Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

«Սա մարդու իրավունքների ոտնահարում է՝ խղճի ազատության իրավունքի կոպիտ խախտում». Մոլերն ու ակումբները բացվել են, եկեղեցու դռները՝ ոչ 06/25/2020   20:03  |  Առողջություն

Երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված,  ավելի քան չորս ամիս ի վեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորով  վերակարգավորման ենթարկեց  կառույցի սրբազան և բարեխնամ գործունեությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեռևս  մարտի 13-ին Մայր Աթոռում գումարված ժողովը հանդես եկավ  հայտարարությամբ՝ կոչ անելով առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն ցուցաբերել, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Համավարակի պարտադրած նոր կանոններին հետևելով,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դադարեցվեցին նաև  մի շարք կառույցների` կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, ինչպես նաև Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը: 

Ոչ միայն անձերի, այլև միմյանց հանդեպ հոգածությամբ պայմանավորված,  խորապես ըմբռնելով ստեղծված իրավիճակում  յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը, ինչպես  նաև եկեղեցու  անձնական պատասխանատվությունը, Վեհափառ Հայրապետը Նվիրապետական Աթոռների գահակալների հետ քննարկման արդյունքում որոշում կայացրեց   Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը:  

Երկու շաբաթ առաջ,  համավարակի տեմպերով և երկրում ստեղծված իրավիճակի փոփոխությամբ  պայմանավորված, այս կարգը փոփոխության ենթարկվեց։ Սուրբ պատարագները դռնբաց անցկացնելու որոշման հետ զուգահեռ, նաև  նոր կարգ սահմանվեց՝  պատարագի ծիսակարգը բաց կլինի, սակայն  խիստ սահմանափակ թվով՝ ընդամենը տասը հավատացյալի մասնակցությամբ միայն։ Եկեղեցին, այնուամենայնիվ, նպատակահարմար չհամարեց այսպիսի պայմանների առկայությամբ,  բացել պատարագի մուտքը, որոշումը հիմնավորելով  օբեկտիվ և բարոյական  պատճառաբանությամբ՝ ինչպե՞ս կամ ի՞նչ սկզբունքով  պատարագի ծեսին մասնակցել ցանկացող և եկեղեցու բակում հավաքված հոծ բազմությունից ընտրել այն տասը հավատացյալին, որոնց կարելի կլիներ  մասնակցել պատարագին, իսկ մնացյալին՝ ոչ։ Որոշ եկեղեցիներում,  որպես հարցի ժամանակավոր լուծում՝  որոշվում կայացվեց պատարագի ծիսաարարողակարգային որոշ հատվածներ իրականացնել եկեղեցու բակում՝ բացօթյա պայմաններում,  պահպանելով պարետատան սահմանած կանոնները, բայց սա ևս հարցի վերջնական և ընդունելի լուծում չդարձավ։

Ինչո՞ւ զայրացավ  ժողովուրդը

Արդեն երեկ,  համացանցում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ աղմուկ հանած գրառումը տարաբնույթ քննարկումների ու մասսայական զայրույթի առիթ տվեց։  Վարչապետը որոշել էր ֆեյսբուքյան  պաշտոնական էջում կիսվել մի տեսագրությամբ, որում  իր կողմից  տարբեր տարիներին արված հանրային մտորումներն են՝ եկեղեցու, հավատքի, Ավետարանի Աստծո մասին։ Օգտատերերի աչքից չէր վրիպել աղբյուրը, որից վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան տիրույթում  տարածել էր տեսանյութը։ Պարզվում է օգտատիրոջ պրոֆիլն ակնհայտ աղանդավորական քարոզ իրականացնող բաց հարթակ էր, որով վարչապետը գիտակցաբար կամ ոչ դարձավ անընդունելի աղանդավորական  քարոզչության ջատագով։ Վերլուծության ենթարկելով վարչապետի գրառումն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը, ֆեյսբուքյան օգտատերերի  զգալի հատված նկատում է՝  ստացվել է, այնպես,  որ համավարակով պայմանավորված՝ ամիսներ շարունակ, ըստ էության փակված դռների ետևում մնացած  սահմանափակ գործառույթներով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հաղորդակցության միջոցով աղանդավորական քարոզի հեղինակ է դառնում։

Ստեղծված իրավիճակի, համավարակի պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության, այդ  գործունեության  ավելի քան  չորսամսյա դադարի մասին  Փաստինֆո լրատվականը  զրուցել է հոգեթերապևտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանի հետ։ Անդրադառնալով վարչապետի՝  նախօրեին համացանցում մեծ իրարանցում  առաջացրած հանրային  գրառման թեմային, Արմեն Ներսիսյանը նկատում է. «Ամեն մարդ ազատ է իր հավատի ընտրության մեջ՝ երկրպագելու  նրան, ինչն առավել հարազատ է իր հոգուն, մտքերին,  զգացողություններին և դատողությանը։ Այսքանով,  սա շատ բնական և անձնական մոտեցում է, բայց հանրայնացնել դա կամ տարածել այդ մոտեցումն՝ այն էլ երկրի առաջին դեմքի մակարդակով,  անընդունելի քայլ է։ Անընդունելի այնքանով, որ  Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդի անունից, և,  եթե նրա չափանիշը ժողովուրդն է, ապա նա պետք է իմանա, որ  այդ ժողովրդի մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է»։

Անդրադառնալով ամիսներ շարունակ սահմանափակված գործառույթներով եկեղեցու գործունեությանը  Արմեն Ներսիսյանը պարզաբանում է՝  որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ կողմնակից Է, որ եկեղեցու կարգավիճակի  հարցը պետք է արագ  քննարկվի. «Մեծ և անհասկանալի հարց է մնում, ինչո՞ւ ամիսներ շարունակ Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն աշխատանքի ընթացքը պատշաճ կերպով չի վերականգնվում, ճիշտ այնպես , ինչպես դա եղավ մեր հասարակության ամենատարբեր ոլորտներում, ընդհուպ մինչև՝ առևտրի կենտրոնների, ժամանցի և զվարճանքի կենտրոնների, սրճարանների և սննդի այլ կետերի պարագայում։ Սա առնվազն տարօրինակ է, չեմ էլ ուզում հավատամ, որ կարող է մտացածին լինել։ Սա նաև շատ հստակ մարդու իրավունքների ոտնահարում է՝  խղճի ազատության  իրավունքի կոպիտ խախտում։ Մենք իրավունք չունենք մոռանալու,  որ Քրիստոնիա առաջին պետությունն ենք և եկեղեցիները պետք է լիարժեք կերպով բաց լինեն, հավատացյալ մարդիկ էլ՝  անարգելք հաճախեն եկեղեցի։ Եթե եկեղեցու դռները շարունակվեն փակ մնալ, հարց  պետք է հնչեցնել՝ ինչո՞ւ  է այդպես և, այո, այդ պարագայում արդեն պետք է պատճառներ և պատասխաններ փնտրել»։

Պատարագի ծեսն ու սուրբ հաղորդություն խորհուրդը   ինքնանպատակ բաներ չեն 

Խոսելով այն մասին, թե ինչ դեր ու նշանակություն ունի եկեղեցին երկրի համար այսպիսի իրավիճակներում, ինչպիսին, օրինակ համավարակն է, նարեկաբույժը նկատում է. «Պատարագի ծեսն ու սուրբ հաղորդություն խորհուրդը   ինքնանպատակ բաներ չեն։  Բժշկության մեջ դրանք վաղուց հայտնի են  իրենց հոգեբանական պաշտպանիչ և  բուժիչ հատկություններով։ Հատկապես՝ այսպիսի խառնաշփոթ իրավիճակներում,  որում հիմա մեր  երկիրն է հայտնվել։ Հստակ պետք է գիտակցել՝ որ այն հոգևոր սնունդը, որ տալիս է եկեղեցին և հատկապես Սուրբ հաղորդությունն,  ուղղակի անհրաժեշտություն է՝ հոգևոր դեղ։ Իհարկե,  սրա իմաստը ոչ բոլորին է հասանելի, բայց  դրանից այդ խորհրդի զորությունը չի նվազում։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է խանգարում, որ մարդը ստանա իր պաշտանմքունքին բնորոշ անհրաժեշտ այս դեղը»։ 

Արդյո՞ք այսօրինակ վերաբերմունքը չի կապվում վերջին երկու տարիների ընթացքում  Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանական որոշ թևերի  որդեգրված ոչ բարեհաճ քաղաքականության և վերաբերմունքի հետ հարցին, Արմեն Ներսիսյանը պատասխանում է. «Բնականաբար այդպիսի  օրինաչափություն կա, որովհետև  այս հարցն անհասկանալի կերպով առկախ է մնացել։ Եթե նույնիսկ  համավարակի պայմաններում  բժշկագիտական տեսանկյունից փորձենք  վերլուծել  եկեղեցու դերի ու նշանակության կարևորությունը, ապա աներկբա կերպով  պետք է փաստենք հետևյալը՝  եկեղեցին այն վայրն է, որտեղ իր զորավոր բուժիչ ազդեցությամբ ցանկացած վարակ ոչ միայն չի տարածվում, այլև  չեզոքացվում է։ Սա բժշկագիտական տեսանկյունից վաղուց ապացուցված իրողություն է։ Նույնիսկ եկեղեցու զանգերի ղողանջներն ինքնանպատակ կամ միայն ծիսարարողակարգային նշանակության համար չեն։  Դրանց ռիթմիկ  հաճախականությունը մանրեասպան հատկություն ունի։ Ես նարեկաբույժ եմ և գիտեմ, որ աղոթքն ինքնին բուժիչ հատկություններով է օժտված, հատկապես ծիսական պատարագի ընթացքում  կարդացվող ընդհանրական աղոթքների միջավայրը, որ  մանրեսպան հզոր հատկություններով է օժտված։ Ես ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ օրինակ մարդկանց չի արգելվում  առանց դիմակների նստել  սրճարաններում և չվարակվել, իսկ եկեղեցում դա, ըստ էության,  արգելված է։  Իսկ ի՞նչ է՝ եկեղեցում մարդիկ չե՞ն կարող պատշաճ հեռավարություն պահպանելով և հակահամաճարակային իրենց սահմանած կանոնները պահպանելով՝ մասնացել պաշտամունքային ծեսերին և այլն»։

Արմեն Ներսիսյանը մտահոգություն հայտնեց, որ այսպես շարունակվելու պարագայում, այս ամենն  ինչ- որ տեղ՝ մարդկանց հավատի թուլացման և հավատի հանդեպ անտարբերության կհանգեցնի. «Չի կարող այս հարցը պատշաճ լուծում չստանալ, սա մարդկանց հավատի թուլացման և հավատի հանդեպ անտարբերության է տանում։ Եթե մենք  ասում ենք,  որ ամեն ինչ արվում է ի շահ ժողովրդի և  ժողովրդի բարօրության համար, առավել ևս՝ եթե մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք,  և ինչպես վարչապետն էր  Արցախում  հայտարարում,  որ մեր երակներում հոսում է Նարեկացու և Մաշտոցի արյունը,  ապա պետք է հստակ գիտենալ, որ   Նարեկացին և Մաշտոցը հենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են։ Ուրեմն ելնելով  վարչապետի արած այդ հայտարարությունից,  պետք է հասկանալի լինի, որ սա հենց  այդ արյան կանչի հոգևոր պահանջն է և ուրիշ ոչինչ»։

Եկեղեցու կողմից նման պահանջ չկա

Տեղեկացնենք, որ հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով,  Փաստինֆոն կապ հաստատեց նաև  վարչապետի մամուլի խոսնակ Մանե  Գևորգյանի հետ՝ հասկանալու համար  ե՞րբ  հավատավոր ժողովուրդը հնարավորություն կունենա մասնակից դառնալ  Հայ Առաքելական Եկեղեցու  արարողակարգային ծեսերին։ Վարչապետի խոսնակը պատասխանեց. «Այս պահին եկեղեցու կողմից նման պահանջ չկա և մենք դեռևս  շարժվում ենք պարետատան կողմից  սահմանված կանոններով։ Ըստ այդ կանոնների՝ եկեղեցու ծիսական արարողություններին թույլատրվում է մասնակցել տասից ոչ ավել քաղաքացի»։  

Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ օրինաչափությամբ են պարետատան կողմից վերանայվել,  օրինակ,  առևտրի կենտրոնների կամ ժամանցի և  զվարճանքի վայրերի համար նախատեսված սահմանափակումները, իսկ եկեղեցու պարագայում  ոչ,  կամ թե՝ օրենքի ո՞ր  դրույթով պայմանավորված՝ եկեղեցին պետք է հատուկ պահանջ կամ դիմում ներկայացնի կառավարությանը՝ հարցին լուծում տալու համար, տիկին Գևորգյանն  ընդհատեց զրույցը և խնդրեց զրույցը շարունակել գրավոր հարցման միջոցով։  

Հետգրության փոխարեն

Լիահույս ենք, որ օրենքով նախատեսված արտակարգ դրության ավարտից հետո Հայ Առաքելական Եկեղեցին լիարժեք կերպով  կվերադառնա իր գործունեության բնականոն ընթացքին և հավատավոր հայ ժողովուրդն անարգելք մասնակցություն կբերի նվիրական եկեղեցու ծիսական սրբազան արարողություններին։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:16 25/06/2020  |  ԿորոնավիրուսՀՀ-ում կորոնավիրուսից մահվան ամենաշատ դեպքեր գրանցվել են Կոտայքի և Արարատի մարզերում
11:39 25/06/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 44-ամյա կին է
10:54 25/06/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը դարձավ 22488
22:40 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը առողջապահության նախարարությանը փոխանցելու վերաբերյալ փաթեթը հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողով
20:15 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴասական մեթոդաբանությամբ առաջնորդվելու դեպքում պատգամավորների կոնտակտավորները առնվազն 14 օր պետք է մեկուսացվեն. համաճարակաբան
20:02 24/06/2020  |  ԿորոնավիրուսՖրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը
19:49 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսով վարակված պատգամավորները մասնակցել են ԱԺ արտահերթ նիստին՝ քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծի օգտին
19:35 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎստահաբար, ամբողջ աշխարհում պետք է ավելի մեծ ներդրումներ կատարել առողջապահության, կենսաբանության ոլորտներում. նախագահ Սարգսյանը մասնակցել է COVID-19-ի հետ կապված առցանց վեբինարին
14:43 24/06/2020  |  Կորոնավիրուս«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել
11:16 24/06/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Արխիվ

[]