ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեն ընդամենը 3 մլն դրամ է ծախսել՝ երեք ամսվա ընթացքում կենտրոնական մարմինն ու մարզային կառույցները ախտահանելու համար 06/27/2020 22:57 | Կորոնավիրուս
Ոստիկանության կենտրոնական մարմնի եւ տարածքային ստորաբաժանումների, դատարանների նստավայրերի վարչական շենքերը չեն ախտահանվում։ Նման հետեւության հիմքը՝ տվյալ հաստատությունների ասելիքի բացակայությունն է։
Արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելով իշխանությունները վարակի տարածման ամբողջ պատասխանատվությունը դրեցին ժողովրդի վրա՝ մեղադրելով հակահամաճարակային կանոնները չպահպանելու մեջ։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր հասարակության լայն շերտերի հետ շփում ունեցող պետական գերատեսչություններին՝ պարզելու համար՝ 2020 թվականի մարտի 16-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ինչ քայլեր են ձեռնարկվել պարետի՝ հակահամաճարակային ցուցումները կատարելու, ախտահանումների կազմակերպումն ապահովելու ուղղությամբ։
Նշենք, որ սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ պարետի սահմանած ուղեցույցի համաձայն՝ օրական առնվազն երկու անգամ պետք է ախտահանվեն տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները: Ոստիկանությունը դատարանները, քննչական մարմինները այն կառույցներն, որոնք լայն շփում են ունենում հասարակության տարբեր շերտերի հետ, բայց պարզվում է՝ այդ կառույցներում ախտահանում չի իրականացվում։ Համենայն դեպս՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշված հաստատությունները չեն արձագանքել ու չեն պատասխանել, թե ինչպես են կազմակերպում ախտահանման աշխատանքները։
Ի տարբերություն՝ ոստիկանության եւ դատական դեպարտամենտի, արձագանքել է Քննչական կոմիտեն, խոստացել պատասխանել՝ ՊԵԿ-ը։
ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ «Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ախտահանման աշխատանքները կազմակերպելու նպատակով ձեռք են բերվել համապատասխան ախտահանման համար անհրաժեշտ նյութեր (նատրիումի հիպոքլորիդ և այլն), որոնք տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնին, ինչպես նաև՝ տարածքային ստորաբաժանումերին:
Վարչական շենքերի ախտահանման աշխատանքներն իրականացվել և իրականացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցների (մաքրուհիների, ինչպես նաև տեխնիկական անձնակազմի) կողմից:
Ախտահանման աշխատանքներն իրականացվում են շաբաթը 2 անգամ բոլոր ստորաբաժանումներում: Աստիճանավանդակները, վերելակները և բռնակները ախտահանվում են ամեն օր: Քաղաքացիների համար վերելակների, անցակետերի, ինչպես նաև շքամուտքում կատարված են 1.5 մետր հեռավորությամբ գծանշումներ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով, ինչպես նաև միջանցքներում հարմարեցված են դոզատորներ՝ մշտական ապահովված ալկոգելով:
Վարչական շենքեր մուտք գործելիս պարտադիր կատարվում է ջերմաչափում, ինչպես նաև տրամադրվում դիմակներ:
Բացի այդ, 2020 թվականի մարտի 16-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ծառայության հատուկ ստորաբաժանումների կողմից ամիսը մեկ անգամ կատարվել են լայնածավալ ախտահանման աշխատանքներ:
Մեր կողմից ուղարկված հարցման մեջ ՀՀ Քննչական կոմիտեից խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել նաև այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսվում կառույցում ախտահանման աշխատանքների իրականացման համար։ Մեզ տրամադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2020 թվականի մարտի 16-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, միջոցառումների կազմակերպման համար ծախսվել է 3.103.400 (երեք միլիոն հարյուր երեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից