Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ավտոբուսով ՌԴ ուղեւորված քաղաքացիներից մեկը մահացել է կորոնավիրուսից. «Հրապարակ» 06/23/2020   10:05  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակցի Դավիթ Հարությունյանը հանրությանը ներկայանում է որպես ռուսաստանցի իրավապաշտպան, որն արդեն երեք ամիս է, ինչ զբաղվում է ՌԴ, Հայաստանի եւ այլ պետությունների քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ անվտանգ տեղաշարժի կազմակերպման եւ քաղաքացիներին նյութական աջակցություն ցույց տալու հարցերով:

Ասում է, որ բազմաթիվ ելույթներ է ունեցել լրատվամիջոցներում, դիմել է Հայաստանում ՌԴ դեսպանատանը, համոզելով, որ ավտոբուսով մարդկանց տեղափոխելն անվտանգ չէ, որ նրանք կարող են վարակվել: Բայց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նրան չի լսել:

«Հատուկ իրեն հակառակվելու համար»՝ կարծում է Հարությունյանը, դեսպանը ավտոբուսով մարդկանց փոխադրում է կազմակերպել, որի արդյունքում մեկ անձ մահացել է՝ Վախթանգ Մելքումյանը:

Մենք կապվեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի պատասխանատու Ալեքսանդր Գուչկովի հետ եւ խնդրեցինք պատասխանել մի շարք հարցերի՝ թե քանի ուղեւորափոխադրում է կազմակերպել դեսպանատունը, ճի՞շտ է արդյոք, որ Դավիթ Հարությունյանը եւս փոխադրումներ է կազմակերպել, ի՞նչ կարգով, եւ ճի՞շտ է արդյոք, որ ուղեւորներից մեկը մահացել է կորոնավիրուսից:

ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը մեր հարցերին պատասխանելով՝ հայտնեց. «Պարոն Հարությունյանի կողմից տարածված տեղեկություններն այն մասին, որ նա տարանցիկ փոխադրումներ է կազմակերպում վրացական սահմանով, ինչպես նաեւ, որ նյութական աջակցություն է ցուցաբերում, չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է քաղաքացի Վախթանգ Մելքումյանին, այո, եղել է նման անձ այն մարդկանց թվում, որոնք դիմել էին դեսպանատուն, խնդրելով կազմակերպել իրենց շուտափույթ վերադարձը հայրենիք: Նա ավտոբուսով ուղեւորվել է Ռուսաստան, սակայն դեսպանատունը տեղեկություններ չունի նրա հետագա ճակատագրի մասին, թե ինչ է նրա հետ կատարվել Ռուսաստան վերադառնալուց հետո: Մենք ընդամենը իր իսկ խնդրանքով նրան ներգրավել ենք վերադարձողների ցուցակում, եւ նա վերադարձել է հայրենիք»։

Ըստ Ալեքսանդր Գուչկովի, անցած ամիսներին դեսպանատունը ՌԴ քաղաքացիների խնդրանքով 4 ավտոբուսային ուղեւորություն է կազմակերպել դեպի Ռուսաստան: «Մենք փորձում ենք քաղաքացիների վերադարձի տարբեր ճանապարհներ գտնել՝ ցամաքային, օդային, չարտերային չվերթներ ենք կազմակերպում դեպի ՌԴ տարբեր ռեգիոններ, ամեն կերպ փորձում ենք օգնել քաղաքացիներին՝ վերադառնալ Ռուսաստան:

Երբ որ մենք կազմակերպում էինք այդ ավտոբուսները, անպայման պայման էինք դնում, որ ավտոբուսներն ամբողջությամբ դեզինֆեկցիայի ենթարկվեն, որ քաղաքացիները բուժզննում անցնեն, նրանց բաժանվում էին դիմակներ եւ ձեռնոցներ»: Դավիթ Հարությունյանն ապրիլից բազմաթիվ ակցիաներ է կազմակերպել ՌԴ դեսպանատան առաջ, ամենաբազմազան պահանջներ ներկայացնելով՝ 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի վերանայումից մինչեւ սեփական մեքենայով Հայաստանից ՌԴ մեկնելը:

Նրա ֆեյսբուքյան էջում չենք գտնում գրառումներ, հեղինակային տեքստեր, ինչպես սպասում էինք, տեղեկանալով, որ նա իրավապաշտպան է, բայց կան ինքնանկար «ռոլիկներ», որտեղ սպիտակցի երիտասարդը՝ տարբեր գրառումներ կրծքին խփած, կանգնած է մե՛կ ՌԴ դեսպանատան, մե՛կ ՀՀ կառավարության առաջ: Մի անգամ, ակցիաներից մեկի ժամանակ, նրան նույնիսկ Փաշինյան Նիկոլն է մոտեցել: Այդ լուսանկարը Դավիթ Հարությունյանը նույնպես կցել է իր ՖԲ էջին: Մի նկար էլ ունի՝ սեւ դիմակով, վրան գրված՝ «Դուխով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23.06.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:43 23/06/2020  |  ԱռողջությունՓրկվել է ինսուլտով և կորոնավիրուսով հիվանդի կյանքը
21:04 22/06/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսով վարակակիրներն ու կոնտակտավորներն անտերության են մատնվել. Ինչու է տարածվում վարակը
18:52 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴեքսամետազոնն օգնում է այս հիվանդության բուժման պրոցեսում. Ֆրանսիացի բժիշկ
16:26 22/06/2020  |  ՄեկնաբանությունՀայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում
11:13 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 53-ամյա տղամարդ է
10:33 22/06/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 320-ով
23:16 21/06/2020  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում գրանցվել է COVID-19 նոր դեպքերի առավելագույն օրական աճ. ՏԱՍՍ
21:40 21/06/2020  |  ԿորոնավիրուսՉինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը
14:19 21/06/2020  |  ԿորոնավիրուսԱրցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել
12:50 21/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴուք իսկապես չե՞ք գիտակցում այս պահի լրջությունը. Նորայր Նորիկյան

Արխիվ

[]