հանդեպ երբևէ այսքան շահարկում չէր եղել: Պատճառն, իհարկե, մեզ համար պարզ է. ՀՀ-ում արձանագրվող ներքաղաքական սուր հարաբերություններն են, բայց չէ՞ որ Արցախի իշխանությունները երբևէ չեն միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին ու դրա ցանկությունն էլ չկա: Մանրադրամի մի՛ վերածեք այն, ինչի մասին ժամանակին կամ պարբերաբար պաթոսով խոսում եք: Արցախը համայն հայության սրբություն-սրբոցն է, որտեղով այսօր անցնում է հայկական պետականությունների ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյության առաջնագիծը:
Ո՞ւմ եք փորձում մեղադրել զիջողականության մեջ. այն նախագահի՞ն, ով դեռ անչափահաս տարիքում զենքը վերցրել է ու իր ավագ ընկերների հետ պաշտպանել հայրենիքը, ում ձեռքերում մարտի դաշտում վերջին խոսքերն է շշնջացել նրա հարազատ եղբա՞յրը, ով հարյուրավոր մարտական ընկերնե՞ր է կորցրել, ով, զբաղեցնելով ԱՀ վարչապետի պաշտոնը, հրապարակավ դե՞մ է արտահայտվել պաշտոնապես բանակցային քննարկման թեմա դարձած Մադրիդյան սկզբունքներին, ով ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ քաղաքական օրակարգ է բերել Արցախի 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձի հարցը…
Դուք բարոյականություն ունե՞ք: Չէ, չունեք, անգամ ամոթանք տալուն արժանի չեք…
Արայիկ Հարությունյանը մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ արդեն պաշտոնավարում է նախագահի պաշտոնում: Լուսաբանված և լուսաբանման ոչ ենթակա խորհրդակցությունները, հանդիպումները, այցերն ու հանձնարարականներն անվտանգության թեմայով հավանաբար գերակշռում են բոլոր մնացածի նկատմամբ: Բայց դա ձեզ ու ձեր նեղ քաղաքական շահերը սպասարկողներին հետաքրքիր չէ, քանի որ ձեր խնդիրն իրականում տարբերվում է ձեր կողմից պաթոսով ներկայացվող խնդիրներից:
Վեր կանգնե՛ք ձեր նեղ կուսակցական և քաղաքական շահերից, եթե չեք վախենում ազգի անեծքից: Արցախը «մարզ» ու «վասալ» անվանողներ, մի պարզ ճշմարտություն հասկացեք. դուք ձեր այդ պահվածքով չեք հարգում Արցախում ապրող հայության ընտրությունը, որը լրիվությամբ համընկնում է թշնամու պահվածքի հետ:
Մեզ միասնություն է պետք, կուռ միասնություն: Ապացուցե՛ք, որ կարող ենք, որ «հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց կարելի է միայն պառակտել» պատմական պնդումն ամենևին էլ մեր ժամանակների մասին չէ ասված»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից