ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն պետք է պատասխանատվության ենթարկեր Վահե Գրիգորյանին. Գալստյան 06/26/2020 16:14 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ-ն պետք է պատասխանատվության ենթարկեր Վահե Գրիգորյանին։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց չեղարկված սահմանադրական հանրաքվեի «Ոչ» կողմի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Գալստյանը։
«Ես առավոտյան նայում էի Վահե Գրիգորյանի հարցազրույցը և վրդովված էի, որ Վահե Գրիգորյանն առայսօր պատասխանատվության չի ենթարկվել ՝ մեկ տարի նիստերին չմասնակցելու համար։ Մեր ՍԴ-ն պետք է դա իրականացրած լիներ։ ՍԴ-ին սկզբունքայնության մեջ մեղադրում եմ, որ, ունենալով պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, չի ենթարկել պատասխանատվության և Վահե Գրիգորյանի ողջ հարցազրույցի ամենաէական, գլխավոր և սկզբունքային կետն այն է, որ, եթե իրենք ինչ որ բան էին ուզում, պետք է պատասխանատվության ենթարկեին»,- ասաց Գալստյանը ։
Ավելին՝ արա կարծիքով պատասխանատվության պետք է ենթարկվեն նաեւ ԱԺ 89 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել հակասահմանադրական նախագծին։
«Այստեղ հարցերը շատ են: Իմ կարծիքով ապագայում քննչական մարմինները իրենց կարողությունները մեծացնելու խնդիր են ունենալու հենց այս այս տիպի հանցագործությունների քննության ոլորտում, որպեսզի կարողանան քննել այնպիսի հանցագործություններ, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է, այդ հոդվածն ավելի խորը մեկնաբանեն: Հիմա այդ մասին խոսելը վաղ է, պարզապես ամեն մի պատգամավոր իր պատասխանատվության բաժինը պետք է զգա, եւ հասկանա, որ իր քայլերը որոշակի իրավական հետեւանքներ են ենթադրում: Իրենք դա հստակ հասկացել են»,- հայտարարել է իրավաբանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ-ն այն չուղարկեց ՍԴ՝ եզրակացություն ստանալու՝ պատճառաբանելով, թե շահերի բախման խնդիր է, քանի որ նախագիծը վերաբերում է հենց ՍԴ դատավորներին՝ Արմեն Գալստյանն ասաց. «Իրավական պետության եւ իրավակարգի հիմքը ընթացակարգերի մեջ է: Ո՞վ է տվել լիազորություն որեւէ մարմնի , որը քննարկի՝ արդյոք պե՞տք է դիմել ՍԴ, թե ոչ: Որեւէ մեկն ունի՞ իրավունք որոշելու՝ դիմել ՍԴ, թե ոչ: Ես կարծում եմ, որ Սահմանադրությամբ այդ իրավասությունը որեւէ մեկին տրված չէր: Իրենք պարտավոր էին գործն ուղարկել ՍԴ, շեղվելով այս կանոնից մենք ունենում ենք հակասահմանադրական նախագիծ, օրենք: Եթե սահմանված ընթացակարգը որեւէ կետում խախտվում է, այդ ընթացակարգը դառնում է գյություն չունեցող: Հետեւաբար, ես խիստ վերապահումով եմ մոտենում այն օրենքին, որն ընդունվել է ԱԺ-ում օրեր առաջ, որովհետեւ այն չի անցել սահմանված ընթացակարգով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ