ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է սկսում մամուլի դեմ.Աղասի Ենոքյան 06/25/2020 22:32 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է սկսում մամուլի դեմ: Այս մասին համացանցում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականին նվիրված իր ելույթն Ազգային ժողովում վերածեց ընդդիմության և մամուլի ազատության դեմ նոր արշավ սանձազերծելու առիթի։
Կրկին հնչեցին 3-4, ապա՝ 4-5, ավելի ուշ՝ 6-7 հեռուստաալիքներով «քաղաքական դիակների» տարածած գարշահոտության մասին պնդումներ։ Հոտի մասին պնդումները թողնենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակին, բայց սա հստակ հրահանգ եւ սպառնալիք է իրեն ոչ հաճո մարդկանց եթեր չտրամադրելու մասին։ Հետո հիշվեց 1999 թ․ հոկտեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը տակավին պատանի էր, մի թերթում հրապարակված մի դիակի լուսանկար։
Դիակների թեման բավականաչափ լմլմացնելով՝ նա անցավ իրական դիակներին՝ կորոնավիրուսի համաճարակի զոհերին, ասոցիատիվ մանիպուլյացիայով փորձելով դրա համար պատասխանատվությունը բարդել լրատվամիջոցների վրա։ Ավելին, նա նշեց, որ այդ լրատվամիջոցների շահերից է բխում ավելի շատ զոհեր ունենալը, իսկ իրենց սխալը միայն արտակարգ դրության պայմաններում մամուլի ազատության սահմանափակումները հանելն էր։
Այնուհետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց, թե ինչու պետք է կառավարությունը ֆինանսապես 100 տոկոս թափանցիկ լինի, իսկ լրատվամիջոցները՝ ոչ։
Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանին, որ նախ՝ կառավարության փողերը հանրային փողեր են, այդ պատճառով էլ մեր փողերի համար պետք է պահանջենք հաշվետվություն, երկրորդ՝ կառավարությունը թափանցիկ չէ, մինչև հիմա չի բացատրել, թե ինչու էր անհրաժեշտ առանձնատան երկու միլիոն դոլարանոց նորոգումը, երկու հատ նոր կես միլիոնանոց Մերսեդեսները, եւ ուրիշ շատ շեյխական կայֆերը, չհաշված՝ հենց հիմա, կորոնավիրուսի հետ կապված ծախսերի թափանցիկությունը, երրորդ՝ լրատվամիջոցներն ամեն տարի հրապարակում են իրենց հարկային հաշվետվությունները, եւ չորրորդ՝ եթե խոսքը գնում է հաշվետվություններում տեղ չգտած ծախսերի մասին, ապա լրատվամիջոցները պատրաստ կլինեն հրապարակել այդ ծախսերը, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակի իրեն պատկանող լրատվամիջոցի ծագման եւ եկամուտների պատմությունը։
Երկար ու շատ վիճահարույց դատողություններ անելով քաղաքական իրավիճակի, նոր խորհրդարանի իր տեսլականի, ընտրակաշառքների, կոռուպցիայի, դատական համակարգի, ժողովրդավարության, ֆեյքերի և ամեն ինչի մասին, Նիկոլ Փաշինյանը նորից վերադարձավ լրատվամիջոցների թեմային, հայտարարելով, թե Հայաստանի լրատվական դաշտի սեփականատերերից, ըստ էության, զոռով են խլել «Արմենիա», «Շանթ» և այլ հեռուստաընկերություններ: Հայաստանի իրավապահ մարմիններին այդ դեպքերը հայտնի չեն․ կամ Նիկոլ Փաշինյանը պետք է իր պնդումը ձեւակերպեր որպես հայտարարություն հանցագործության մասին, կամ սա, պարզապես, սուտ մատնություն է, որը երկրի ղեկավարին հարիր չէ։
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետեւությունը միանշանակ է․ հակասահմանադրական եղանակով կազմալուծելով Սահմանադրական դատարանը, նա համարում է, որ դատական իշխանության հարցն արդեն լուծել է և կարող է հարձակում սկսել իր վարչախմբի սխալները մատնացույց անող ժողովրդավարության վերջին կղզյակի՝ մամուլի նկատմամբ։ Բյուջեի կատարողականի հետ կապ չունեցող հայհոյախոսությունների այս հռետորական կոկտեյլի մեջ մամուլի «ապակառուցողական» դերի ընդգծումը լուրջ զգուշավորության ազդանշան է լրատվամիջոցների, քաղաքական ուժերի եւ ողջ հասարակության համար։ Սա «մարտով հետախուզության» փորձ էր։ Մոտ ժամանակներս պետք է սպասել մամուլի նկատմամբ հուժկու գրոհի»,-գրել է Ենոքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից