ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորներն ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմք. Մելոյան 06/24/2020 10:07 | Մեկնաբանություն
Արդյոզ՞ք պատգամավորները կարող են դիմել Սահմանադրական դատարան հունիսի 22-ին Սահմանադրության փոփոխությունների ընդունման համատեքստում իշխող ուժի կողմից թույլ տված մի շարք հակաիրավական արարքների շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Հունիսի 22-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան և նույն օրվա ընթացքում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Նախագծով ներկայացվող փոփոխությունները հակասահմանադրական էին, բացի այդ՝ խախտվեց նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու Սահմանադրության և սահմանադրական օրենքների իմպերատիվ պահանջը:
Վերոնշյալի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տեղեկացրեց, որ նախաձեռնել են Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց և քանի որ Սահմանադրական դատարան կարող են դիմել Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, իսկ իրենց խմբակցությունը կազմված է 25 պատգամավորից, նախաձեռնությանն աջակցելու համար իրենք դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Սահմանադրությունը իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության հարցով։
Վերոնշյալի կապակցությամբ գտնում եմ, որ բնական է, որ Սահմանադրությունը պատգամավորներին իրավունք չի տալիս դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության հարցով, քանի որ Սահմանադրությունը նախատեսել է, որ մինչև Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը այդ փաստաթուղթը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու նպատակով:
Այսինքն՝ օրենսդիրը տրամաբանորեն նախատեսել է, որ այս փաստաթղթի նկատմամբ Սահմանադրական դատարանն արդեն իսկ պետք է իրականացրած լիներ նախնական վերահսկողություն:
Միևնույն ժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածը 1-ին մասի 2-րդ կետը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին հնարավորություն է տալիս դիմելու Սահմանադրական դատարան սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հարցով, իսկ վերոնկարագրյալ իրավիճակում, կարծում եմ՝ առնվազն վեճի առկայությանը կարելի է անդրադառնալ՝
1️⃣ Սահմանադրական և Ազգային ժողովի մարմին հանդիսացող խմբակցությունների համատեքստում (իշխող ուժը ներկայացնող խմբակցությունն առանց նախապես համաձայնեցնելու՝ չպահպանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջները, հրավիրել էր արտահերթ նստաշրջան, որի մասին ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացել էին նույն օրը առավոտյան, բացի այդ՝ խախՓտելով Սահմանադրության պահանջը՝ զրկել էր վերջիններիս Սահմանադրության փոփխությունների վերաբերյալ ստանալու ՍԴ դիրքորոշումը),
2️⃣ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի համատեքստում։
Ամփոփելով եզրահանգում ենք, որ պատգամավորներն ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմք:
Ուստի՝ ՍԴ դիմելու հարցում գնդակն այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դաշտում է»,-գրել է Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից