ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե իշխող քաղաքական ուժը չունենար նման քաղաքական բացարձակ մեծամասնություն, որոշումներ կայացնելուց առաջ ավելի մանրակրկիտ կկշռադատեր դրանց հետևանքները. Արտյոմ Գեղամյան 06/26/2020 19:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Սահմանադրությամբ մենք ունենք խորհրդարանական կառավարման ձև։ Իհարկե, ավելի խորը վերլուծելու դեպքում՝ դա վարչապետական կառավարման ձև է, որովհետև եթե համեմատենք մեր խորհրդարանի դերը էապես զիջում է Եվրոպական խորհրդարանական հանրապետություններում խորհրդարանի դերին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արտյոմ Գեղամյանը։
Վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը ենթադրում է, որ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։ Ստացվում է, որ մեկ գրչի հարվածով ՀՀ նախագահն իր լիազորությունները պակասեցրեց մեկով։
«Բոլոր խորհրդարանական կառավարման համակարգերում նախագահն ունի պետության օպերատիվ կառավարման հարցերում սահմանափակ դեր։ Որոշ պետություններում նախագահը համարվում է պետության գլուխը։ Այդպես է նաև ՀՀ-ում, այսինքն՝ ՀՀ-ում նախագահը համարվում է պետության գլուխը։ Իմ կարծիքով, Արմեն Սարգսյանը անարդարացիորեն մեծ քննադատության է արժանանում քաղաքական ուժերի կողմից»,-ասաց արդարադատության նախկին փոխնախարարը։
Արտյոմ Գեղամյանի խոսքով Արմեն Սարգսյանի պարագայում մենք ունենք մի շատ կարևոր բացառություն. Արմեն Սարգսյանի ռեսուրսը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ չի օգտագործվում։ «Արմեն Սարգսյանի անձնական ռեսուրսը շատ ավելի մեծ է, քան դա տալիս է հանրապետության նախագահի կարգավիճակը։ Եվ ես հասկանում եմ, որ զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ նախագահը նաև պետք է կրի պատասխանատվություն ներպետական, իրավական և քաղաքական պրոցեսներում, բայց մյուս կողմից Սահմանադրությունը նրան չի տալիս այդ պրոցեսներին ակտիվորեն մասնակցելու հնարավորություն և ստեղծված բարդ իրավիճակում կարծում եմ նախագահի բռնած դիրքը ամենաչեզոքն ու ամենաճիշտն է։
Այն դիտարկմանը, թե արդյոք խորհրդարանական կառավարման ձևը Հայաստանում արդարացնում է իրեն, Արտյոմ Գեղամյանը պատասխանեց, որ «որպեսզի կառավարման ձևն արդարացված լինի, այն ինչ որ Սահմանադրությամբ ամրագրված է պետք է որոշակի ժամանակահատվածի ընթացքում վերածվի սահմանադրական մշակույթի»։
ՀՀ-ում, եթե խոսենք փաստացի կառավարման մասին, ըստ Արտյոմ Գեղամյանի, մենք ունենք մեկ քաղաքական ուժի միահեծան կառավարություն և այդ քաղաքական ուժի կողմից նշանակված վարչապետի՝ մեծ հաշվով ոչնչով չսահմանափակված իշխանություն։ «Կարևոր է նշել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրության ժամանակ ժողովուրդը ազատ կամարտահայտությամբ վստահության աննախադեպ բարձր քվե տվեց գործող կամ կառավարող քաղաքական ուժին, որի հետևանքով ունենք այն ինչ ունենք։ «Բնականաբար այդ պայմաններում, այսինքն, եթե չլիներ նման քաղաքական բացարձակ մեծամասնություն, իշխող քաղաքական ուժը որոշումներ կայացնելուց առաջ ավելի մանրակրկիտ կկշռադատեր դրանց հետևանքները»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը