ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում 06/24/2020 11:26 | Վերլուծություններ
Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք համեմատականներ անցկացնել վերաքննիչ և ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից մարտի 1-ի գործով խափանման միջոցի քննության պրոցեսների միջև։ Վերաքննիչ դատարանում դատական նիստը տրամագծորեն տարբերվում էր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական պրոցեսից։ Այստեղ բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, ոչ բոլոր դատարաններում և ոչ բոլոր դատավորների կողմից է նման որակ ապահովվում։
Մենք տեսանք մասնագիտական պատշաճ մակարդակի քննության օրինակ. ես նկատի ունեմ ոչ թե որոշումը, այլ դատական գործընթացը։ Բարձրացվող հարցերի որակը, մասնագիտական և պրակտիկ հարցադրումները, քննարկման մթնոլորտը էականորեն տարբերվում էին Աննա Դանիբեկյանի նախագահությամբ գործի քննությունից։
Սա ասում եմ առանց որոշումը կարևորելու։ Նույնը կասեի ցանկացած որոշման դեպքում։
Սրա մասին պետք է մտածել։ Մարտի 1-ի բարդ և բազմաշերտ գործը չի կարող մակերեսային քննության առարկա լինել։ Այս գործի քննության համար անհրաժեշտ է մասնագիտական բարձ որակներ և մարդկային բարձր արժանապատվություն ունեցող դատավոր, որ չի թաքնվի նիստերը ձգձգելու պատրվակի հետևում, չի թաքնվի արձակուրդի և անաշխատունակության թերթիկի հետևում։ Պրոֆեսիոնալ դատավարությունը կարող է լինել միակ երաշխիքը այս բարդ գործի օբյեկտիվ քննության համար։
Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Հետևելով նրա նախագահությամբ ընթացող դատական նիստերին, կայացվող որոշումներին, վստահաբար կարելի է ասել՝ ոչ։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում։ Նա այս գործով հայտնվել է մարդկայնորեն ծանր, աննախանձելի վիճակում։ Եվ դատելով դատական պրոցեսից հարմարվել է այդ վիճակի հետ։
Կա հիմնավոր տպավորություն, որ նա ցանկացած հարց քննարկում է արդեն մտքում ունենալով պատրաստի որոշում։ Ի՞նչ ենք սպասում, ակնկալում նրանից։ Տպավորություն է, որ եթե հնարավորություն ունենար, նա էլ Արմեն Դանիելյանի նման, առանց կողմերին պատշաճ լսելու որոշումներ կկայացներ։ Բարդ է ակնկալել նրանից այլ որակի դատավարություն։
Ես էլի եմ կրկնում, նույնը կասեի ցանակացած որոշման դեպքում։ Կարևոր է, թե ինչպիսի իրավական և մասնագիտական գրագիտություն, դատավարական ընթացակարգերի պատշաճ տիրապետում ունեցող մասնագետների կողմից կիրականացվի գործերի քննությունը։
Եթե մենք ուզում ենք, եթե պատրաստ ենք օբյեկտիվ քննության, ապա չպետք է բավարարվենք դանիբեկյանական դատավարությամբ, պետք է կամք գտնենք ազատվել իշխանություններին հավատարմություն խոստացած դատավորների ծառայություններից, պետք է անցում կատարենք այլ որակի դատաքննության, պրոֆեսիոնալ դատաքննության։
Հակառակ դեպքում վաղը՝ իշխանությունը փոխվելուց հետո լրատվամիջոցները ցույց են տալու լրիվ ուրիշ դատավարություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ նոր (կամ ուրիշ) դեմքեր, այդ թվում այսօրվա քննություն իրականացնողները։
Եթե կա անկեղծ պահանջ հասկանալու մարտի 1-ի գործի էությունը, ապա պետք է ապահովվեն մի քանի պարզ պայմաններ։ Դրանցից է դատավորի որակը։ Աննա Դանիբեկյանի մասնագիտական կարողություններն ակնհայտորեն բավարար չեն նման խորության և ծավալի գործ քննելու համար։
Էլինար Վարդանյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ