ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել․ Էլինար Վարդանյան 06/27/2020 13:26 | Վերլուծություններ
Վարչապետի երեկվա հայտարարությունները ոչ միայն անհասկանալի է, թե ում են ուղղված, այլև իրենց մեջ պարունակում են իրական վտանգներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը ։
«Հայտարարություն առաջին
«Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»։
Սա այն է, ինչի մասին մենք մարտ ամսից ասում ենք՝ իշխանությունը մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը ստորադասել է իր քաղաքական շահերին, իշխանության օրակարգը և ժողովրդի օրակարգն իրար հետ կապ չունեն։
Այս խոսքերում «մենքը» հանրությունը չէ։ Այս խոսքերի միակ հասցեատերը պետք է լինի իշխանությունը։ Մնացածը հենց այնպես ասված բառեր են։
Հանրությունը չէ իշխանությունների ուշադրությունը շեղում համաճարակից, այլ իշխանություններն են համավարակի դեմ պայքարելու փոխարեն՝ հանրությանը զբաղեցնում բոլորովին այլ խնդիրներով։ Այս ընթացքում իշխանություններն են, որ մեկը մյուսի հետևից կազմակերպում են քաղաքական շոուներ՝ քրեական գործեր, սահմանադրական փոփոխություններ, իսկ այս ամենի ֆոնին իրենց թեթև ձեռքով համաճարակը մղվում է երկրորդ պլան։ Իշխանությունն է արտակարգ դրության պայմաններում գաղտագողի ընդունում օրենքներ, որոնց հետևանքները շատ շուտով զգալու է յուրաքանչյուրը քաղաքացի։
Հիմա հանրությունից ի՞նչ եք ուզում։ Ինչո՞ւ եք հերթական անգամ ձեր սխալները բարդում հասարակության վրա։
Ինչպե՞ս պետք է հասարակությունից լրջություն ակնկալել, եթե իշխանություններին է բնորոշ անլրջությունը։ Ինչո՞ւ պետք է մարդիկ լուրջ վերաբերեն վարչապետի ուղերձներին, եթե վարչապետի գործողություններն ու հայտարարությունները համարժեք չեն իրավիճակի լրջությանը։
Հայտարարություն երկրորդ
«Մենք ինչ-որ սխալ արել ենք, երևի կազմակերպչական, կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել, և մենք գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով, բայց ամեն մեկս պետք է մեր սխալն ուղղենք՝ հանուն մեր պետության, ժողովրդի»։
Փաշինյանն ու իր կառավարությունն արել են շատ կոպիտ, ճակատագրական սխալներ, որոնց գինը տասնյակ հազարավոր մարդկանց առողջությունն է, չդադարող մահերի քանակը։ Համաճարակի ողջ ընթացքում Ձեզ զգուշացնում էին այդ սխալների մասին։ Ցուցադրաբար արհամարհում էիք։ Այսօր, հենց այս պահին, շարունակում են արվել կոպիտ սխալներ, որոնք թե՛ կազմակերպչական են, թե՛ կառավարչական։
Վարչապետն ընդունում է, որ ճիշտ չեն գնահատել վարակով պայմանավորված իրավիճակը, ռիսկերը։ Մնում է՝ ընդունի նաև դրա գինը, որ վճարել է մեր ժողովուրդը։ Իսկ դրանից հետո միակ տրամաբանական հարցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում շարունակել կառավարել։
Մենք առաջիկայում սխալների ամբողջական փաթեթը ներկայացնելու ենք հանրությանը, ԱԺ-ին և կառավարությանը։ Կարող ենք մի քանիսը հիմա ասել.
Հունվարի 30-ին ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժովը ինչպե՞ս է աչք փակել մինչև մարտի 13-ը ձեր հանրահավաքների վրա։
Ինչպե՞ս հնարավոր եղավ մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները և միայն մայիսի 18-ից պարտադրել դիմակներ դնել։ Սա կոպտագույն սխալ էր, որը բերեց վարակի անզուսպ տարածմանը։
Ինչո՞ւ պետությունը 4 ամիս շարունակ, առ այսօր չի կարողանում լուծել զանգվածային թեստավորման հարցը։ Ամբողջ աշխարհում սա համարվում է ամենակարևոր գործիքը՝ ասիմպտոմ և թեթև հիվանդներին հայտնաբերելու և վարակի օջախները լոկալիզացնելու համար»,- ասված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից