ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ երեք դատավորների լիազորությունները հակաիրավական փոփոխությունների հիման վրա դադարեցվելու դեպքում իրավասու են դիմել ՄԻԵԴ. Մելոյան 06/25/2020 23:06 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընթերցելիս ակնհայտ է, որ հեղինակները փորձել են այնպես ձևակերպումը տալ, որ Սահմանադրական փոփոխությունները պարտադիր կերպով տարածվեն նաև Ալվինա Գյուլումյանի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ Ա.Գյուլումյանը ՄԻԵԴ-ից վերադառնալուց հետո ՍԴ դատավոր է նշանակվել 2014 թվականին եւ օրերս հայտարարել էր, որ ԱԺ ընդունած Սահմանադրական փոփոխությունների նախագիծն իր վրա չի ազդելու, քանի որ ինքը 12 տարի անընդմեջ չի եղել ՍԴ դատավոր։ Մինչդեռ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պնդում է, որ Սահմանադրական փոփոխությունները տարածվում են ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ պատահական չէ, որ ամբողջ մասնագիտական համայնքը բուռն արձագանքել է հակասահմանադրական փոփոխություններին, քանի որ արդեն բաց է թողնվել ՍԴ մասնագիտական եզրակացությունն ունենալու հնարավորությունը։ Մելոյանը կիսում է Ալվինա Գյուլումյանի կարծիքը՝ նշելով, որ այդ փոփոխություններն իր վրա չեն տարածվում, քանի որ նա շարունակաբար չի զբաղեցրել ՍԴ դատավորի պաշտոն և նրա լիազորությունները չեն կասեցվել, ապա շարունակվել։
«Տիկին Գյուլումյանը, պահպանելով ընթացակարգերը, մեկ անգամ ընտրվել է որպես ՍԴ անդամ, այլ պաշտոն զբաղեցնելու հիմքով նրա լիազորությունները դադարեցվել են, իսկ 2014թ նա երկրորդ անգամ ընտրվել է որպես ՍԴ անդամ և 2014թ.-ից պետք է հաշվարկվի նրա պաշտոնավարման ժամկետը»,- ասաց նա։
Թեեւ Սահմանադրության մեջ փոփոխությունները կատարվել են հակասահմանադրական ուղիով, այդուհանդերձ,ակնհայտ է, որ անգամ այդ դեպքում կա տարաբնույթ մեկնաբանություններ լայն դաշտ` իրավաբանական վեճ. Նախարարը կարծում է, որ պետք է դադարեցվի տիկին Գյուլումյանի լիազորությունները, իսկ` ՍԴ դատավորը ու իրավաբանական համայնքը` ոչ, որ մարմիններին է ընդդատյա այս իրավական վեճի լուծման գործընթացը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Մելոյանը նշեց, որ ներպետական մարմինների տեսանկյունից դատական համակարգը պետք է լուծում տա նմանաբնույթ խնդիրների։ Ըստ նրա` ներպետական մարմիններին, ինչպիսին վարչական դատարանն է` ընդդատյա չէ այս գործընթացը, քանի որ վիճարկվելու են Սահմանադրության դրույթները և, եթե ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարեցվեն հակաիրավական փոփոխությունների հիման վրա, ապա նրանք իրավասու են դիմել ՄԻԵԴ։
Սահմանադրագետը տեղեկացրեց, որ արդեն նման նախադեպ կա, երբ ՄԻԵԴ-ն ընդունել է ՍԴ դատավորի դիմումը։ Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք առանց ներպետական ատյանները սպառելու կարող են դիմել ՄԻԵԴ, Մելոյանը դրական արձագանքեց։
«Ինձ համար կազուսային վիճակ է ստեղծված մեր երկրում, թե ինչու պետք է դատավորները ենթարկվեն և նրանց լիազորությունները դադարեցված համարվեն այս հակաիրավական պրոցեսի հիման վրա։ Ես չեմ համարում, որ այս դատավորներից որևէ մեկի լիազորությունն այս պահին դադարեցված է»,- ասաց Մելոյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրության նորմերի մեկնաբանմանը, ապա Մելոյանը նշեց, որ նման լիազորություն ունի միայն ՍԴ-ն և ՍԴ-ն օժտված էր պարտադիր վերահսկողական լիազորությամբ է օժտված՝ Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ։
«Հենց դա է խնդիրը, որ մեր պետությունում՝ ՀՀ-ում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ՍԴ-ն»,- ասաց Մելոյանը։
Ճշգրտող հարցին, թե ՍԴ-ին առնչվող վեճի դեպքում որ մարմինն է լիազորված, սահմանադրագետը պատասխանեց, որ կրկին ՍԴ-ն և նշեց, որ Սահմանադրությամբ սահմանված են սուբյեկտների շրջանակները, որոնք կարող են դիմել ՍԴ։
«Այս կոնտեքստում անհասկանալի էր «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը։ Իրենք փորձեցին մանեւրելով խուսափել ՍԴ դիմելուց, ինչ-որ անհասկանալի հիմնավորումներ բերել, այն դեպքում, երբ իրենք ևս նշել են, որ առկա է խնդիր։ Առկա է խնդիր, որ իշխող ուժը խախտել է Սահմանադրությունըէ չդիմելով ՍԴ»,- նշեց Մելոյանը՝ հավելելով, որ խնդիրն առկա է նաև «ԼՀԿ»-ի իրավունքների ոտնահարման տեսանկյունից, քանի որ իշխող ուժը, չդիմելով ՍԴ, զրկեց նաև երկու ընդդիմադիր ուժերին ՍԴ եզրակացությունն ունենալու իրավունքից։
Բացի այդ՝ Մելոյանը նշեց, որ առկա է խնդիր նաև ՍԴ և ԱԺ լիազորությունների համատեքստում. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածը սահմանում է, որ 2015թ փոփոխություններով՝ գլխի ուժի մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել՝ մինչև իրենց լիազորությունների Սահմանադրության 2005թ փոփոխություններով սահմանված ժամկետի ավարտը։ Այս դրույթը գործում է դրանում փոփոխություն չի կատարվել:
Ինչ վերաբերում է ՍԴ ճգնաժամին`Մելոյանն ասաց, որ մինչ օրս ՍԴ-ում ճգնաժամն առկա էր միայն մեկ դատավորի անգործության մասով, դա արհեստածին օրակարգ էր։ Ըստ նրա՝ ՍԴ-ն մեր պետական համակարգի մարմիններից վերջին տարվա ընթացքում առավել արդյունավետ աշխատող մարմիններից մեկն է։
Մելոյանը նշեց, որ արդեն հիմա մի շարք խնդիրների առջև է կանգնելու ՝ որպես հակասահմանադրական պրոցեսի հետևանք։ Նա համոզված է` հետագայում դատավորների կողմից ՄԻԵԴ-ում վիճարկման դեպքում, ՄԻԵԴ-ը պարտավորեցնելու ոչ միայն նրանց նյութական փոխհատուցում տրամադրելուն, այլև՝ հնարավոր է պարտավորեցնի պետությանը՝ վերականգնել նրանց իրավունքները և վերականգնել պաշտոնում և այդ դեպքում արդեն Սահմանադրական փոփոխությունների հիման վրա նշանակված դատավորների լիազորությունները դադարեցված կհամարվեն, ինչի հետեւանքով խնդրահարույց և վիճարկելի է դառնալու այդ դատավորնեի մասնակցությամգբ ընդունված մի շարք ՍԴ որոշումներ, ինչը իրավական պետության տեսանկյունից բավականին խնդրահարույց իրավիճակի է հանգեցնելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ