ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսով վարակված պատգամավորները մասնակցել են ԱԺ արտահերթ նիստին՝ քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծի օգտին 06/24/2020 19:49 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ այսօր հայտարարություններ տարածեցին այն մասին, որ վարակված են կորոնավիրուսով և մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ են գտնվում։ Զարմանալի զուգադիպությամբ, ԱԺ պատգամավորների շրջանում կորոնավիրուսային վարակի բռնկման լուրը տարածվեց մեկ օրվա ընթացքում՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումից ընդամենը երկու օր անց։
«Փաստինֆո» լրատվական գործակալությունը կապ հաստատեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ։ Մեզ հետ զրույցում պարոն Գալստյանը հստակեցրեց՝ իր ունեցած տվյալներով այս պահին ԱԺ- ում ընդամենը երկու հաստատված վարակակիր պատգամավոր կա՝ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, որոնք, ըստ մեր զրուցակցի փոխանցած տեղեկության, ԱԺ չեն եկել։ Մեզ հետ զրույցում Տիգրան Գալստյանը հստակեցրեց նաև՝ կորոնավիրուսային վարակով պայմանավորված ցանկացած իրավիճակում Ազգային Ժողովի աշխատանքները չեն կարող ընդհատվել, օրենքը դրա թույլտվությունը չի նախատեսել։
Այսպիսով, անդրադառնալով վարակակիր պատգամավորների թեմային՝ նախ և առաջ նկատենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն առնվազն չի տիրապետում Ազգային ժողովում ստեղծված օբյեկտիվ իրավիճակին, իսկ իրավիճակը հետևյալ պատկերն է գրանցում՝ այսօր Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ երկու օր առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել և պատասխանը դրական է եղել։ «Իմ քայլ»-ից մեկ այլ պատգամավոր՝ Ծովինար Վարդանյանն էլ առավոտյան պատմել է, որ երեկ ջերմություն և թուլություն է ունեցել, և այսօր արդեն կորոնավիրուսի թեստ հանձնել, սակայն պատասխանը դեռ չի ստացել։ Մեկ այլ ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ֆեյսբուքյան տիրույթում հայտարարել է, որ սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացվել է և հավելել. «Ամսի 20-ից փորձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնվել պարետատան հետ»։ Ընդ որում, մինչ այդ վարակված եւ ինքնամեկուսացված պատգամավորների մասին պարզապես լռում ենք։
Մեր հարցին՝ քանի՞ պատգամավոր է թեստավորվել ԱԺ-ում, աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը պատասխանեց՝ թեստավորում կատարվում է ըստ անհրաժեշտության. «Թեստավորման բազմաթիվ դեպքեր են եղել և որևէ անգամ դրական պատասխան չի ստացվել»։ Հարցին, թե քանի՞ կոնտակտավոր պատգամավոր կա այս պահին Ազգային Ժողովում՝ նկատի ունենալով, որ եթե այսօր են պատգամավորները իմացել դրական պատասխանի մասին, նշանակում է նրանք արդեն մի քանի օր է, ինչ վարակակիր են, իսկ այդ ընթացքում ԱԺ-ում տեղի են ունեցել նիստեր, աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը չկարողացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, նրանք անընդհատ շփվում են իրար հետ, ինչպե՞ս ես կարող եմ այդ հարցին պատասխանել, թե քանի կոնտակտավոր պատգամավոր կարող է լինել։ Հաստատված կոնտակտավոր պատգամավոր չունենք։ Բոլոր այն պատգամավորները, ում մոտ կորոնավիրուսային վարակը հաստատված է նրանք մեկուսացված են և ԱԺ չեն գալիս»։
Մեր այն դիտարկման, թե արդյո՞ք ռիսկային չէ ԱԺ-ում արդեն հաստատված մի քանի պատգամավորների ներկայությունից հետո մասսայական թեստավորում չիրականացնելու փաստը՝ Տիգրան Գալստյանը արձագանքեց. «Նորից եմ կրկնում՝ թեստավորում կատարվում է միայն սիմպտոմների առկայության պարագայում՝ տաքություն, թուլություն և այլն։ Հենց ԱԺ մուտքի մոտ ջերմաչափում է տեղի ունենում և եթե անհրաժեշտություն է առաջանում՝ պատգամավորին տեստավորում ենք իրականացնում և տուն ճանապարհում»։ Մեր այն դիտարկմանը, որ պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը, ովքեր երեկվանից ու արդեն այսօր հաստատված վիրուսակիր են, ներկա են եղել նախօրեին ԱԺ արտահերթ նիստին ու առանց ձեռնոցների շփումներ ունեցել ինչպես իրենց գործընկերների, այնպես նաև ԱԺ գույքի հետ, աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը պատասխանեց՝ երեկ գիշերն ամբողջապես վարակազերծել են ԱԺ ողջ տարածքը. «Ինչ վերաբերում է պատգամավորներին՝ Վիկտոր Ենգիբարյանն ասիմպտոմ է եղել, որևէ ախտանշան չի ունեցել։ Եթե անգամ պատգամավորները շփված և վարակակիր լինեն, միևնույն է՝ այս պահի դրությամբ իրենց հիվանդ լինելը ոչ մի կերպ ցույց չի տա։ Դրա համար առնվազն 4-5 օր է անհրաժեշտ, իսկ Ազգային ժողովն աշխատելու է, ԱԺ-ն իրավունք չունի ընդհատել էիր աշխատանքները»։
Ազգային Ժողովում վարակակիր պատգամավորների առկայության փաստը միտումնավոր թաքցնելու մասին ահազանգը «Փաստինֆո» լրատվական գործակալությունը հնչեցրել էր դեռևս 12 օր առաջ հրապարակված՝ «ԱԺ-ում վարակակիր պատգամավոր կա. վարչապետը ստո՞ւմ է» վերտառությամբ հոդվածում, որտեղ, մասնավորապես գրված էր. «ԱԺ ոչ մի պատգամավորի մոտ դեռևս կորոնավիրուս չի հայտնաբերվել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ գիտակցաբար կամ ոչ այնքան՝ դառնալով ԱԺ բարձր ամբիոնից սուտ ինֆորմացիա տարածող թիվ մեկ աղբյուրը» և սա այն պարագայում, երբ մեր ունեցած հավաստի տվյալներով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, դեռևս հունիսի 12-ին վարակված է եղել կորոնավիրուսային վարակով և գտնվել է ինքնամեկուսացման մեջ։
Թե ինչո՞ւ էին Ազգային ժողովում հետևողականորեն թաքցնում վարակակիր պատգամավորների գոյության փաստը, պարզ է դառնում արդեն օրեր անց՝ մեծ աղմուկ հանած՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի օգտին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միաձայն քվեարկությունից հետո։ Գորդյան հանգույցը թաքնված է օրենսդրության դրույթներից մեկում, որով խորհրդարանի աշխատանքները հեռավար կազմակերպելու հնարավորություն չի ընձեռվում, ինչի մասին հունիսի 12-ի նույն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին ինֆորմացիան չէր հրապարակվում ոչ միայն ԱԺ-ի բնականոն աշխատանքը չխափանելու, այլև վիրուսի առկայության պայմաններում ԱԺ նիստերին պատգամավորների ներկայությունը լիարժեք կերպով ապահովելու համար։
Հողինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ