ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեկ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես սահմանադրական հեղաշրջում 06/24/2020 14:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի հունիսի 22-ի նիստում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առերևույթ քաղաքական ցուցումով և ղեկավարությամբ, կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված արարք՝ տիրացել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասով եզրակացություն ներկայացնելու սահմանադրական լիազորությանը։ Այս գործողությունը կատարվել է Հայաստանի ընդդիմության, իրավական մասնագիտական հանրույթի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ գլխավոր քարտուղարի զգուշացումների և հորդորների բացահայտ արհամարհանքով, ինչը ծանր հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանն ու վարկանիշին, ինչպես նաև Հայաստանի իրավակարգի հիմքերին։
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և իր կողմից ղեկավարվող ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի ապօրինի և հակասահմանադրական գործունեությունները` ուղղված ՀՀ պետական և սահմանադրական կարգի դեմ։
Առանձնակի տարակուսանք է առաջացնում խորհրդարանական ընդդիմության որոշումը բոյկոտել ԱԺ նիստը՝ տալով հնարավորություն իշխանությանն առանց որևէ դիմադրության տիրանալ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին՝ ըստ հավուր պատշաճի չներկայացելով նաև իրենց ընդդիմադիր ընտրողների քաղաքական շահերն ու պահանջները։
Մեր համոզմամբ, խորհրդարանական ընդդիմությունը պետք է մասնակցեր այդ նիստին և հասանելի բոլոր միջոցներով սկզբունքային հետևողականությամբ արգելափակեր այդ նախագծի ընդունումը։
«Մեկ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԲՀԿ որոշումը՝ օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված ՍԴ դիմելու լիազորությունից։ Հարկ է արձանագրել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, գերարժևորելով իր սեփական նեղ քաղաքական շահը ստորադասելով ՀՀ պետական շահը, նպաստեց ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված հանցակազմն ավարտին հասցնելու իշխանության «առաքելությանը»։ Իր այս քայլով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մեր գնահատմամբ, դադարեց լինել խորհրդարանական ընդդիմություն և ստացավ Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակ և իր կողմից կատարված հանցագործությունների համար համապարտ պատասխանատվություն։
Առանձնակի մտահոգիչ էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդեգրած դիրքորոշումը։ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրում է, որ Նախագահ Արմեն Սարգսյանը, ստորագրելով «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, փաստացի դադարեցրեց ՀՀ նախագահի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ Սահմանադրությանը պահպանման լիազորությունը՝ անվերականգնելի վնաս հասցնելով ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը։
Ամփոփելով վերը նշվածը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես սահմանադրական հեղաշրջում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ