ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան 06/26/2020 23:49 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը։
- Տիկին Բաղդասարյան, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն այսօր հայտարարեց, որ որևէ մեկը չի արձանագրել՝ իր լիազորությունները դադարեցված են, պետք է լինի ՍԴ-ի համապատասխան նիստ, որտեղ էլ կարձանագրվի այդ ամենը։ Իրավական առումով ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու այս գործընթացը չպե՞տք է ապահովվի։
- ԱԺ գործառույթներն ավարտվում են այն պահին, երբ տեղի է ունենում քվեարկություն և դրան հաջորդող գործընթացում արդեն ԱԺ նախագահի կողմից պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են սահմանադրական փոփոխությունները։ Հաջորդ գործընթացներն արդեն ծավալում է ՍԴ աշխատակազմը, ՍԴ արդեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։ Փաստացի երբ հրապարակվում են սահմանադրական փոփոխությունները, ֆիքսվում է, որ տվյալ մարդկանց լիազորությունները Սահմանադրությունից բխող նորմերով, որոնք անմիջական են գործում, դադարեցվում են։ Արդեն իրավական առումով ինչպիսի արձանագրություններ կլինեն թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետև որևէ կերպ չի բխում ԱԺ-ի գործառույթներից։
- Պարզապես պնդում են, որ իրենց լիազորությունների դադարեցման մասին որևէ արձանագրություն չկա։ Տեսնում ենք, որ Արդարադատության նախարարը, ինչպես նաև վարչապետը ֆեյսբուքյան իրենց էջերում են գրել, որ տվյալ դատավորների լիազորությունները դադարեցված են, մինչդեռ համապատասխան արձանագրություն պետք է լինի։
- Փաստացիորեն Սահմանադրությունը երբ ուժի մեջ է մտնում, սահմանադրական նորմը սկսում է գործել։ Բայց համապատասխան գործառույթների առումով նաև պետք է Սահմանադրական դատարանի որոշակի աշխատակարգային որոշում կամ նման փաստաթուղթ, որը տրվում է ՍԴ նախագահի կողմից։ Այս պահի դրությամբ քանի որ նախագահի և փոխնախագահի լիազորությունները դադարեցված են, ՍԴ մասին օրենքով նախագահի լիազորությունները դրվում են տարիքով ավագ դատավորի վրա։ Բայց այս ամենը որևէ կերպ չի բխում ԱԺ-ի, վարչապետի կամ Արդարադատության նախարարի գործառույթներից։ Այսինքն զուտ օրենքի տեսանկյունից իրավական նորմը, որը սահմանում է այդ ամենը, սահմանադրությունը փաստացիորեն ուժի մեջ մտնում է , երբ սկսում է գործել։ Մնացածն արդեն աշխատանքային հարաբերությունների կարգավորող նորմեր են, որտեղ վարչապետը, ԱԺ նախագահը կամ նախարարն իրապես անելիք չունեն։ Համապատասխան արձանագրման մեջ կարող է նշվել, որ ենթադրենք ղեկավարվելով սահմանադրության 213-րդ հոդվածով և ՍԴ մասին համապատասխան հոդվածով, ՍԴ-ն ֆիքսում է՝ տվյալ դատավորների լիազորությունները դադարում են։
- Այսինքն ամեն դեպքում ՍԴ-ն պետք է կազմի արձանագրություն և այս դեպքում ևս այդ գործընթացը կլինի՞։
- Կարծում եմ՝ այո։ Նման գործընթաց պետք է լինի, որովհետև պետք է ֆիքսենք մեկ հանգամանք, որ այս պարագայում տեղերը թափուր մնալուց հետո արդեն առաջադրման գործընթացը կսկսվի։ Այսինքն տիկին Գյուլումյանի ասածը որքան էլ փորձեմ իրավականորեն մեկնաբանել, իրավունքի տեսանկյունից մենք այստեղ խնդիր չունենք։ Փաստացի 213-րդ հոդվածը, լինելով անցումային նորմ, նշված է , որ ուժի մեջ է մտնում հրապարակման երկրորդ օրը։ Նորմը որպես այդպիսին գործում է, իսկ մնացած գործառույթները որևէ կերպ չեն կարող բխել մեզանից։
- Խոսվում է նաև այն մասին, որ ՍԴ մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխությունները պետք է լինեին և հետո նոր սահմանադրական այս փոփոխությունները։ Ինչու՞ միաժամանակ չեն եղել այս երկու փոփոխությունները։
- Բոլոր մարդիկ, ովքեր նշում են, որ ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը չի փոփոխվել, ունեն սակավ իրավաբանական գիտելիքներ։ Երկրի մայր օրենքը չի կարող համապատասխանեցվել իրավական ավելի ցածր ուժ ունեցող օրենքների։ Երբ Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվում, սահմանվում է որոշակի ժամկետ, որի ընթացքում մնացյալ օրենսդրությունը համապատասխանեցվում է մայր օրենքին։ Այդպես եղավ նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ սահմանվեց միջանկյալ ժամանակ և ԱԺ կանոնակարգ օրենքը, ընտրական օրենսգիրքը, ՍԴ մասին օրենքը համապատասխանեցրին 2015թ.-ի ընդունած փոփոխություններին։ Այսինքն համապատասխանեցման ժամկետ կա և կարծում եմ, որ այդ ժամկետում ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը փոփոխության կենթարկվի։ Այսինքն մենք այստեղ պետք է նայենք իրավաբանական ինչ ուժ ունի տվյալ փաստաթուղթը։ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ Սահմանադրությունն ունի իրավաբանական բարձրագույն ուժ։ Այսինքն որևէ այլ նորմից չի կարող բխել, ավելին որևէ նորմ չի կարող մտնել հակասության մեջ։ Այստեղ պարզապես համապատասխանեցման հարց է, որի գործընթացները հաջորդական են։ Նախ փոխվում է Սահմանադրությունը, այնուհետև տեղի են ունենում համապատասխանություններ։
- Միջանկյալ ժամանակահատվածում, երբ օրենքները կհամապատասխանեցվեն մայր օրենքին, ՍԴ դատավորներն այդ շրջանում չպե՞տք է շարունակեն պաշտոնավարել։
- Ոչ, որովհետև սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն։ Այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու։ Պարզապես համապատասխանեցման ժամանակահատվածում կարծում եմ՝ թափուր տեղերի համար առաջադրումները չեն լինի, որովհետև նախագծում մեկ ամիս էր նշված, բայց փոփոխություն կատարվեց և մեկամսյա ժամկետը դարձավ երկամսյա։ Նախատեսված էր, որ համապատասխանեցումները կարգավորվեն, պետական մյուս ինստիտուտները ժամանկահատված ունենան իրենց թեկնածուներն առաջադրելու։
- Այդ դատավորների վարույթում գտնվող գործերի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք դատավորի լիազորությունները կասեցված են, իսկ երկուսն էլ արձակուրդում են։
- Արձակուրդը մշտական և անվերջ ձգվող ժամանակահատված չէ, այսինքն կարծում եմ, որ որևէ պարագայում մենք խնդիր չունենք ՍԴ-ի գործունեության և իր երաշխիքների հետ կապված, որովհետև այո՛, դադարեցվել են երեք անդամի լիազորությունները, բայց մենք ունենք արդեն 6 դատավոր և նրանք քվորումն ապահովում են։ Ավելին ասեմ, երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թափուր տեղերը կլրացվեն ըստ հաջորդականության և որևէ կազուսային խնդիր չեմ տեսնում, որը կկարողանա խոչընդոտել ՍԴ-ի բնականոն գործունեությանը կամ այս կազմով որևէ ճգնաժամ կստեղծի։ Ավելին, Վահե Գրիգորյանն այսօրվանից արդեն մասնակցում է ՍԴ-ի աշխատանքներին և կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չենք ունենա, որը ճգնաժամի կհանգեցնի։ ՍԴ-ի բնականոն գործունեությունը վտանգված չի լինի։
- Ի վերջո որ մարմինն է իրավասու նման փոփոխությունների վերաբերյալ վերջնական հայտարարությամբ հանդես գալու։
- Այս մասով հստակ պարզաբանում է տալիս Սահմանադրության անփոփոխելի հոդվածները։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է սահմանադիրը, իսկ սահմանադրի ներկայացուցիչն իշխանության երեք ճյուղերից միայն մեկում է՝ ԱԺ-ում։ Սա միանշանակ պատասխան է, որին որևէ մեկը չի կարող հակադարձել։ Այսինքն սահմանադիրը ժողովուրդն է և ԱԺ-ն ներկայացնում է ժողովրդի որպես հավաքական, ներկայացուցչական մարմին, որն օժտված է առաջնային մանդատով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ