ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության փանջունիզմը. ՀԱՀ-ի հայտարարությունը 06/23/2020 00:04
2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ (Ընդունված փաթեթը կոչվում է՝«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում-ներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փո-փոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրա-ցումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքների նախագծերի փաթեթ:), որով սահմանվում է համայնքների ավագանիների 100% համամասնական ընտրակարգ Հայաստանի Հանրապետության գործնականում գրեթե բոլոր համայնքներում:
Այդ ընտրակարգով ՄԻԱՅՆ կուսակցություններին և դրանց դաշինքներին է ամրագրվում ընտրություններին մասնակցելու ու համայնքի կառավարման բարձրագույն մարմին՝ ավագանի ձևավորելու իրավունքը: Դա դեռ բավական չէ, համայնքի ղեկավարի նշանակումը նախատեսվում է այդ ավագանու կողմից: Կարևոր է ընդգծել, որ այս մոտեցումը ներառված է Ն․ Փաշինյանի կառավարության ծրագրի համայնքների միավորման կամ «խոշորացման» շարունակումը հաստատող 6.1. կետում, որտեղ համամասնական ընտրակարգը ամրագրված է հետևյալ ձևակերպմամբ. «Համայնքների միավորման գործընթացին զուգընթաց՝ անցում կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների հա-մամասնական ընտրակարգին»:
Փաստորեն, օրենքի ուժով, պարտադրվում է տեղական ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ մնացորդների փոխարինումը տեղական ԿՈՒՍԱԿՑԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ: Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը դառ¬նում է կուսակցություն-ների մենաշնորհը, և անկուսակցական քաղաքացին զրկվում է ավագանի¬նե¬րում առա-ջադրվելու իրավունքից, ինչը հակասում է մարդու իրավունքներին (անկուսակցա-կանի ընտրվելու իրավունքի վերացում), և ՀՀ Սահ¬մանադրության՝ օրենքի առաջ ՀՀ քաղա¬քացիների հավասարության դրույթին: Եվ հաշվի առնելով, որ ՀՀ-ում այսօրվա Սահմանադրությունը չի ապահովում իշխանա¬կան երեք թեևերի տարանջա¬տում, այլ հակառակը՝ ապահովում է մեկ կուսակցության՝ իշխող կուսակցության կող¬մից իշ-խանության երեք թեևերի ուզուրպացիա, ապա նման օրենքն ապահովում է իշխող կուսակցությանը վերահսկել ու ենթակա դարձնել նույնիսկ համայնքների տե¬ղական ինքնակառա¬վարման մարմինները։
Նկատի ունենալով, որ զուգահեռաբար ընթացող համայնքների «խոշորացումն» ուղեկցվում է համայնքների սոցիալական կապիտալի խեղաթյուրմամբ, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հակաիրավական կենտրոնացմամբ ու տնօրինմամբ, հասկանալի է դառնում, որ այս օրենքների փաթեթը մահացու հարված է տեղական ինքնակառավարման վերջին մնացորդներին, ինչը սկիզբ է առել ՀՀ-ում նախորդ կառավարիչների (իշխանությունների) «համայնքների խոշորացում» կոչվող ազգադավ նախաձեռնությամբ և ավարտվում է այսօրվա կառավարիչների ձեռքերով:
Համահայկական Ազգային Համաձայնությունը հայտարարում է․
— «Համայնքների խոշորացում» և «Համայնքների համամասնական ընտրակարգ» օրենքների ընդունմամբ, այսօրվա իշխանություններն իրականացնում են «սովխոզներ և մեկ կուսակցապետություն» փանջունիական կառավարման համակարգ, որը հակառակ է ժողովրդավարական սկզբունքներին և ձևավորում է բռնատիրական մեկ կու-սակցապետություն։
— Համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունները մերժելի են ոչ միայն օրենքի նախագծում նշված համայնքներում գալիք ընտրությունների առումով, այլ նաև նախորդ կառավարության սահմանած կարգով՝ Երևանում, Գյումրիում ու Վա-նաձորում տեղի ունեցած ավագանիների ընտրությունների առումով:
— ՀԱՀ-ը դիմում է բոլոր կուսակցություններին, կազմակերպություններին ու անհատներին՝ միավորվելու համայնքների «խոշորացման» գործընթացը կասեցնելու ու միաժամանակ տեղական, առաջին հերթին գյուղական ու սահմանամերձ համայնք-ների ինքնակառավարման կարողությունները հետևողականորեն վերականգնելու, պահպանելու ու ամրապնդելու գործին:
ՀԱՀ մտավորականների խորհուրդ, համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ, համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների խորհուրդ, համակարգող՝ Աշոտ Աշոտյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ