ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական հեղաշրջումով աղբը վերջապես դուրս եկավ ջրի երես. Սկսում ենք քաղաքական «շաբաթօրյակը». Միհրան Հակոբյան 06/24/2020 22:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հանցավոր համագործակցությամբ տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջումը վերջապես երկրում ստեղծեց այն ջրբաժանը, որից այն կողմ իրական պայքարն է` հանուն Հայրենիքի ազատագրության:
Նիկոլ Փաշինյանը այլևս չի թաքցնում, որ ինքը ոչ թե սահմանադրական հանրապետության ղեկավար է, այլ սովորական ֆեոդալ է, որի կամքն ու կապրիզները օրենք պետք է լինեն բոլորի համար: Ձևականություններն ու իրավական ֆորմալությունները մի կողմ են նետված: Ապացուցվեց նաև, որ չկա խորհրդարան` իշխանության և ընդդիմության խմբակցություններով, բանավեճերով, հարց ու պատասխաններով: Կա ֆեոդալի կոճակ սեղմողների անլեզու մի բանակ, որը ոչինչ չանելու, ուղեղին որևէ կերպ զոռ չտալու դիմաց պատրաստ է հանուն հարկատուի հաշվին տրվող պարգևավճարի դառնալ ֆեոդալի ձեռքի խաղալիք ու մի կողմ դրած տարրական մարդկային արժանապատվությունը` հավսար-զգաստ սկզբունքով անել այն, ինչ կասի ֆեոդալը:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին քաղաքականությամբ զբաղվելու և քաղաքական գործիչ դառնալու շանսից զրկեց: Սրանք բոլորը մեկ մարդու կամակատարներ են` այստեղից բխող հետևանքներով: Նիկոլ Փաշինյանն իր նպատակին հասել է` ոչնչացրել է սահմանադրությունը, հաստատել է իր ընտանիքապետությունը, որ հանգիստ հարկատուի փողերով օլիգարխի կյանք վայելի ու կոլումբիական կառտելների ղեկավարների նման մաքսանենգության մաֆիոզ սխեմաներով փող աշխատի, մեծ փող : Բայց մի հարցում սխալվել է` այդ խաղի կանոնները իր ընտանիքի անդամների, նախարարների ու կոճակ սեղմող պատգամավորների համար են ընդունելի: Արժանապատվություն ունեցող հայ ժողովուրդն այս վիճակը չի հանդուրժելու և սրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը շատ շուտով ստանալու է փողոցում, եթե կուզեք` բարիկադների վրա:
Արմեն Սարգսյանի մասով ամեն ինչ պարզ է: Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը պարզապես քաղաքական սխալ չէր, դա հանցագործություն էր: Չէր կարելի պետական պաշտոն վստահել մեկին, ում համար Հայաստանը մշտապես եղել է խոպան գնալու վայր: Մեկին, ում զավակները հայերեն չեն խոսում, այլ կերպ ասած` նա իր զավակներին արգելել է հայ լինել: Եվ հենց այդ հանցագործության համար Արմեն Սարգսյանին նախագահ ընտրածները պատասխանատվության ենթարկվեցին ճակատագրի կողմից ու հիմա քավարանով են անցնում: Մեկն էլ ես եմ: Եվ, այո, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը համարում եմ միակ հանցագործությունը, որին մասնակից եմ եղել: Միակը, երկրորդը չկա: Կարծում ե՞ք` Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի գերի՞ն է: Ոչ, միամիտ չլինեք: Արմեն Սարգսյանը, քաղաքացիության հետ կապված և ըստ որոշ խոսակցությունների` նաև իր տղայի զագսի վկայականի հետ կապված խնդիրներ ունենալով, այնուամենայնիվ իր համար շատ կոմֆորտ վիճակում է:
Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանն ավելի ստոր է, քան Հիտելի մոտ նախագահ աշխատած ֆելդմարշալ Հինդենբուրգը: Սա գոնե հիվանդ մարդ էր, ում գլխին նացիստները ատրճանակ էին պահում և իրենց ուզածը ստորագրել տալիս: Արմեն Սարգսյանը պետականությունը քանդելու գործին լծվել է կամավոր ու մեծ բավականություն է ստանում այդ գործընթացից: Նա Փաշինյանի հանցակիցն է, ով վաճառել է իր քաղաքական ու մարդկային արժանապատվությունը փողոցայինների խմբակին: Դիմացը ստացել է հայ հարկատուի հաշվին ոչինչ չանելու, բայց շեյխի կյանքով ապրելու արտոնություն: Թող ոչ մեկ չկասկածի. երկրագնդի որ անկյունում էլ Արմեն Սարգսյանը փորձի թաքնվել, ականջներից բռնած հետ է բերվելու և հարկատուի տված աշխատավարձն ու իր անձնական բիզնես շրջագայությունների վրա ծախսած փողը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է բյուջե` տոկոսներով: Մեկընդմիշտ, վերջնականապես արձանագրվելու է, որ Արմեն Սարգսյանի նման խոպանչիները հայկական պետականությունից պետք է կիլոմետրերով հեռու մնան: Արմեն Սարգսյանն իր թքածը լիզելու է, սա թող ականջին հիմիկվանից օղ անի:
Էդմոն Մարուքյանի հարցը խնդրահարույց է: 1944-ին երբ ազատագրվեց Ֆրանսիան, նացիստների հետ համագործակցածների` կոլաբորացիոնիստների գլուխները խուզում էին, որ բոլորը իմային, թե ինչ կարգի ստոր մարդիկ են և ինչ կարգի այլանդակությունների մասնակիցն են եղել: Էդմոնի պարագայում խուզելն իհարկե չի աշխատի: Բայց կա հին հայկական մեթոդը` երբ աղանդավորների ճակատին աղվեսադրոշմ էին խփում, որ փողոցում տեսնելիս բոլորը տեղը բերեն, իմանան ով է նա: Էդմոնը քաղաքական գործիչ երբեք չի եղել: Սա մի գավառական վաճառական է, որ իր քաղաքական ու մարդկային արժանապատվությունն աճուրդի հանելով` օրվա հաց է վաստակում ու իր կենցաղային բարեկեցությունն ապահովում: Նիկոլ Փաշինյանը Էդմոնի տան լուսամուտների տակ միշտ էլ միտինգ է անելու, Էդմոնին միշտ էլ ծեծել է տալու, Էդմոնին միշտ էլ «տրյապկա» է անվանել տալու, միշտ էլ թքելու է Էդմոնի մեջքին:
Ու Էդմոնը դա մարսելու է և շնորհակալություն է հայտնելու, որովհետև դրա դիմաց Նիկոլը Էդմոնին վճարել է` Մարուքյան Էդմոնը խմբակցության ղեկավար է, առանձասենյակ ունի, քարտուղարուհի ունի, վարորդ ունի, պետական մեքենա ու բենզին ունի, Նիկոլի կոճակ սեղմողներին էլ հավասար պարգևավճարներ է լափում: Ու Փաշինյանի բառապաշարով ասած` լափամին մոտ գտնվելու համար Էդմոնը ամեն ինչի էլ պատրաստ է` հայհոյվելուց մինչև ծեծ ուտել: Սահմանադրական հեղաշրջումը վերջնական լյուստրացիա էր: Այլևս պարզ է` ով ով է, ով ում «պրոյեկտն է»: Այլև պարզ է` Մարուքյան Էդմոնը Նիկոլ Փաշինյանի քաղաքական շվեյցարն է ու. հայ ժողովրդի պատմության այս խայտառակ էջի համար նույնքան պատասխանատվություն է կրելու, որքան Նիկոլ Փաշինյանը: Երբ այս խայտառակության էջը կփակվի, վերջնականապես նաև կարձանագրվի, որ արժանապատվություն չունեցող խեղկատակներն ու կլասիկ մարդկային թերմացքները քաղաքականության հետ ոչ մի կապ չեն ունենալու, պետական ապարատից կիլոմետրերով հեռու են լինելու: Մարուքյան Էդմոնն էլ վերադառնալու է այն հանգրվանին, որտեղից սկսել էր` իր հարազատ միջավայր` Սաքունց Արթուրի գրասենյակ` Սոռոսի վաստակի կարգավիճակում:
Ամենակարևորն այն է, որ հիմա արդեն բոլորը ճամբար ընտրելու հնարավորություն ունեն և պետք է կողմնորոշվեն, թե իրենք ո՞ր ճամբարում են` երկիրը քաղաքական խոզանոցի վերածած Փաշինյան-Սարգսյան-Մարուքյան անգլո-գավառական բանդայի՞, թե՞ նոռմալ, հայեցի միջավայրում, պետականությունը կործանումից փրկելու համար պայքարողների ճամբարում: Սահմանները գծված են, պայքարը սկսված է, և որևէ կասկած չունեմ, որ այս պայքարում հաղթելու ենք, պետականությունը փրկելու ենք, անգլո-գավառական ուզուրպատորներին էշի վրա թարս նստացրած վռնդելու ենք ու երկիրը մաքրելու ենք այս քաղաքական ու մարդկային աղբից: Այս պայքարում մենք ու մեր ընտանիքները շատ զրկանքներ ենք կրելու: Շատերս ստիպված ենք լինելու ընդհանատկ անցնել, շատերիս բանտարկելու են, շատերիս ֆիզիկական ոտնձգությունների են ենթարկելու: Բայց մենք չենք վախենում, մենք չենք կոտրվելու, չենք հանձնվելու, մեր Հայրենիքի ազատագրության համար վճարելու ենք ամենաբարձր գինը, եթե հարկ լինի` նաև մեր կյանքերով ենք վճարելու: Ու մենք այս աղբը սրբելու ենք երկրից: «Շաբաթօրյակը» սկսված է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից