ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել մեկ անձի ցուցմունքի հիման վրա. պաշտպան 06/23/2020 19:23 | Քրեական խրոնիկոն
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել մեկ անձի ցուցմունքով ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Անանյանը տեղեկացրեց, որ անձը, ում ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել, քրեական հետապնդման մարմիններից կախվածություն ունեցող անձ է, մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է եւ պարբերաբար փոխել է ցուցմունքները։
«Որեւէ տրամաբանություն չկա, օրինակ՝ 5-րդ ցուցմունքը դիտարկել որպես բացարձակ ճշմարտության աղբյուր։ Ցուցմունքը փոխել է հունիսի 15-ին»,- ասաց Անանյանը։
Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, պաշտպանն ասաց, որ դրանք բացակայում են, ողջամիտ չեն։ Անանյանի խոսքով՝ Մանուկյանը ծանր հիվանդություններով է տառապում, ո՞ւր պետք է թաքնվի։
Բացի այդ՝ Անանյանը վստահեցրեց, որ գործի ծավալները հաշվի առնելով, գործի քննությունը չի կարող ավարտվել եւ վերջնական դատավճիռը չի կարող ուժի մեջ մտնել երկու տարում, մինչդեռ՝ երեք տարի առաջ տեղի ունեցած միջին ծանրության հանցագործության պատասխանատվության ենթարկելու ժամկետը հինգ տարի է, այսինքն՝ վաղեմության ժամկետը կանցնի մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը։
«Եթե դատավճռի կատարման, ապահովման առերեւույթ անհրաժեշտություն չկա, ակնհայտ է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը կամ ինքնանպատակ է, կամ այլ նպատակ է հետապնդում»,- ասաց Անանյանը՝ նշելով, որ կան քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներ եւ միջին ծանրության հանցագործության համար առավելագույնը նախատեսվում է հինգ տարի եւ ժամկետը լրանալուց հետո չեն կարող անձին պատասխանատվության ենթարկել։ Նա նաեւ տեղեկացրեց, որ առայսօր Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձի հետ առերեսում չի եղել։
Բացի այդ՝ Անանյանը բարձրացնելով քննչական ենթակայության խնդիրը, ասաց, որ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ պատշաճ սուբյեկտի՝ ԱԱԾ-ի կողմից։ Պաշտպանը նաեւ նշեց, որ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ էր ԱԺ-ի համաձայնությունը, քանի որ Մանուկյանին վերագրվում է արարք, որը վերաբերում է նրա պատգամավոր եղած ժամանակահատվածին, ուստի՝ նա օգտվում է անձեռնմխելիության երաշխիքներից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա ազատ է արձակվել՝ դատարանի որոշմամբ, քանի որ դատարանը նրա ձերբակալման որոշումը համարել է ոչ իրավաչափ։ Ազատ արձակվելուց հետո Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար եւ վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Պաշտպան Հրանտ Անանյանը տեղեկացրեց, որ խափանման միջոցի վերաբերյալ առաջին դատական նիստին Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը հետաձգվել էր։ Հունիսի 22-ին դատական նիստը կայացել է և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ գաբրիելյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 24-ին։
Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը եղել է ԱԺ երկու գումարումների պատգամավոր, մասնավորապես՝ Աբրահամ Մանուկյանը 2003-2007թթ եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իսկ 2012-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելու ընթացքում , մասնավորապես՝ 2017թ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ընտրողներին ընտրակաշատք տալու վերաբերյալ քրեական գործի մասին փաստական տվյալներ ներկայացնելիս նշել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը։ Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի՝ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել են Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան