ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալվինա Գյուլումյանի պրոֆեսիոնալիզմի մասին պատկերացում կազմելու համար միայն նշեմ, որ 12 տարի եղել է ՄԻԵԴ-ի դատավոր. Դավիթ Մաթևոսյան 06/26/2020 23:43 | ԼՐԱՀՈՍ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մասնագիտական և մարդկային արժանատվության մասին
Կյանքում սովորաբար դժվար է լինում տարանջատել, թե որն է լավը, որը՝ վատը, ով է արժանապատիվ, իսկ ով՝ ոչ: Սակայն այս օրերին ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողը որքան էլ բացասական, այդուհանդերձ ուսուցողական արժեք ունի: Սա երիտասարդներիս համար կյանքի դաս է մասնագիտական և մարդկային արժանապատվության մասին: Այդ դասը լավագույնս խտանում է ներքևի նկարում պատկերված երկու մարդկանց կերպարներով:
Առաջինը ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն է: Նրա պրոֆեսիոնալիզմի մասին պատկերացում կազմելու համար միայն նշեմ, որ 12 տարի եղել է ՄԻԵԴ-ի դատավոր: Դրանից բարձր կարգավիճակ իրավաբանի համար, կարծես, չկա: Մի քանի ամսից լրանում է նրա 65 ամյակը, և, ըստ Սահմանադրության, նրա պաշտոնավարումը պետք է ավարտվի: Չնայած սրան նա հրաժարվեց օգտվել «Վաղ կենսաթոշակի մասին» օրենքից, որով հրաժարական տված ՍԴ դատավորները ցմահ ստանալու էին իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ (800.000 դր): Ինչու՞ հրաժարվեց այդքան գրավիչ կենսաթոշակից, ինչու՞ է նա մինչ այսօր պայքարում իր իրավունքների ու Սահմանադրության համար, եթե մի քանի ամսից այսպես թե այնպես իր կարիերան ավարտվելու է: Պատճառը շատ պարզ է. կա մարդկային և մասնագիտական արժանապատվություն, որը վեր է գումարից և խաղաղ կյանքից: Ալվինան իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի պրոֆեսիոնալը: Եվ ես գիտեմ, թե ես ինչպիսին եմ ուզում լինել և ում օրինակով եմ բացատրելու ինձնից փոքր սերունդներին, թե ինչ բան է արժանապատվությունը:
Երկրորդ նկարում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է: Մասնագիտական շրջանակները պնդում են, որ նա ոչ թե իրավաբան է, այն իրավաբանական կրթություն ունեցող քաղաքական գործիչ: Այսինքն, Վահեն իրավունքը մշտապես հարմարեցրել է քաղաքական շահերին: Մեկ տարի առաջ «Իմ քայլը» խմբակցությունը նրան դատավոր ընտրելու համար մերժեց երկու պրոֆեսիոնալ և քաղաքականապես չեզոք թեկնածուների: Բայց երբ Վահեն դժվարությամբ դարձավ դատավոր, նա անսպասելիորեն «ինքնահռչակվեց ՍԴ նախագահ», մի երկար նամակ գրեց, որտեղ ներմուծեց «անդամ-դատավոր» բառախաղը, նշեց, որ «ՍԴ-ն լեգիտիմ չէ», և նա չի պատրաստվում նիստերին մասնակցել: Մեկ տարի նիստերին չմասնակցելով՝ նա այնուհանդերձ չխորշեց ստանալ աշխատավարձ, պարգևավճար և ծառայողական մեքենա: Այսինքն, գնաց և ընտրվեց դատավոր մի մարմնում, որը նա ի սկզբանե լեգիտիմ և օրինական չէր համարել, իսկ ընտրվելուց հետո էլ աշխատավարձ ստացավ, բայց աշխատանքի չգնաց ու արդարադատություն չիրականացրեց: Այսօր էլ Գրիգորյանը հայստարարել է, որ այսուհետ մասնակցելու է նիստերին, քանի որ «ՍԴ ճգնաժամը ավարտվել է»: Ու սա այն պարագայում, երբ մեկ տարի առաջ իր հայտնի նամակի առաջարկները կյանքի չեն կոչվել: Պարզապես արդեն իրենք կունենան մեծամասնություն, հետևաբար «ճգնաժամը լուծված է»: Վահեն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի պրոֆեիոնալը: Եվ ես գիտեմ, թե ես ինչպիսին չեմ ուզում լինել ոչ մի դեպքում և ում օրինակով եմ բացատրելու ինձնից ցածր սերունդներին, թե ինչ ՉԷ մասնագիտական արժանապատվությունը:
Ցավոք, «Ալվինան ընդդեմ Վահեի» պայքարում այսօր հաղթողը Ալվինան չէ: Թող սա լինի այն գինը, որը վճարվում է հասկանալու համար, թե որն է լավը, որը՝ վատը, ով է արժանապատիվ, իսկ ով՝ ոչ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից