ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ էս փոփոխություններից հետո բոլորդ երջանիկ եք ապրելու. Հրայր Թովմասյան 06/23/2020 13:44 | ԼՐԱՀՈՍ
Հրայր Թովմասյանի համար նախկին իշխանություն, նոր իշխանություն, հին իշխանություն ասածները հարյուրերորդական են։ Հրայր Թովմասյանը գլուխը կախ գալիս իր աշխատանքն անում ու գնում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
«Երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ էս գործընթացը երջանիկ ապրելու համար է, որ այստեղ քաղաքական ոչ մի բան չկա, և ամեն ինչ անում են, որ մարդիկ երջանիկ ապրեն։ Նենց որ հավատացեք և վաղվանից երջանիկ եք ապրելու։ Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ էս փոփոխություններից հետո Դուք բոլորդ երջանիկ եք ապրելու»,-ասաց ՍԴ նախագահը։
Հարցին՝ դատավորների և իր հետագա գործունեության հետ կապված որևէ գործողություն իրականացվում է, Հրայր Թովմասյանն ասաց, որ աշխատանքի է եկել, այսօր քննարկումներ, նիստեր ունի։
Հրայր Թովմասյանն ընդգծեց՝ ՀՀ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ գրված է, թե սահմանադրությունն ինչպես կարող է փոփոխվել. «Այդ փոփոխման մի փուլը ՍԴ-ն է։ Ես ասում եմ, որ ՍԴ-ն նման փաստաթուղթ չի ստացել։ Երբ ՍԴ-ն քննության առարկա էր դարձրել ՀՀ ՍԴ-ի մասին օրենքը, էդ ժամանակ ինչի՞ ոչ մեկի մտքով չէր անցնում։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, որ Սահմանադրական դատարաններն այնպիսին են, որ իրենց վերաբերյալ հարցերը ևս կարող են լուծել, և՛ Վենետիկի հանձնաժողովը, և՛ միջազգային բոլոր փաստաթղթերում հստակ նշված է։ Պարզապես այս դեպքում իրենք ավելի մեծ զսպվածություն պետք է ցուցաբերեն, քան այլ հարցերում»,-նշեց ՍԴ նախագահը։
Դիտարկմանը, որ ՍԴ-ն չի կարող դրական եզրակացություն տալ մի նախագծի, որով ինքներդ զրկվում եք ՍԴ նախագահի պաշտոնից, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ո՞վ ասաց՝ չի կարող։ Այդպիսի հարց չկա, որը ՍԴ-ն քննի և տեսականորեն իրեն չվերաբերվի, որովհետև ՍԴ-ն մի հոգու վերաբերյալ հարց չի քննարկում։ Կենսաթոշակներին, հարկերին վերաբերվող, այս բոլոր հարցերը վերաբերում են նաև ՍԴ անդամներին։ Որևէ պաշտոն ինքնանպատակ չէ, որևէ պաշտոն հավերժ չէ։ Եթե կվերաբերվի հատուկ մեկ հոգու, ապա մեր օրենքներով նշված է՝ կմասնակցի այդ գործին, չի մասնակցի։ Այդ բոլորը կանոնակարգված է։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա մի դեպքում կնշանակի ընդհանրապես սահմանադրական արդարադատություն չես ունենում էդ հարցերով, ասում ես՝ ոչինչ, հաշվի առնելով, որ իրենք կարող է կողմնակալ լինեին, ուրեմն սա դուրս է սահմանադրական վերահսկողությունից։ Էդ կանխավարկածը ձեզ ո՞վ է տվել, որ ՍԴ-ն կարող է կողմնակալ լինի։ Օրինակ ասում են՝ որոշել ենք ՍԴ բոլոր անդամներին գնդակահարել, բայց որ ուղարկենք ՍԴ իրենք կողմնակալ կարող է լինեն, եկեք չուղարկենք ՍԴ։ Մոտավորապես դա է»,-ասաց Հրայր Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ