ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարանի նոր դատավորները չեն լինելու լեգիտիմ. Վարոսյան 06/27/2020 14:56 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ նոր դատավորները կլինեն ոչ լեգիտիմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Վերջին փոփոխություններն ընդունվել են Սահմանադրության խախտմամբ, բնականաբար նոր դատավորները չեն լինելու լեգիտիմ, ՍԴ-ն էլ չի լինելու այն մարմինը, որը պետք է լինի Սահմանադրությամբ։ Սա էլ նշանակում է, որ մեր պետության մեջ ինչ -որ բան խաթարվեց, այսինքն՝ մենք արդեն ունենք ապալեգիտիմ իշխանություն՝ իշխանության բոլոր ճյուղերը միասին վերցված։ Սա ինչ հետևանքի ասես, կարող է հանգեցնել »,- նշել է Վարոսյանը։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ լեգիտիմության վերաբերյալ պնդումներին՝ Վարոսյանն ասաց, որ յուրաքանչյուրս կարող ենք բացել, կարդալ կարգը, որը սահմանված է Սահմանադրական փոփոխությունների համար, եթե այն ԱԺ-ն է իրականացնում։
«Ցանկացած դեպքում ՍԴ եզրակացությունը պարտադիր է և դա պատահական չէ, որ գրված է այդպես։ Դա է իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովման մեխանիզմը։ Եթե դա չլինի, ՍԴ-ն որպես այդպիսին չի էլ կարող գոյություն ունենալ։ Դա նշանակում է, որ իշխանության մի ճյուղն ինչ ուզենա կարող է անել, ինչը բացառում է իշխանությունների տարանջատման սկզբունքը»,- ասաց Վարոսյանը։
Նրա խոսքով՝ ցավն այն է, որ հասարակությունը չի էլ ուզում հասկանալ, թե իշխանությունների տարանջատման սկզբունքն իր ինչին է պետք, դրանից ինչ է փոխվելու իր կյանքում։ Վարոսյանը գտնում է, որ այդ խնդրի պատասխանատուն յուրաքանչյուրս ենք, որ շարքային քաղաքացին չի կարողացել ընկալել օրենքների պահպանման, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանման կապն իր սովորական կենցաղի հետ։ Դիտարկմանը, որ ուղիղ կապ չի եղել, Վարոսյանն արձագանքեց, որ եղել է միշտ և այսօր էլ կա։
«Քաղաքացուն պետք է բացատրել, որ, եթե դու ուզում ես ապրել անվտանգ, ապահով, տնտեսապես զարգացած իրավական պետության մեջ, չի կարող գալ իշխանության մի ուժ և անել ինչ ուզում է ։ Հակառակ պարագայում՝ մենք կմտնենք մի հորձանուտի մեջ, որից չենք կարողանա դուրս գալ»,- ասաց Վարոսյանը։
Դիտարկմանը, որ, եթե իշխանությունն ինչ ցանկանում անում է, ապա ինչու այդ դեպքում ԱԺ-ն որոշում ընդունեց, վարչապետը ֆեյսբուքյան գրառում կաներ, ուղիղ հանձնարարական կտար, փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ այդ օրն էլ կգա՝ կամաց-կամաց։
«Նույն ՍԴ, այսպես կոչված, ճգնաժամի լուծման որերորդ տարբերակն էր սա և ոչ մեկն այդ տարբերակներից իրավունքներից չէր բխում։
Նույն այս ջատագովները նույն եռանդով պնդում էին, որ նախորդ իրենց որոշած լուծումներն լավագույնն էին, օրինական էին, իսկ երեկ անգամ ՀՀ արդարադատության նախարարն է ընդունում, որ մոռացել են Սահմանադրական օրենքում փոփոխություններ մտցնել, բայց դա չի խանգարում կյանքի կոչել այն, ինչ ուզում են։ Եթե չի խանգարում, ապա ինչու եք ասում, թե արագացված ռեժիմով դա էլ կփոխեք »,- ասաց Վարոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ