ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի ոչ միայն դե ֆակտո, այլ նաև արդեն դե յուրե». Նաիրա Զոհրաբյան 06/24/2020 12:03 | Մեկնաբանություն
Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առնչվող «Հրաժեշտ նախագահին» վերտառությամբ ֆեյսբուկյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Արմեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպել եմ Լոնդոնում: Տպավորությունս դրական էր. կիրթ, գիրք կարդացած մարդ, անգամ քննարկեցինք Օքսֆորդում Սամվելի անգլո-ամերիկյան պեոզիայի թարգմանության օրեր անենք: Անկեղծ տպավորված էի, որ համատարած էս մարտնչող տգիտության մեջ կա մարդ, ում հետ կարող ես խոսել Ջոն Դոնից և Սիլվիա Փլաթից: Ու արդեն հասկացաք, որ ես իմ մեծ լուման ունեմ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում կողմ քվեարկելու հարցում: Սատիրիկ Կնիշևն ասում էր` կան մարդիկ, որոնց ինտելիգենտությունն օգտագործելուց առաջ նրանց, ինչպես շշի տարան, պետք է թափահարել:
Իր նախագահության ողջ ընթացքում Արմեն Սարգսյանն իրեն պահեց լեգիոների նման, ում կապը Հայաստանի և հայ ժողովրդի հետ ամրագրվում էր բացառապես անձնագրում ազգության մատնանշմամբ: Արմեն Սարգսյանը առնվազն մի քան ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի և հիստերիկ տեսակից: Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր անգամ բաց թողեց քինախնդիր գեղցիներից ու էժանագին չտեսներից տարբերվելու իր շանսը:
Երբ մեր հասարակությունը անխնա բաժանվում էր սևերի ու սպիտակների, երբ եղբորը հանեցին ու շարունակում են հանել եղբոր դեմ, երբ երկրի կառավարումը իջեցված է քաղաքական հաշվեհարդարների մակարդակի, Արմեն Սարգսյանը կարող էր գոնե փորձ անել կասեցնելու էս համատարած բարոյական ապոկալիպսիսը, որի դիմաց Հայաստանը առաջիկայում շատ թանկ գին է վճարելու: Արմեն Սարգսյանն ընտրեց դիտորդ լեգիոների կարգավիճակը, ում համար կարևորն իր բիզնեսների առողջական և ֆինանսական վիճակն է:
Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներց ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը, ամեն օր կիլոմետրերով լքելով իրեն վստահված դիրքերն ու բամբուկի շյուղի պես ճկվելով իրեն ամեն օր նվաստացնողի և իրենից վաղուց արդեն անգլիական հարած պուդինգ սարքածի առաջ:
Երեկ Հայաստանի դե յուրե նախագահ Արմեն Սարգսյանին անցկացրեցին նվաստացման հերթական ծեսի միջով. ստիպեցին գիշերը ժամը 12 անց 47 րոպեին ստորագրել Սահմանադրական փոփոխությունները ստորագրելուց նախագահին, այսինքն` ինքն իրեն այդ լիազորությունից զրկելու օրենքի նախագիծը: Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ժամը 12 անց 47 րոպեին ստորագրեց սեփական ինքնաոչնչացման արձանագրության տակ ու սեղմեց ինքնաոչնչացման պուլտը:Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի ոչ միայն դե ֆակտո, այլ նաև արդեն դե յուրե:
Ակադեմիկոս Լիխաչովն ասում էր` «շատերը կարծում են ինտելիգենտ մարդը նա է, ով շատ գրքեր է կարդացել, շատ ճանապարհորդել է, լավ կրթություն է ստացել։ Ոչ, ինտելիգենտությունը անտարբեր չլինելու և իրականությանն ադեկվատ արձագանքի մեջ է»։ Ակադեմիկոս Լիխաչով, դուք միանգամայն իրավացի եք:
Ժամանակին, երբ Մանվել Գրիգորյանին բռնեցին զինվորի հացը գողանալու մեջ, ես ԱԺ ամբիոնից ասացի, որ Մանվել Գրիգորյանը միայն մեկ տարբերակ ունի սպայի իր պատիվը փրկելու համար, ուստի իր խցում մի ատրճանակ դրեք:
Մինչ երեկ ես Արմեն Սարգսյանին խորհուրդ կտայի անհապաղ հրաժարական տալ ու փորձել փրկել Բրիտանական աստղագիտական ընկերության անդամի իր համբավը:
Երեկ, ժամը 12 անց 47 րոպեին Արմեն Սարգսյան գործիչը, հայը, լավ կրթություն ստացած մարդը ինքնաոչնչացվեց: Արմեն Սարգսյանի մասին այլևս ոչ մի բառ: Ես բարեկիրթ մարդ եմ ու ինձ համար կա հայտնի ոսկե կանոնը` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ:
Երեկ ժամը 12 անց 47 րոպեին հայ ժողովրդի մի մեծ հատված վերջին հրաժեշտը տվեց նախագահ Արմեն Սարգսյանին:
Հուսանք, որ բիզնեմեն և ֆիզիկոս Արմեն Սարգսյանի ճակատագիրը շատ ավելի հաջողակ կլինի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ