ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Ուրիխանյանն այս պահին գնում է միանալու ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին 06/25/2020 15:41 | ԼՐԱՀՈՍ
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը միանում է Սահմանադրական փոփոխությունները վիճարկելու համար նախաձեռնած ստորագրահավաքին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարգամավորը մանրամասնեց. «Հենց այս պահին պատրաստվում եմ միանալ ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին։ Սա կուսակցության որոշումն է՝ որպես ընդդիմադիր և հասարակության ընդդիմադիր շահերը մշտապես սպասարկող կուսակցության որոշումը»։
Մեր այն հարցին՝ արդյո՞ք այս որոշումը որևէ կապ ունի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության այսօր տարածած հայտարորության հետ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանում է. «Այո, որոշումը կապ ունի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտնած դիրքորոշման հետ, որովհետև նրանց ստորագրություններից է կախված այդ փաստաթղթի ճակատագիրը»։
Ավելի վաղ «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «2015 թվականին հիմնադրված «Ալյանս» ցենտրիստական կուսակցության երիտասարդական թևի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գաբրիելյանը, պաշտոնապես պատասխանելով ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար մեծարգո պարոն Գ. Գորգիսյանին, հայտնում է, որ «Ալյանս» կուսակցությունը, որպես իրապես ընդդիմադիր քաղաքական ուժ, գոհունակություն է հայտնում, որ ԱԺ-ում իր ներկայացուցիչ պատգամավորի մեկնաբանությունները զգոնության ու սթափության աստիճանի ազդեցություն ունեցան Լուսավոր Հայաստանի մեր չափազանց հարգելի գործընկերների համար, և հարգարժան պարոն Գորգիսյանը, չպատասխանելով Միքայել Մինասյանին, որն անվանել էր Էդմոն Մարուքյանին պսևդոիրականության ստրուկ, ինչ-որ պատասխաններ էր գրել իրենց չափազանց հարգալից ու կոռեկտ քննադատած պատգամավորին, հայտարարեց, որ նրանք պատրաստ են ստորագրել ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Սիրով հայտնում ենք, որ ԱԺ-ում մեր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը լիազորվել է կուսակցության կողմից ստորագրել ձևաթուղթը, և հիմա տեղի է ունենում այդ գործընթացը, որից հետո մնում է միայն Ձերը։ Ժողովրդի ընդդիմադիր հատվածը Ձեզ է սպասում և հույսով է, որ կմնաք Ձեր խոսքի տերը ու չեք խաբի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ