ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, գտնվելով խորհրդակցական սենյակում, քննել է այլ գործեր. Նա ինքնաբացարկ հայտնեց 06/24/2020 13:53 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու գործով խորհրդակցական սենյակում գտնվելով, քննել է այլ քրեական գործեր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։
Նրա փոխանցմամբ՝ այդ հիմքով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գրավոր, որը քննարկվել է այսօր առավոտյան։ Պաշտպանի փոխանցմամբ՝ այսօր դատարանը պետք է հրապարակեր խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, սակայն պաշտպանական կողմն իմացել է, որ խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում դատավորը քննել է այլ գործեր, որի իրավունքը վերջինս չուներ։
Քիչ առաջ դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է փաստաբանի ինքնաբացարկի միջնորդությունը։ Նշենք, որ դա պաշտպանական կողմի արդեն երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն էր։ Ինչպես նշեց Անանյանը՝ առաջին միջնորդությունը պաշտպանական կողմը ներկայացրել է մինչ կալանավորման միջնորդության քննությունը։
«Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դեռ դատարան մուտք չարած, քաղաքում խոսակցություն կար, որ այն կմակագրվի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Հետագայում պարզվեց, որ ինչ -որ կերպ հենց Արտուշ Գաբրիելյանին է մակագրվել»,- նշեց փաստաբանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա ազատ է արձակվել՝ դատարանի որոշմամբ, քանի որ դատարանը նրա ձերբակալման որոշումը համարել է ոչ իրավաչափ։ Ազատ արձակվելուց հետո Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար եւ վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հրապարակվեր այսօր։
Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը եղել է ԱԺ երկու գումարումների պատգամավոր, մասնավորապես՝ Աբրահամ Մանուկյանը 2003-2007թթ եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իսկ 2012-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելու ընթացքում , մասնավորապես՝ 2017թ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ընտրողներին ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական գործի մասին փաստական տվյալներ ներկայացնելիս նշել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը։ Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի՝ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել են Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ