ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունն առաջարկում է խստացնել ապօրինի ընդերքօգտագործման հանցագործությունների համար նախատեսվող պատիժները 06/26/2020 17:01 | ԼՐԱՀՈՍ
Դատախազության վերլուծության արդյունքում պարզվել է, որ ապօրինի ընդերքօգտագործման դեմ քրեաիրավական պայքարում որոշ իրավակարգավորումների անկատարության պատճառով առաջացել են լուծման անհրաժեշտություն առաջացնող օբյեկտիվ որոշ խնդիրներ:
Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 1-ին և 2-րդ մասերը համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ: Նշված հոդվածով սահմանված սանկցիաների պայմաններում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը երկու տարի է։ Մինչդեռ քրեական գործերով իրականացվող քննությունը սովորաբար տևում է բավականին երկար, քանի որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, խախտման բնույթի, իրականացված աշխատանքների նորմատիվային համապատասխանության, պատճառված վնասի չափի, նախագծերը սահմանված շինարարակական պահանջներին համապատասխան կատարված լինելու և գործին վերաբերող այլ հանգամանքները պարզելու նպատակով նշանակել տարբեր՝ երբեմն նաև համալիր-հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց կատարումը խիստ ժամանակատար է։ Օրինակ՝ միայն դատաշինարարական փորձաքննությունը կարող է տևել 7-8 ամիս, նույնիսկ մինչև 1 տարի: Իսկ առանց այդ փորձագիտական եզրակացությունների, երբեմն անհնար է լինում որոշել սահմանված կանոնների խախտման բնույթը, պարզել մեղավոր անձանց շրջանակը, լուծել քրեական գործի վերջնական ընթացքը։
Բացի այն, որ վերոնշյալ պատճառներով իրականացվող քննությունները ձգձգվում են, քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու դեպքում, ելնելով դատարանների ծանրաբեռնվածությունից, քրեական գործի նյութերի, ապացուցման առարկայի ծավալից՝ դատաքննությունններն իրենց հերթին կարող են տևել 2 տարի և ավելի՝ հանգեցնելով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն։
Եվ լինում են դեպքեր, երբ անգամ վարույթն իրականացնող մարմնի գործադրած պատշաճ ջանասիրության դեպքում անհնար է դառնում մեղավոր անձանց դատապարտել և ենթարկել իրական պատժի։
Բացի վերոնշյալը, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի սանկցիաները խնդրահարույց են նաև այն առումով, որ նույնիսկ քրեական պատասխանատվության ժամկետների սահմաններում անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելիս սահմանված պատիժները մեղմ են և չեն համապատասխանում նշված հանցանքների հասարակական վտանգավորությանը։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով ազատազրկումը որպես պատժատեսակ ընդհանրապես նախատեսված չէ, իսկ 2-րդ մասի դեպքում թեպետ սահմանված է, սակայն առավելագույն ժամկետ է նախատեսված ընդամենը 1 տարին: Հաշվի առնելով, որ այդ հանցավոր արարքներով վնաս է պատճառվում շրջակա միջավայրին, վերջնական արդյունքում՝ անուղղակիորեն վտանգ ստեղծում բնակչության առողջության համար, այսպիսի պատժաչափերը չեն համապատասխանում այդ հանցանքի բնույթին։
Հատկապես հաշվի առնելով այդ հոդվածով քննվող քրեական գործերի աճման միտումը, դրանց քննությամբ պարզված՝ պատճառված վնասների չափերը՝ առաջացել է այս հարցում պատժողական ներգործության միջոցները խստացնելու անհրաժեշտություն՝ որը նաև կանխարգելիչ նշանակություն ունի:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծ՝ Կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:
Այս նախաձեռնությամբ ՀՀ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես պարտադիր լրացուցիչ պատժատեսակ։ Ինչպես նաև առաջարկվել է նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայում խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող մինչև 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում։
Այս փոփոխությունների արդյունքում ինքնաբերաբար կլուծվի նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների, այսինքն պատասխանատվության անխուսափելիության և սոցիալական արդարության ապահովման սկզբունքների կենսագործման խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից