ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչն, առանց դատարան դիմելու, կալանավորման որոշում է կայացնում, ոստիկանները կապահովե՞ն այդ ապօրինի որոշման կատարումը. Արամ Վարդեւանյան 06/23/2020 18:11 | Հարցազրույց
ԱԺ-ն հունիսի 22-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ «Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։
- ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը՝ առանց ուղարկելու ՍԴ, որի պահանջն ամրագրված է ԱԺ կանոնակարգ օրենքում։ Այս նախագիծն իրավական ուժ ունի՞, թե՞ ոչ։
- Ոչ միայն ԱԺ կանոնակարգ օրենքի, այլև Սահմանադրության 169-րդ հոդվածի ուղղակի խախտմամբ է ընդունվել։ Վենետիկի հանձնաժողովը ևս քննության առարկա է դարձրել Սահմանադրական դատարան դիմելու գործիքակազմի հարցը՝ նաև դա բխեցնելով հենց կառավարության կողմից հնչեցված հարցադրումից։ Կառավարությունը պատահական չէ՝ հարցրել էր Վենետիկի հանձնաժողովին, թե ՍԴ-ն ինչ գործիքակազմով պետք է ուսումնասիրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ ամբողջ սահմանադրության համապատասխանությա՞ն, թե՞ անփոփոխելի հոդվածների։ Պարզ է չէ՞, թե այդ հարցն ինչ կոնտեքստում է տրվում, բնականաբար ՍԴ դիմելու։ Վենետիկի հանձնաժողովը ևս արձանագրել էր, որ պարտադիր է ՍԴ դիմել՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ՝ նաև վերլուծելով հենց Սահմանադրության 169-րդ հոդվածը։
-Բայց ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՍԴ դիմել-չդիմելու հետ կապված որևէ հարց Վենետիկի հանձնաժողովին չի առաջադրվել։
-Ես անկեղծ եմ ասում, միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լավ չեն ուսումնասիրել իրենց բարձրաձայնած հարցերը։ Ես օրինակ ջանասիրաբար եմ մոտեցել իրենց կողմից բարձրաձայնած հարցերի ուսումնասիրմանը։ Եթե հարց է հնչում Վենետիկին, ՍԴ-ն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է ուսումնասիրի անփոփոխելի հոդվածների լույսի՞ ներքո միայն, թե՞ Սահմանադրության բոլոր հոդվածների, սա ինչի՞ մասին է վկայում։ Սա վկայում է, որ ՀՀ կառավարությունը ցանկացած ժամանակահատվածի վերաբերյալ աբստրակտ, վերացական ձևով որոշել է պարզել՝ առհասարակ Սահմանադրական դատարաններն ինչպե՞ս պետք է որոշեն։ Չի կարելի այդպես մանիպուլացնել հանրությանը, որովհետև բնական է, որ այդ հարցը հնչել է դրա տրամաբանության ներքո և պատահական չէ, որ հենց Վենետիկի հանձնաժողովը ևս այդպես է հասկացել հարցը՝ դրա լույսի ներքո վերլուծելով սահմանադրության 169-րդ հոդվածը, երբ դիմում են ՍԴ-ին և ՍԴ-ն ուսումնասիրում է՝ արդյոք անփոփոխելի հոդվածների տեսանկյունից է միայն հակասում կամ համապատասխանում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, թե ընդհանուր Սահմանադրության։ Այս պարագայում ԱԺ-ն կարող է հանդես գալ որպես ցանկացած քրեական գործով քննիչ, ով գտնում է, որ պետք է կալանավորումը լինի խափանման միջոց։ Որոշում է կայացնում կալանավորման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու և եթե դատարանը չհաստատի, կալանավորումը չի կիրառվում։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ քննիչն առանց դատարանի որոշի կալանավորել մարդուն և այդ քայլն այսպես մեկնաբանի՝ գիտեք ինչ այս X անձի վերաբերյալ դատարանները միգուցե շահերի բախում ունենան, եկեք չդիմեմ դատարան, ես ինքս իմ որոշմամբ կկալանավորեմ։ Սահմանադրությունը, Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում են, որ կալանավորման հարցով պետք է դիմել դատարան։ Այստեղ էլ ԱԺ կանոնակարգը, Սահմանադրությունը նախատեսում են, որ պարտադիր պետք է դիմել ՍԴ։ Ավելին, ԱԺ կանոնակարգն էլ նախատեսում է, որ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ որոշումը բացասական է լինում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է։ Հետևաբար` գտնում եմ, որ առհասարակ այնպիսի աստիճանի օրենսդրական կարգավորման, սահմանադրական պահանջի կոպիտ խախտում է, որ սա առհասարակ օրինականության տեսանկյունից նվազագույն ստանդարտին նույնիսկ չի համապատասխանում։
-Նախագիծը ՍԴ ուղարկելու որոշմանը բացասական քվեարկելուց հետո Արարատ Միրզոյանն ասաց, որ, այնուամենայնիվ, պետք է առաջ շարժվեն և նախադեպ կստեղծվի։
-Կներեք, քննիչներն էլ կարող են մի օր որոշեն ու ասեն՝ նախադեպ ենք ստեղծում ու չենք դիմում դատարան կալանքի որոշման համար, մենք ինքներս ենք կայացնում կալանքի որոշում։ Նույնչափ խախտում է։ Ինչ աստիճան աբսուրդի ընկալում է առաջացնում քննիչի որոշմամբ կալանավորումը, այդ նույն աստիճան աբսուրդ է առանց ՍԴ-ի դիրքորոշումը պարզելու Սահմանադրության մեջ փոփոխություն անելը։ ԱԺ պատգամավորների մեջ իրավաբանները շատ փոքր թվաքանակ են կազմում և դա, ըստ էության, Սահմանադրությունից բխող իրավիճակ է։ Կարող են չէ՞ ԱԺ պատգամավորներն առհասարակ չպատկերացնել՝ ինչ է Սահմանադրությունը, սահմանադրական իրավունքը, սահմանադրության կայունությունը և այլն։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող են առանց ՍԴ-ի, որը մասնագիտացված մարմին է, համեմատվեն։ Իհարկե, չեն կարող, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գտնում եմ, որ տվյալ դեպքում սա իրագործման տեսանկյունից այնպիսի խախտում ունի, որ դժվար եմ պատկերացնում ինչպես է հնարավոր սա իրագործել։
-Քանի որ և՛ ընդդիմադիրներն են նշում, որ սա հակասահմանադրական է, և՛ մասնագիտական հանրույթը, ԱԺ այս գործողությունները վիճարկելու ընթացակարգ կա՞։
-Նկատեցի, որ բանավեճ է ընթանում՝ առհասարակ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պատգամավորների կողմից բողոքարկման ենթակա՞ է ՍԴ, թե՞ դա միայն նախագահի կողմից կարող է իրականացվել։ Դրա պատասխանը շատ հստակ է։ Պետք չէ մեկնաբանել Սահմանադրության 169-րդ հոդվածում գրված օրենք բառը շատ նեղ, քանի որ 168-րդ հոդվածում գրված է, որ պատգամավորների 1/5-ը կարող է վիճարկել ԱԺ-ի կողմից ընդունված օրենքները։ Կարծում եմ, որ այստեղ պետք է քննարկման առարկա դառնա նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի վիճարկման հարցը։ 19-րդ գլուխն է նախատեսում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացման այս ողջ գործընթացը և 19-րդ գլուխն ինքնին ևս խնդիր է առաջացնում։ Փաստացի պրակտիկայում հնարավոր է 19-րդ գլուխը մեկնաբանել այնպես, որ առանց ՍԴ որոշման հարցը դնեն երկրորդ ընթերցմամբ քվեարկության և ընդունեն։ Հետևաբար՝ այս հարցը պետք է դառնա ՍԴ-ում քննության առարկա։Սա կարելի է անել շատ պարզ ճանապարհով, այսինքն` այստեղ էլ ոչ մի մեկնաբանման հարց չկա՝ արդյոք կարող են դիմել, թե՞ ոչ։
- Բացի պատգամավորներից, ովքեր կարող են վիճարկել ԱԺ գործողությունների իրավաչափությունը։
-Այդ տեսանկյունից հարցը դժվար է դիտարկել։ Ամեն դեպքում դրա վերաբերյալ պրակտիկա չունենք, բայց մյուս կողմից, եթե դիտարկում ենք այնպես, որ կարող ենք սահմանադրական օղակի պահանջները խախտելով՝ գործընթաց իրականացնել և ասել նախադեպ ենք ստեղծում, միգուցե արտախորհրդարանական կամ այլ ուժերն էլ կարող են նման ճանապարհ որդեգրել և իրենք էլ նախադեպ ստեղծեն։ Ամեն դեպքում այստեղ մեծ է ՀՀ նախագահի դերը, որն ունի ՍԴ դիմելու ամենաուղղակի պարտականություն։ Սա աներկբա է, այստեղ երկրորդ կարծիք գոյություն չունի։
-Նախագիծն այսինքն պե՞տք է ուղարկվի նախագահին, եթե անգամ վերջինս ստորագրի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով իրեն այլևս վերապահված չի լինելու ստորագրել սահմանադրական փոփոխությունների նախագծերը։
-Փաստ է, որ երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, չնայած սահմանադրական պահանջների խախտման, ամեն դեպքում այդ պահին գործում է ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասը, որտեղ ԱԺ նախագահը պարտավոր է սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկել ՀՀ նախագահին։ Թե դրանից հետո ԱԺ-ն ընդունում է նաև ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծ, որը դեռ ոչ մի իրավական հետևանք իրենից չի ենթադրում, որովհետև ՀՀ նախագահն այն չի ստորագրել, այդ պայմաններում բնականաբար պետք է ուղարկեն ՀՀ նախագահին։ ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահն ասաց, որ ՀՀ նախագահի աշխատակազմից գործընկերներ են հուշել, որ այս փոփոխությունը կատարվի։ Ես Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով ՀՀ նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի միջև միմյանց հուշումներ տալու գործիքակազմ կամ իրավական ընթացակարգ չեմ տեսել։ Հետևաբար՝ ամեն դեպքում առաջնորդվում եմ այն կանխավարկածով, որ դա հնարավոր չէ տեղի ունենա։ Եթե նման բան տեղի է ունեցել, այսինքն` ՀՀ նախագահն օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հուշումներ է տրամադրում, սա իսկապես բավականին մտահոգիչ երևույթ է, որովհետև նման բան նախատեսված չէ։ ՀՀ նախագահը չի կարող նման համագործակցության մեջ մտնել։ Բնականաբար նախագահը կարող է վիճարկել սա ՍԴ։ Ավելին ասեմ, ՀՀ նախագահի 129-րդ հոդվածով նախատեսված լիազորություններից էր բխում ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասում տեղ գտած կարգավորումը։ Պատահական չէ, որ դա այդտեղ տեղ էր գտել, տրամաբանություն ուներ։ Ինքնին լիազորությունից հրաժարվելն այն պարագայում, երբ դա Սահմանադրությամբ է նախատեսված, չի կարող տեղի ունենալ։ Չէ՞ որ լիազորությունը բարի կամքի դրսևորում չէ։ Լիազորությունը պարտականություն է։
-Այդ դեպքում, երբ պնդում եք, որ այս նախագիծն իրավական ուժ չունի, գործնականում դրա կիրառումն ինչպե՞ս է լինելու։ Այսինքն ՍԴ դատավորները պետք է հրաժարական տան և եթե պնդում եք, որ սա հակասահմանադրական է, ստացվում է՝ նրանք է՞լ են ոչ իրավական գործընթացում ներգրավվում։
-Կարող եմ մի բան ասել, որ ՍԴ-ի 8 դատավորներն իրենց մասնագիտական, սահմանադրաիրավական տիրույթում իրենց գիտելիքները խոսում են այնքանով, թե ՍԴ ինչպիսի որոշումներ ունենք։ Իհարկե, այն իրավիճակը, որում հիմա հայտնվել են ՍԴ դատավորները, շատ բարդ է բնութագրել բոլոր ասպեկտներից՝ թե՛ մարդկային, թե՛ այսպիսի հակաիրավական գործընթացների։ Իհարկե, չեմ կարող ասել՝ որն է այս իրավիճակում ճիշտ լուծումը, բայց առնվազն պետք է հաշվի առնվի այն, որ այս գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է և այդ պայմաններում դրա իրավական հետևանքներն ընդունելը, չգիտեմ իհարկե։ Մյուս կողմից հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է։ Բայց ես կրկին կգամ այն վիճակին, որ պատկերացրեք եթե քննիչն իր որոշմամբ կալանավորման որոշում է կայացնում, ոստիկանները կապահովե՞ն այդ որոշման կատարումը։ Ինձ թվում է՝ կլինեն ոստիկաններ, որոնք կասեն՝ իհարկե ոչ։
-Նկատի ունեք հնարավոր է լինե՞ն ՍԴ դատավորներ, որ հրաժարական չտա՞ն։
-Դժվարանում եմ ինձ համար չափազանց հեղինակավոր նման մարդկանց փոխարեն պատասխան տալ, բայց մեծ հույս ունեմ, որ ի վերջո այս ոչ իրավական, հակասահմանադրական գործընթացին զսպելու կգա իրավական գործընթաց՝ հանձինս այս դրույթների, այս գործընթացի մեջ։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից