ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե կան խախտումներ, ինչու՞ է ՍԴ դիմելու գործընթացն առկախվում 06/24/2020 11:14 | ԼՐԱՀՈՍ
Թե՛ նախկիննները, թե՛ այսօրվա գործող իշխանություններն իրավունքը ճկում են այնպես, ինչպես ցանկանում են և դա ծառայեցնում են սեփական քաղաքական նպատակներին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նկատելով, որ դա վնասում է պետականությանը։
Պատգամավորի կարծիքով այդ երկու ուժերն էլ մտածում են անձնական, քաղաքական շահերով. «Այսօրեական խնդիրներ լուծելու ուղղությամբ նրանք այնպիսի գործողություններ են կատարում, որոնք 5-10 տարի հետո մեր ամբողջ պետականության հիմքերին պետք է վնասեն։ Լավ կլինի, որ այս երկու քաղաքական ուժերը հասկանան, որ իրենք պետական գործիչներ են, այլ ոչ թե այսօրեական քաղաքական շահով առաջնորդվող գործիչներ»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Հարցին՝ եթե նշում են, որ իրավական գործընթաց կա և խախտումներ կան, ապա ինչու են առկախում ՍԴ դիմելու գործընթացը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը փոխանցել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին և դրա հետ կապված կա ըմբռնում, որ դիմելու են ՍԴ. «Մեր գործընկերները շատ լավ հասկանում են, որ ՍԴ դիմես այսօր, թե 10 օր հետո իրավական առումով ոչ մի տարբերություն չկա, հետևաբար ովքեր իրավաբանությունից տեղյակ չեն, նրանք կարող են դատողություն անել, որ տարբերություն կա»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը որոշման մեջ է մտել, հետևաբար չե՞ն կարծում, որ կարճ ժամանակում ՍԴ գործող կազմի համամասնությունը կփոխվի հօգուտ իշխանության և իրենց ՍԴ դիմելն այլևս նպատակահարմար չի լինի, Էդմոն Մարուքյան նկատեց՝ իրենց դիմումը մոտ 2 շաբաթվա մեջ վարույթ կընդունի. «Հիշեք սահմանադրական հանրաքվեն, երբ ասվում էր, որ 9 դատավորից երկուսը պետք է մնան, յոթը հեռանան, որովհետև այդ յոթն ամենավատն են, նախկիններ են։ Հիմա եթե այդ յոթից երկուսին կամ անգամ երեքին են հանում, այդ բալանսը դրանից չի փոխվում»,-ասաց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ