Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Գույքահարկի բարձրացումը՝ որպես իշխանությունների հակաճգնաժամային ամենակարևոր նախաձեռնություն 06/27/2020   20:05  |  Վերլուծություններ

Ներկա իշխանութունների՝ գույքահարկի բարձրացման քաղաքականության  հիմնավորումը դեռ անցյալ տարի ԱԺ-ում ներկայացրել էր կադաստրի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը: Վերջինիս բերած օրինակը ԱԺ-ում, թե ինքն իր ավտոմեքենայի համար ավելի շատ հարկ է վճարում, քան՝ տան համար, այս համատեքստում գուցեև համոզիչ փաստարկ էր, բայց հատկապես հիմա  այս օրենքը ժամանակավրեպ է,  անժամանակ:  Այն էլ այն դեպքում, երբ երկրի վարչապետն է հայտարարում, որ 70.000 աշխատատեղ փակվել է։ ՄԻ տեսակ, ժանտախտի ժամին խրախճանքի նախանշաններ է պարունակում:

Ընդ որում, ուշագրավ էր, որ խնդրո առարկա օրենքը, որի բեռան տակ ընկնելու էր ոչ թե բնակչության այս կամ այն խավը, այլ բոլորը, ոչ միայն լուրջ մասնագիտական քննարկումներով չի անցել, այլև որևէ հանրային քննարկում տեղի չի ունեցել, որը ՀՀ քաղաքացիներին մարդկային լեզվով, ոչ թվախեղդ ու տոկոսախեղդ անելով՝ կբացատրեր, թե սա ինչ է ներկայացնում իրենից:  Տեղի չի ունեցել ոչ օրենքի հեղինակ գերատեսչության նախաձեռնությամբ, ոչ էլ՝ կառավարությունն է այն լայն քննարկման դրել:

Եվ ահա, այսպես հում, դեռ կառավարության կողմից անգամ չմարսված այս օրենքը մի տեսակ հրատապության ռեժիմով, անսպասելի և որ ամենակարևորն է՝ արտակարգ դրության և համավարակի պայմաններում բերվում է Ազգային Ժողով, որտեղ նույնպես  նախկինում այս համատեքստում որևէ լուրջ քննարկում չի ծավալվել, բացի մեծամասնության՝ կառավարության բերած օրենքի  հանդեպ երկու ձեռքով կողմ լինելու միաձայն վանկարկումները:

Մինչդեռ, այս օրենքում  պարզ է մեկ բան՝  այլևս չհարկվող շեմ չի լինի և ՀՀ  բոլոր քաղաքացիները կսկսեն գույքահարկ վճարել , մինչդեռ նախկինում շուրջ 580.000 մարդ, որոնք բնակվում էին խրճիթներում, չէին վճարում: Հիմա նաև նրանք կվճարեն:   Ավելին՝ այն բարձրանում է անխտիր բոլորի համար և 4֊5 տարի անց բոլորի համար գույքահարկը բարձրանալու է մոտ 3-4 անգամ։  Շքեղ առանձնատների համար եւս  գույքահարկը բարձրանում է գրեթե նույն համամասնությամբ, ինչ մեկ սենյականոց բնակարաններինը։

Հարց է ծագում՝ ո՞րն է այս հրատապության պատճառը: Արդյո՞ք սա կյանքի և մահու հարց էր: Իհարկե՝ ոչ: Գույքահարկի բարձրացման կարիք կար՞: Եթե չեմ սխալվում, 88-ից ի վեր այն չի բարձրացել, սակայն ոչ հիմա, ոչ այս համաճարակային, սոցիալ-հոգեբանական, տնտեսության  համար ճգնաժամային վիճակում: Գործազրկության ամեն օր աճող թվերի և այս համատեքստում ավելի տխուր պատկեր ունենալու իրատեսական գնահատականների առկայությամբ: Եվ անշուշտ, ոչ արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ զրկված են փողոցներում և հրապարակներում իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելու հնարավորությունից:

Իհարկե, շատ դժվար է պատկերացնել որևէ այլ երկրի կառավարություն և Ազգային Ժողով, որն այս կարգի հակահումանիստական վերաբերմունք ունի սեփական ժողովրդի հանդեպ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ի դեպ,  վարակի՝ օրեցօր ահագնացող օջախ հանդիսացող Ազգային Ժողովը  արդեն իսկ վարակակիր որոշ պատգամավորների  տներից էր  կանչել, որ գան քվեարկեն: Հետն էլ՝  վարակ տարածեն: Դա այն օրն էր, երբ կառավարությունը փողոցներում դիմակ էր բաժանում…

Իսկ  ընդհանրապես, այն, որ բնակարանների գույքահարկը կհարկվի դրանց շուկայական արժեքով, աբսուրդի ժանրից է, քանի որ այս համատեքստում հայտնի չէ, թե շուկայական արժեք ասելով ի՞նչ են հասկանում իշխանությունները: Հայտնի չէ նաև, թե  հիպոթեկերով իրենց, իրենց զավակների համար տուն ու տանիք ստեղծող և շատ դժվարությամբ հիպոթեկը փակող  մարդկա՞նց համար ի՞նչ անակնկալներ է մատուցելու այս օրենքը: Այն դեպքում, երբ  եկամտահարկի վերադարձելիության մասին մի օր մի բան է ասվում, մեկ այլ օր՝ այլ բան:

 Միգուցե  գույքահարկի բարձրացումը  մեր իշխանությունների հակաճգնաժամային նախաձեռնություններից մեկն է, մենք չե՞նք հասկանում:

Միանշանակ, այս օրենքը հետկանչի և փոփոխությունների կարիք ունի: Տեսեք,  խորհրդարանում այն  միաձայն ու մեկ մարդու պես  հաստատում  է բացառապես մեկ  ուժ՝ իշխանական քաղաքացիական պայմանագիրը,  որը ժողովրդի ուսերին իշխանության գալով, իր տիրապետության 2 տարիների ընթացքում  ոչ միայն չի ավելացրել, այլև՝  շարունակ պակասեցրել է  ՀՀ պարզ քաղաքացիների եկամուտները:  Իշխանությունն ավելացրել է միայն իրենց եկամուտները՝ աշխատավարձի , պարգևատրումների տեսքով:  

Դե, իսկ հիմա եկել է ժամանակը, որ կենտրոնի հնաբնակներին  քպականները խորհուրդ տան, թե՝ նրանք, ովքեր չեն կարող վճարել շուկայական արժեքով հաշվարկած գույքահարկը, թող վաճառեն իրենց տները և գնան այլ հատվածներում տուն գնեն: Նկատենք, որ  բնիկ կամ  հնաբնակ  երևանցիների խնդիրների բարձրաձայնմամբ էլ, որը ֆլեշմոբի տեսքով սկսեց երգիչ- երգահան Վահան Արծրունին, ֆեյսբուքում սկսվեց տարածվել թեման, մարդիկ  սկսեցին արտահայտել իրենց բողոքն ու դժգոհությունները: Արդյունքում՝ պարզ դարձավ, որ մարդկանց հիմնական մասն իրեն անմիջականորեն վերաբերող այս օրենքից բացարձակ անտեղյակ է: 

Եվ այս ամենից հետո հանկարծ Ազգային Ժողովից մի ձայն լսվեց, պարզվեց ֆինանսա-տնտեսական հարցերի հանձնաժողովից ԱԺ պատգամավոր  Թունյանը պատրաստ է հանրային քննարկում նախաձեռնել տարբեր կողմերի մասնակցությամբ և բոլորին բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում գույքահարկի բարձրացումը: Այսինքն, ի՞նչ է ստացվում,  օրենքն ընդունում եք, նո՞ր եք քննարկում կազմակերպում:

 

Հեղինակ`Մարինե Մինասյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:49 25/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴիմա՞կ եք բաժանում, վարակի օջախ ԱԺ-ում բաժանե՛ք, ժողովրդի հանդեպ ձեր հումանիզմը գույքահարկի բարձրացմամբ արտահայտել եք
09:23 26/06/2019  |  ՄամուլԳույքահարկը կբարձրանա. հնարավոր են շղթայական թանկացումներ. «Փաստ»
12:57 08/02/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը գույքահարկի արտոնությամբ խթանում է որակյալ սպայական անձնակազմի մուտքը ՀՀ ԶՈւ. նախարար
10:48 08/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՆ-ն դրական է վերաբերվում պայմանագրային զինծառայողներին գույքահարկից ազատելու» Ելք»-ի նախաձեռնությանը
09:50 05/09/2017  |  Մամուլ«Երեխային մանկապարտեզ ընդունելու համար պահանջում են գույքահարկ վճարել. «Իրատես de facto»
15:55 21/12/2016  |  ԼՐԱՀՈՍԳույքահարկի գծով արտոնություն է սահմանվել մի շարք խմբերի անձանց համար  
16:53 23/12/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանվել է գույքահարկի արտոնություն
17:11 23/10/2014  |  ԼՐԱՀՈՍՎախտանգ Միրումյան. Հողի հարկի և գույքահարկի մասով պետական աջակցության հարցերն ամբողջությամբ կարգավորված են

Արխիվ

[]