Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածը «The National Interest» պարբերականում 06/26/2020   20:19  |  ԼՐԱՀՈՍ

Կորոնավիրուսը յուրովի փորձարկեց մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, հարստությամբ և տեխնոլոգիական առաջընթացով երկրների ճկունությունն ու միասնականությունը՝ ապահովելով լավագույն դեպքում պաշտպանվածության քիչ երաշխիքներ։ Միացյալ Նահանգներից տասնյակ հազարավոր կմ հեռու գտնվող փոքրիկ և դեպի ծով ելք չունեցող Հայաստանը գտնվում էր կայուն տնտեսական զարգացման ճանապարհին, որի շարժիչ ուժը  մեկուկես տարի առաջ տեղի ունեցած ժողովրդավարական անցումն էր, երբ վրա հասավ կորոնավիրուսը։

Սոցիալական հեռավորությունն ու տնտեսական զարգացման տեմպերի դանդաղումը, որին հետևեց առևտրային թռիչքների և սահմանահատումների մեծ մասի ընդհատումը, մեծ բեռ դրեց մեր տնտեսության, հատկապես դրա առավել սրընթաց զարգացող հատվածների՝ ծառայությունների, զբոսաշրջության և գյուղատնտեսական արտահանումներ վրա։ Երկրով մեկ հայտարարված «Մնա տանը» կոչը, դիմակներ կրելու պահանջը, լայնամասշտաբ թեստավորումն ու կոնտակտավորների բացահայտումը, ինչը զուգակցվում էր հիվանդանոցային մահճակալների ֆոնդի և հանրային իրազեկվածության ավելացմամբ, բավական աջակցեցին համավարակի դեմ պայքարին։ Մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի տնտեսության վերաբացում։ Կոմերցիոն թռիչքները շուտով կվերականգնվեն, և երկիրն նպատակադրված է վերագտնելու իր տնտեսական հաղթանակները։ 

Սակայն կորոնավիրուսի ստեղծած առողջապահական և տնտեսական մարտահրավերները միակ փորձությունը չէ, որին առերեսվում է մեր երկիրը։ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ պատմությունը, մշակութային բազմազանությունը և ժամանակակից քաղաքականությունը միակցվում են՝ ձևավորելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անջատարար գծեր, որոնք կարող են առաջացնել հակամարտություն, եթե դրանք  չարժանանան ուշադրության կամ հմուտ վերաբերմունքի։

Կովկասը գտնվում է աշխարհագրական խաչմերուկում, հանգույց, որտեղ միանում են Եվրոպան, Ասիան ու Մերձավոր Արևելքը․ տարածաշրջան, որը հակված է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության։ Հայաստանը վարում է հավասարակշիռ, բազմակողմ արտաքին և անվտանգային քաղաքականություն՝ հասցեագրելու և մեղմացնելու այս մարտահրավերը, նվազեցնելու բռնությունն ու ստեղծելու կայունություն։ Այս ներառական տեսլականը մեզ թույլ է տալիս ձգտելու անհրաժեշտ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրոպական Միության, ինչպես նաև այլ տարածաշրջանային կողմերի և միավորումների հետ։

Հայաստանի համար մասնավորապես կարևոր է ԱՄՆ հետ ամուր հարաբերությունների պահպանումը, մեր հասարակությանն ու արժեքներին առնչվող պատճառներից ելնելով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները թեև գտնվում են տարբեր աշխարհամասերում, բայց մենք ունենք ընդհանուր արժեքներ, գաղափարներ, նպատակներ և այն յուրատիպ մարդկային կապը, որ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ունի բարեկամ կամ ընկեր, ով ամերիկացի է, շատ ավելի ամուր է, քան մեր աշխարհագրական դիրքը։

Հայաստանի դեսպանի կարգավիճակով ԱՄՆ ժամանելուց հետո իմ առաջին ջանքերը ուղղված են եղել ԱՄՆ կառավարության հետ տանել աշխատանքներ՝ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության մեկնարկի համար։ Սա մեր աճող հարաբերությունների համար մի ձևաչափ է, որ ներառում է քաղաքականություն, առևտուր, էներգետիկա, տեխնոլոգիաներ, պաշտպանություն, քաղաքացիական հասարակություն և մարդասիրական հարցեր։ Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրում է չափազանց կարևոր զարգացման օգնություն, որը քառորդ դարից ավել օգնել է մեզ ամրապնդել մեր տնտեսությունը և ստեղծել ամուր քաղաքացիական հասարակություն․ սրանք  վերջերս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների երկու առանցքային շարժիչ ուժերն էին։

Այնուհանդերձ, մենք նաև առերեսվում ենք նույնիսկ ավելի անմիջական վտանգի․ մեր հարևան Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, որը Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը դիտվում է որպես սպառնալիք, այլ ոչ որպես մոդել՝ հնչեցնելով պատերազմ սկսելու սպառնալիքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջերս սպառնացել է «միջոցներ ձեռնարկել, որոնք կլինեն առավել ավերիչ, քան 2015, 2016 և 2018 թվականների ընթացքում ձեռնարկածները», և որ «թշնամին կկրի լայնածավալ կորուստներ», քանի որ «միակ լեզուն, որով պետք է խոսել թշնամու հետ, ուժի լեզուն է»։

Չնայած նրան, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարն էր կոչ արել առողջապահական այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում համաշխարհային մակարդակով դադարեցնել թշնամական գործողությունները, Ադրբեջանն ընտրեց ավելացնել իր պատերազմական հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ, որն իր անկախությունը հռչակել է 1991թ՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում և հաջողությամբ պաշտպանել այն Ադրբեջանի ռազմական ագրեսիայից։

Ռազմատենչության դրսևորման վերջին ապացույցն այն էր, որ մեր հարևանն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ հենց անցյալ ամիս՝ համավարակի ընթացքում։ Այս գործողություններն այնքան անհանգստացնող էին, որ հանգեցրեցին Կոնգրեսի երկկուսակցական խմբի անդամների կողմից դրանք դատապարտելուն և այս գործողությունները  որպես «վտանգավոր» և «անխոհեմ» որակելուն։ Թվում է թե ալիևյան վարչակարգը, որն այնքան սովոր է ծաղրելու և սպառնալու սեփական քաղաքացիներին առանց հաշվի առնելու նրանց հիմնարար իրավունքները, որ կարծում է, թե կարող է վախեցնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։

Ի տարբերություն, Հայաստանն ամբողջովին հավատարիմ է խաղաղ գործընթացին, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ամբողջ երկիրը ներգրավված է համավարակի դեմ պայքարի գործում։ Մեր երկիրը փորձեց վերակենդանացնել գործընթացը՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան․ մի դեր, որն այն ունեցել է դեռ 90-ականների կեսերին։ Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայությունը հույժ կարևոր էր՝ 1994թ․ հաստատված և ուժի մեջ գտնվող հրադադարը պահելու համար, և այսօր էլ կլինի հրամայական՝ մշտական խաղաղության վերափոխելու համար։

Ցավալի է, որ հակահայ ատելության խոսքը, որն ուղեկցվում է ռազմատենչ և ռազմական սադրանքներով, Ադրբեջանի ղեկավարության ձեռքում գործիք են դարձել սեփական ժողովրդի ուշադրությունը վատթարացող ներքաղաքական խնդիրներից շեղելու համար։ Նման դիրքորոշումը ոչ միայն սպառնալիք է Արցախի ու Հայաստանի, այլ նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար։

Գրեթե երեք տասնամյակ Արցախի ժողովուրդը ստեղծել է իր ժողովրդավարությունը՝ արդար ու ազատ ընտրությունների միջոցով և ձգտել տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման՝ անկախ պատերազմի մշտական վտանգից։ Նրանք հասկանում են, որ անվտանգությունն  ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, և որ ժողովրդավարական հասարակությունները լավագույնս հակված են հակամարտությունները խաղաղ կարգավորելուն։ Անկախության հռչակումից ի վեր Արցախն անց է կացրել վեց նախագահական և յոթ խորհրդարանական ընտրություններ՝ ներառյալ վերջինը, որի արդյունքում ընտրվել է նորընտիր նախագահ և խորհրդարան։

Ինչևէ, Ադրբեջանը մերժում է բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ, քանի որ դա օրինականացնում է նրանց իրավունքները։ Միջազգային հանրությունը չպետք է պատանդ լինի մի երկրի անհանդուրժողականությանը, պետք է հարաբերվի Լեռնային Ղարաբաղի հետ, կլինի դա նրանց ժողովրդավարությանը աջակցելով, տրամադրելով միջազգային աջակցություն կորոնավիրուսի թե այլ մարտահրավերների դեմ պայքարում։ Ի վերջո, համավարակը չունի քաղաքական նախընտրություններ,  իսկ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունները պայմանավորված չեն միավորի միջազգային կարգավիճակով։

Մեր երկիրը կարող է անցնել կորոնավիրուսի փոթորկի միջով, պաշտպանել մեր ժողովրդավարությունը, ինքն իրեն, ինչպես նաև Արցախի ժողովրդին ադրբեջանական սպառնալիքներից։ Որքան շուտ մեր հարևանը հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ուժի չգործադրման հանգամանքում և Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններում, այնքան մոտ կլինի կարգավորումը։ Քանի որ մենք ձգտում ենք մոտեցնել այդ օրը, մենք կոչ ենք անում Ադրբեջանին կենտրոնանալ իր ժողովրդի իրական կարիքների և ընդհանուր սպառնալիքների վրա, որոնց այսօր առերեսվում է տարածաշրջանը․ սա ներառում է կորոնավիրուսի տարածումն ու դրա սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:46 03/06/2020Արմեն Սարգսյանի հրամանագիրը Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ
17:21 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻրանում ՀՀ դեսպանության դիվանագետը հանդիպել է էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ
23:01 11/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այն ապագա ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործոններից է. Ուկրաինայում ՀՀ դեսպան
22:11 03/05/2020  |  ԼՐԱՀՈՍԺամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
16:27 19/04/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՌԴ տարածքում գտնվող զորակոչիկների վերաբերյալ հայտարարություն
20:20 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին լքել «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքը
22:19 14/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը» կոչի համար Նիդերլանդներում կայացել է դատավճիռ
15:23 12/04/2020  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է դեպի Երևան հերթական՝ երրորդ, չարտերային թռիչքի հաշվառումը
23:42 09/04/2020  |  ԿորոնավիրուսԵս ամենօրյա կապի մեջ եմ Ռուաստանում Հայաստանի դեսպանի հետ. Արման Թաթոյան
22:49 03/04/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Արխիվ

[]