ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գույքահարկի բարձրացումը՝ որպես իշխանությունների հակաճգնաժամային ամենակարևոր նախաձեռնություն 06/27/2020 20:05 | Վերլուծություններ
Ներկա իշխանութունների՝ գույքահարկի բարձրացման քաղաքականության հիմնավորումը դեռ անցյալ տարի ԱԺ-ում ներկայացրել էր կադաստրի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը: Վերջինիս բերած օրինակը ԱԺ-ում, թե ինքն իր ավտոմեքենայի համար ավելի շատ հարկ է վճարում, քան՝ տան համար, այս համատեքստում գուցեև համոզիչ փաստարկ էր, բայց հատկապես հիմա այս օրենքը ժամանակավրեպ է, անժամանակ: Այն էլ այն դեպքում, երբ երկրի վարչապետն է հայտարարում, որ 70.000 աշխատատեղ փակվել է։ ՄԻ տեսակ, ժանտախտի ժամին խրախճանքի նախանշաններ է պարունակում:
Ընդ որում, ուշագրավ էր, որ խնդրո առարկա օրենքը, որի բեռան տակ ընկնելու էր ոչ թե բնակչության այս կամ այն խավը, այլ բոլորը, ոչ միայն լուրջ մասնագիտական քննարկումներով չի անցել, այլև որևէ հանրային քննարկում տեղի չի ունեցել, որը ՀՀ քաղաքացիներին մարդկային լեզվով, ոչ թվախեղդ ու տոկոսախեղդ անելով՝ կբացատրեր, թե սա ինչ է ներկայացնում իրենից: Տեղի չի ունեցել ոչ օրենքի հեղինակ գերատեսչության նախաձեռնությամբ, ոչ էլ՝ կառավարությունն է այն լայն քննարկման դրել:
Եվ ահա, այսպես հում, դեռ կառավարության կողմից անգամ չմարսված այս օրենքը մի տեսակ հրատապության ռեժիմով, անսպասելի և որ ամենակարևորն է՝ արտակարգ դրության և համավարակի պայմաններում բերվում է Ազգային Ժողով, որտեղ նույնպես նախկինում այս համատեքստում որևէ լուրջ քննարկում չի ծավալվել, բացի մեծամասնության՝ կառավարության բերած օրենքի հանդեպ երկու ձեռքով կողմ լինելու միաձայն վանկարկումները:
Մինչդեռ, այս օրենքում պարզ է մեկ բան՝ այլևս չհարկվող շեմ չի լինի և ՀՀ բոլոր քաղաքացիները կսկսեն գույքահարկ վճարել , մինչդեռ նախկինում շուրջ 580.000 մարդ, որոնք բնակվում էին խրճիթներում, չէին վճարում: Հիմա նաև նրանք կվճարեն: Ավելին՝ այն բարձրանում է անխտիր բոլորի համար և 4֊5 տարի անց բոլորի համար գույքահարկը բարձրանալու է մոտ 3-4 անգամ։ Շքեղ առանձնատների համար եւս գույքահարկը բարձրանում է գրեթե նույն համամասնությամբ, ինչ մեկ սենյականոց բնակարաններինը։
Հարց է ծագում՝ ո՞րն է այս հրատապության պատճառը: Արդյո՞ք սա կյանքի և մահու հարց էր: Իհարկե՝ ոչ: Գույքահարկի բարձրացման կարիք կար՞: Եթե չեմ սխալվում, 88-ից ի վեր այն չի բարձրացել, սակայն ոչ հիմա, ոչ այս համաճարակային, սոցիալ-հոգեբանական, տնտեսության համար ճգնաժամային վիճակում: Գործազրկության ամեն օր աճող թվերի և այս համատեքստում ավելի տխուր պատկեր ունենալու իրատեսական գնահատականների առկայությամբ: Եվ անշուշտ, ոչ արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ զրկված են փողոցներում և հրապարակներում իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելու հնարավորությունից:
Իհարկե, շատ դժվար է պատկերացնել որևէ այլ երկրի կառավարություն և Ազգային Ժողով, որն այս կարգի հակահումանիստական վերաբերմունք ունի սեփական ժողովրդի հանդեպ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ի դեպ, վարակի՝ օրեցօր ահագնացող օջախ հանդիսացող Ազգային Ժողովը արդեն իսկ վարակակիր որոշ պատգամավորների տներից էր կանչել, որ գան քվեարկեն: Հետն էլ՝ վարակ տարածեն: Դա այն օրն էր, երբ կառավարությունը փողոցներում դիմակ էր բաժանում…
Իսկ ընդհանրապես, այն, որ բնակարանների գույքահարկը կհարկվի դրանց շուկայական արժեքով, աբսուրդի ժանրից է, քանի որ այս համատեքստում հայտնի չէ, թե շուկայական արժեք ասելով ի՞նչ են հասկանում իշխանությունները: Հայտնի չէ նաև, թե հիպոթեկերով իրենց, իրենց զավակների համար տուն ու տանիք ստեղծող և շատ դժվարությամբ հիպոթեկը փակող մարդկա՞նց համար ի՞նչ անակնկալներ է մատուցելու այս օրենքը: Այն դեպքում, երբ եկամտահարկի վերադարձելիության մասին մի օր մի բան է ասվում, մեկ այլ օր՝ այլ բան:
Միգուցե գույքահարկի բարձրացումը մեր իշխանությունների հակաճգնաժամային նախաձեռնություններից մեկն է, մենք չե՞նք հասկանում:
Միանշանակ, այս օրենքը հետկանչի և փոփոխությունների կարիք ունի: Տեսեք, խորհրդարանում այն միաձայն ու մեկ մարդու պես հաստատում է բացառապես մեկ ուժ՝ իշխանական քաղաքացիական պայմանագիրը, որը ժողովրդի ուսերին իշխանության գալով, իր տիրապետության 2 տարիների ընթացքում ոչ միայն չի ավելացրել, այլև՝ շարունակ պակասեցրել է ՀՀ պարզ քաղաքացիների եկամուտները: Իշխանությունն ավելացրել է միայն իրենց եկամուտները՝ աշխատավարձի , պարգևատրումների տեսքով:
Դե, իսկ հիմա եկել է ժամանակը, որ կենտրոնի հնաբնակներին քպականները խորհուրդ տան, թե՝ նրանք, ովքեր չեն կարող վճարել շուկայական արժեքով հաշվարկած գույքահարկը, թող վաճառեն իրենց տները և գնան այլ հատվածներում տուն գնեն: Նկատենք, որ բնիկ կամ հնաբնակ երևանցիների խնդիրների բարձրաձայնմամբ էլ, որը ֆլեշմոբի տեսքով սկսեց երգիչ- երգահան Վահան Արծրունին, ֆեյսբուքում սկսվեց տարածվել թեման, մարդիկ սկսեցին արտահայտել իրենց բողոքն ու դժգոհությունները: Արդյունքում՝ պարզ դարձավ, որ մարդկանց հիմնական մասն իրեն անմիջականորեն վերաբերող այս օրենքից բացարձակ անտեղյակ է:
Եվ այս ամենից հետո հանկարծ Ազգային Ժողովից մի ձայն լսվեց, պարզվեց ֆինանսա-տնտեսական հարցերի հանձնաժողովից ԱԺ պատգամավոր Թունյանը պատրաստ է հանրային քննարկում նախաձեռնել տարբեր կողմերի մասնակցությամբ և բոլորին բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում գույքահարկի բարձրացումը: Այսինքն, ի՞նչ է ստացվում, օրենքն ընդունում եք, նո՞ր եք քննարկում կազմակերպում:
Հեղինակ`Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից