ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր երկրում իրավական գործընթացները տրամաբանությունից դուրս են. Սահակյան 06/23/2020 12:58 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունն իրենց ձեռքն է, ԱԺ ամբիոնի մոտից մեկնաբանում են և գնում են առաջ։ Այդպես չի լինում, որովհետև ժամանակի ընթացքում բոլոր արված քայլերի համար պետք է պատասխանատվություն կրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 22-ին հրավիրած արտահերթ նիստում ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ Այն գնահատվել է, որպես Սահմանադրական հեղաշրջման նախագիծ, որի քննարկմանը ընդդիմությանը հրաժարվել է մասնակցել։ Ընդ որում՝ նախագիծը ոչ միայն հանրային քննարկման առարկա չի դարձվել, այլ անգամ ընդդիմադիր պատգամավորներն են դրա մասին տեղեկացել մամուլից։ Ընդ որում՝ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են առանց դրա սահմանադրականության վերաբերյալ ՍԴ եզրակացությունն ստանալու։
Ավելին՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահը չի ստորագրի, այն կհրապարակվի ԱԺ նախագահի կողմից: Հատկանշական է, որ այս օրենքի նախագիծն արդեն պետք է ուղարկվի ՀՀ նախագահի ստորագրմանը։
«Պետք է դիմեն ՍԴ, որովհետև այն օրենքները, որոնք խնդրահարույց են, պարտադիր կերպով դիմում են ՍԴ։ Սահմանադրության, Սահմանադրական օրենքների մեջ փոփոխություններ իրականացնելը, Սահմանադրական օրենքներ չկատարելն արդեն այլ հոդվածներով է դասակարգվում։ Սևով սպիտակի վրա գրված է, թե որ դեպքերում պետք է դիմեն»,- ասաց նա, ապա հավելեց. «Եթե այնպես է, որ չի հակասում, տա Աստված, թող չուզողն էլ մենք լինենք, որովհետեւ այդ դեպքում արդեն այլ դաշտ ենք գնալու»։
Սահակյանն ընդգծեց, որ նմանատիպ օրենքները պետք է անցնեն ՍԴ փորձաքննության, այսինքն՝ պետք է լինի, իսկ եթե ՍԴ-ն գտնի, որ հակասում է՝ անցնելով իր լիազորությունները և ապօրինի որոշում տալով, ապա խնդիրն ուրիշ տեղում է։
«Թող ՍԴ-ն հետո ենթարկիվի պատասխանատվության։ Խնդիրը բացառապես իրավական դաշտի մեկնաբանման և պարզաբանման տիրույթում է և այդտեղ պետք է ունենանք այդ բանավեճը, որը, սակայն չկա, քանի որ իրենք որոշել են և անում են»,- նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ մարդկանց հիշողությունը կարճ չէ և հիշում ենք հայտարարությունները, որ հանրաքվեն ժողովրդավարության ամենավառ դրսևորումն է և հանրաքվեով ՍԴ խնդիրը կլուծվի։
«Հետո տեսնում են, որ ժողովուրդն այդքան էլ հակված չէ մասնակցել հանրաքվեին, հետո օգնության է հասնում կորոնավիրուսը և որոշում են, որ երկրի թիվ մեկ խնդիրը ՍԴ-ն է»,- ասաց նա՝ նշելով. «Այդ խնդիրն էլ լուծեցիք, հետո ինչն է խնդիրը լինելու»։
«Մեր երկրում իրավական գործընթացները մի փոքր տրամաբանությունից դուրս են»,- ասաց Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից