Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան 06/26/2020   23:49  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին  է պատասխանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը։

- Տիկին Բաղդասարյան, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն այսօր հայտարարեց, որ որևէ մեկը չի արձանագրել՝ իր լիազորությունները դադարեցված են, պետք է լինի ՍԴ-ի համապատասխան նիստ, որտեղ էլ կարձանագրվի այդ ամենը։ Իրավական առումով ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու այս  գործընթացը չպե՞տք է ապահովվի։

- ԱԺ գործառույթներն ավարտվում են այն պահին, երբ տեղի է ունենում քվեարկություն և դրան հաջորդող գործընթացում արդեն ԱԺ նախագահի կողմից պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են  սահմանադրական փոփոխությունները։ Հաջորդ գործընթացներն արդեն ծավալում է ՍԴ աշխատակազմը, ՍԴ արդեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։ Փաստացի երբ հրապարակվում են սահմանադրական փոփոխությունները, ֆիքսվում է, որ տվյալ մարդկանց լիազորությունները Սահմանադրությունից բխող նորմերով, որոնք անմիջական են գործում, դադարեցվում են։ Արդեն իրավական առումով ինչպիսի արձանագրություններ կլինեն թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետև որևէ կերպ չի բխում ԱԺ-ի գործառույթներից։

- Պարզապես պնդում են, որ իրենց լիազորությունների դադարեցման մասին որևէ արձանագրություն չկա։ Տեսնում ենք, որ Արդարադատության նախարարը, ինչպես նաև վարչապետը ֆեյսբուքյան իրենց էջերում են գրել, որ տվյալ դատավորների լիազորությունները դադարեցված են, մինչդեռ համապատասխան արձանագրություն պետք է լինի։

- Փաստացիորեն Սահմանադրությունը երբ ուժի մեջ է մտնում, սահմանադրական նորմը սկսում է գործել։ Բայց համապատասխան գործառույթների առումով նաև պետք է Սահմանադրական դատարանի որոշակի աշխատակարգային որոշում կամ նման փաստաթուղթ, որը տրվում է ՍԴ նախագահի կողմից։ Այս պահի դրությամբ քանի որ նախագահի և փոխնախագահի լիազորությունները դադարեցված են, ՍԴ մասին օրենքով նախագահի լիազորությունները դրվում են տարիքով ավագ դատավորի վրա։ Բայց այս ամենը որևէ կերպ չի բխում ԱԺ-ի, վարչապետի կամ Արդարադատության նախարարի գործառույթներից։ Այսինքն զուտ օրենքի տեսանկյունից իրավական նորմը, որը սահմանում է այդ ամենը,  սահմանադրությունը փաստացիորեն ուժի մեջ մտնում  է , երբ սկսում է  գործել։ Մնացածն արդեն աշխատանքային հարաբերությունների կարգավորող նորմեր են, որտեղ վարչապետը, ԱԺ նախագահը կամ նախարարն իրապես անելիք չունեն։ Համապատասխան արձանագրման մեջ կարող է նշվել, որ ենթադրենք ղեկավարվելով սահմանադրության 213-րդ հոդվածով և ՍԴ մասին համապատասխան հոդվածով, ՍԴ-ն ֆիքսում է՝ տվյալ դատավորների լիազորությունները դադարում են։

- Այսինքն ամեն դեպքում ՍԴ-ն պետք է կազմի արձանագրություն և այս դեպքում ևս այդ գործընթացը կլինի՞։

- Կարծում եմ՝ այո։ Նման գործընթաց պետք է լինի, որովհետև պետք է ֆիքսենք մեկ հանգամանք, որ այս պարագայում տեղերը թափուր մնալուց հետո արդեն առաջադրման գործընթացը կսկսվի։ Այսինքն տիկին Գյուլումյանի ասածը որքան էլ փորձեմ իրավականորեն մեկնաբանել, իրավունքի տեսանկյունից մենք այստեղ խնդիր չունենք։ Փաստացի 213-րդ հոդվածը, լինելով անցումային նորմ, նշված է , որ ուժի մեջ է մտնում հրապարակման երկրորդ օրը։ Նորմը որպես այդպիսին գործում է, իսկ մնացած գործառույթները որևէ կերպ չեն կարող բխել մեզանից։

- Խոսվում է նաև այն մասին, որ ՍԴ մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխությունները պետք է լինեին և հետո նոր սահմանադրական այս փոփոխությունները։ Ինչու՞ միաժամանակ չեն եղել այս երկու փոփոխությունները։

- Բոլոր մարդիկ, ովքեր նշում են, որ ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը չի փոփոխվել, ունեն սակավ իրավաբանական գիտելիքներ։ Երկրի մայր օրենքը չի կարող համապատասխանեցվել իրավական ավելի ցածր ուժ ունեցող օրենքների։ Երբ Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվում, սահմանվում է  որոշակի ժամկետ, որի ընթացքում մնացյալ օրենսդրությունը համապատասխանեցվում է մայր օրենքին։ Այդպես եղավ նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ սահմանվեց միջանկյալ ժամանակ և ԱԺ կանոնակարգ օրենքը, ընտրական օրենսգիրքը, ՍԴ մասին օրենքը համապատասխանեցրին 2015թ.-ի ընդունած փոփոխություններին։ Այսինքն համապատասխանեցման ժամկետ կա և կարծում եմ, որ այդ ժամկետում ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը փոփոխության կենթարկվի։ Այսինքն մենք այստեղ պետք է նայենք իրավաբանական ինչ ուժ ունի տվյալ փաստաթուղթը։ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ Սահմանադրությունն ունի իրավաբանական բարձրագույն ուժ։ Այսինքն որևէ այլ նորմից չի կարող բխել, ավելին որևէ նորմ չի կարող մտնել հակասության մեջ։ Այստեղ պարզապես համապատասխանեցման հարց է, որի գործընթացները հաջորդական են։ Նախ փոխվում է Սահմանադրությունը, այնուհետև տեղի են ունենում համապատասխանություններ։

- Միջանկյալ ժամանակահատվածում, երբ  օրենքները կհամապատասխանեցվեն մայր օրենքին, ՍԴ դատավորներն այդ շրջանում չպե՞տք է շարունակեն պաշտոնավարել։

- Ոչ, որովհետև սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն։ Այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու։ Պարզապես համապատասխանեցման ժամանակահատվածում կարծում եմ՝ թափուր տեղերի համար առաջադրումները չեն լինի, որովհետև նախագծում մեկ ամիս էր նշված, բայց փոփոխություն կատարվեց և մեկամսյա ժամկետը դարձավ երկամսյա։ Նախատեսված էր, որ համապատասխանեցումները կարգավորվեն, պետական մյուս ինստիտուտները ժամանկահատված ունենան իրենց թեկնածուներն առաջադրելու։

- Այդ դատավորների վարույթում գտնվող գործերի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք դատավորի լիազորությունները կասեցված են, իսկ երկուսն էլ արձակուրդում են։

- Արձակուրդը մշտական և անվերջ ձգվող ժամանակահատված չէ, այսինքն կարծում եմ, որ որևէ պարագայում մենք խնդիր չունենք ՍԴ-ի գործունեության և իր երաշխիքների հետ կապված, որովհետև այո՛,  դադարեցվել են երեք անդամի լիազորությունները, բայց մենք ունենք արդեն 6 դատավոր և նրանք քվորումն ապահովում են։ Ավելին ասեմ, երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թափուր տեղերը կլրացվեն ըստ հաջորդականության և որևէ կազուսային խնդիր չեմ տեսնում, որը կկարողանա խոչընդոտել ՍԴ-ի բնականոն գործունեությանը կամ այս կազմով որևէ ճգնաժամ կստեղծի։ Ավելին, Վահե Գրիգորյանն այսօրվանից արդեն մասնակցում է ՍԴ-ի աշխատանքներին և կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չենք ունենա, որը ճգնաժամի կհանգեցնի։ ՍԴ-ի բնականոն գործունեությունը վտանգված չի լինի։

- Ի վերջո որ մարմինն է իրավասու նման փոփոխությունների վերաբերյալ վերջնական հայտարարությամբ հանդես գալու։

- Այս մասով հստակ պարզաբանում է տալիս Սահմանադրության անփոփոխելի հոդվածները։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է սահմանադիրը, իսկ սահմանադրի ներկայացուցիչն իշխանության երեք ճյուղերից միայն մեկում է՝ ԱԺ-ում։ Սա միանշանակ պատասխան է, որին որևէ մեկը չի կարող հակադարձել։ Այսինքն սահմանադիրը ժողովուրդն է և ԱԺ-ն ներկայացնում է ժողովրդի որպես հավաքական, ներկայացուցչական մարմին, որն օժտված է առաջնային մանդատով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:09 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մի քանի օր խորհրդարան չեն գա, կաշխատեն տնից
22:57 26/06/2020  |  ԿորոնավիրուսՔիչ առաջ «Աստղիկ» ԲԿ-ից ստացա COVID-19-ի թեստի պատասխանը. այն բացասական է. Մխիթար Հայրապետյան
18:00 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների պլանը ձախողվել է․ սկսել են բանակցել ՍԴ դատավորների հետ
20:39 25/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
10:21 23/06/2020  |  Մամուլ«Իմ քայլը» վերածվում է ԽՄԿԿ-ի. «Բարձր գին չե՞ք վճարում». «Հրապարակ»
00:10 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱհա էս է թավշյա սադրիչների և պրովոկատորների կողմից ուղղորդվող սուբյեկտների նոմինալ գինը. Նաիրա Զոհրաբյան
22:16 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ. Նիկոլ Փաշինյան
21:17 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևակայական թե՞ իրական կանխատեսում. Ավետիք Իշխանյան
15:50 22/06/2020  |  ՄեկնաբանությունՄենք պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից, զերծ մնալ առերևույթ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի տարրեր պարունակող գործողությունից. «Ազգային օրակարգ»
11:01 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանձին հատվածներ ընդունելի կամ անընդունելի կարող են լինեն». Իմ քայլը խմբակցության պատգամավորը՝ Վենետիկի հանձնաժողովի որոշման մասին

Արխիվ

[]