ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը պիտի շնորհակալ լինի իրեն քննադատող ընդդիմությանը և լրատվամիջոցներին 06/25/2020 19:53 | Վերլուծություններ
«Մամուլ կարդացեք՝ տեսեք քանի տոկոսն է իշխանական մեծամասնությանը գովերգում»: Այս խոսքերը ՔՊ կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցինն է, որով նա հպարտորեն հակադարձեց՝ ի պատասխան ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանի քննադատությանը , թե՝ իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներ է ձեռնարկում 4-րդ իշխանության նկատմամբ: Ի դեպ, կոնկրետ օրինակ էլ բերեց Մարուքյանը՝ պարզվում է՝ «Հրապարակ» թերթի լրագրող, հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը ոստիկանության քրեական վարչության և դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ համարձակվել է քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր հեղինակած «Բռնապետիկն ու մենք» հրապարակախոսական հոդվածում:
Այսինքն, Մակունցը չի ժխտում, որ իրենց գովերգում են, գովաբանում:
Ավելի մեծ հիմարություն, քան գովաբանություններով հրճվելն է, գոյություն չունի: Այստեղ ակամայից հիշում ես նիդեռլանդական հումանիստական գրականության նշանավոր դեմքերից՝ Էրազմ Ռոտերդամցու հայտնի՝ «Գովք հիմարության» ստեղծագործությունը: Իմաստաբանական առումով երևույթը նույնական է. Հիմարության մտորումները, հանգում էին նրան, որ միայն ինքն է իսկապես կարողանում ուրախացնել մարդկանց, մինչդեռ հիմար մահկանացուները, այսքան դարեր ապրելով իր ստվերում և ամեն ինչում իրեն պարտական լինելով, չեն փառաբանում իրեն: Եվ ուրեմն, ինքը պիտի իր վրա վերցնի այդ գործը: Ասել է, թե՝ բեմ դուրս գա և խոսի:
Եվ ահա՝ ի սկզբանե սրան է լծված իշխանությունը՝ մշտական մուննաթի մեջ գտնվող Փաշինյանի առաջնորդությամբ: Բոլորը երախտապարտ պիտի լինեն իրեն՝ նախկիններից ազատագրելու համար:
Ընդ որում, հետաքրքիր է, որ պարոնյանական «Մենք միս ենք, անոնք բանջարեղեն» համեմատությունների համատեքստում ընդդիմադիր շրջանակներին Փաշինյանը խորհուրդ է տալիս փողից խոսել, այլ ոչ ասենք՝ հակակշիռներից ու զսպումներից, կամ՝ գիտելիքից…
Ի դեպ, Փաշինյանն էլ ազատ կարող է ուտելիքից խոսել, քանի որ այն իր մոտ լավ է ստացվում՝ քյալլան, չինական բադը, Իջևանի խոզի խորովածը՝ ընդհուպ՝ բանաստեղծական ժանրի, իսկ գեղարվեստական համեմատությունները՝ Հայկո-Մկոյից ու Չուկ-չակ-չարակից չեն անցնում: Անցնելիս էլ՝ քրիստոնեությունն ու Քրիստոսի վարդապետությունը տոտալիտար աղանդի ու աղանդավորների գովք է դառնում:
Ինչ վերաբերվում է չորրորդ իշխանությանը զսպաշապիկ հագցնելու և պատժիչ քայլերին, ապա իշխանությունը պիտի կարողանա օգտվել և՛ընդդիմության, և՛լրատվամիջոցների քննադատությունից, վերջինս ընդունելով առանց հիստերիայի: Ավելին, պիտի շնորհակալ լինի դրա համար: Անքննադատ մթնոլորտը հենց իշխանությա՛նն է վնասում՝ վերածելով նրան ծաղկափոշու մեջ թաթախված բզեզի: Մեղմ ասած:
Իսկ ընդդիմությունն ընտրովի, պատվերով համերգ չի կարող լինել: Այսինքն, չես կարող ոտքդ գետին խփել և ասել՝ ես ա՛յս ընդդիմությունն եմ գերադասում, այն մյուսը ընդդիմություն չի՛ կարող լինել:
Տարիներ շարունակ ընդդիմության շրջանակում է գործել Նիկոլ Փաշինյանը, ով այսօր իր բազմակի ժխտած և քննադատած երևույթների և գործընթացների ճիշտ հակառակն է պաշտպանում և առաջ տանում: Եվ շատ հանգիստ ասում է՝ այն ժամանակ ընդդիմադիր դիրքերից էի խոսում, հիմա՝ իշխանության, պետության:
Էհ, նախկիններն էլ հիմա ընդդիմադիր դիրքերում են, ուր ԽԾԲ սկզբունքը պիտի որ չգործի
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ