Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն է, հակառակ պարագայում գործ կունենանք ՍԴ լիազորությունների յուրացման հետ 06/22/2020   20:21  |  ԼՐԱՀՈՍ

Դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն նախատեսված խախտումներ կատարելու դեպքում և, եթե նման միջադեպեր չկան, ցանկացած միջամտություն դատական իշխանությանը՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու միջոցով, սպառնալիք է դատավորի անկախությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ Այն գնահատվել է, որպես Սահմանադրական հեղաշրջման նախագիծ, որի քննարկմանը ընդդիմությանը հրաժարվել է մասնակցել։ Ընդ որում՝ նախագիծը ոչ միայն հանրային քննարկման առարկա չի դարձվել, այլ անգամ ընդդիմադիր պատգամավորներն են դրա մասին տեղեկացել մամուլից։

«Հաշվի առնելով, որ նախատեսվող փոփոխությունն ազդեցություն է գործելու դատավորի պաշտոնավարման ժամկետի վրա, հասկանալի է, որ նման հարցերն իրենց լուծումները  ծայրահեղ դեպքում պետք է ստանան հանրաքվեի միջոցով և Սահմանադրությունն ունի ուղղակի դրույթ, որ դատական իշխանությանն առնչվող հարցերը պետք է լուծվեն, փոփոխվեն հանրաքվեի միջոցով։ Անգամ հանրաքվեի ինստիտուտի պարագայում դատավորների լիազորությունների դադարեցման հարցերի կիրառումն ընդունված մոտեցում չէ, որովհետև դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն նախատեսված խախտումներ կատարելու դեպքում, դրան պետք է նախորդի իրավական ընթացակարգեր, հաստատեն փաստեր, որին հետևի սանկցիա։ Եթե նման միջադեպեր չկան, ցանկացած միջամտություն դատական իշխանությանը՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու միջոցով, սպառնալիք է դատավորի անկախությանը »,- ասաց Սահակյանը։

Մասնագետը նշեց, որ հանրաքվեի արդյունքում ցանկալի քանակի ձայներ ստանալու հեռանկարներն իշխանությունների համար ժամանակի ընթացքում նվազում են, այսինքն՝  հանրաքվեն կլիներ պարտություն, ուստի վերջիններս ընտրեցին հանրաքվեն չեղարկելու ճանապարհը և այս պահին ունենք նույնաբովանդակ փոփոխությունների նախաձեռնություն, պարզապես ԱԺ-ի մակարդակում։

Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը թույլատրել է փոփոխություններ իրականացնել անցումային և եզրափակիչ դրույթում՝ արձանագրելով, որ փոփոխությունները չպետք է ազդեցություն ունենա ՍԴ վարույթում գտնվող գործերում, Սահակյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովն ուղղակիորեն դա չի արձանագրել, բայց նաև չի բացառել, այլ՝ մի փոքր  զիջողական մոտեցմամբ նշել է, որ առհասարակ անցումային դրույթների նպատակն անցումն ապահովելն է և դրանցում փոփոխություններ կատարելը կվտանգի ինստիտուտների անկախությունը և դրանք ցանկալի չեն։

«Այսինքն՝ ենթատեքստով ընդունել է, որ անցումային դրույթներում փոփոխություններ կատարելը պրոբլեմատիկ է և, որից հետո նշել է, որ հաշվի առնելով բացառիկ հանգամանքները, որ տարաբնույթ կոնֆլիկտային շահեր ներդաշնակեցվեն, որպես բացառիկ  ծայրահեղ միջոց կարելի է թույլատրել 213-րդ հոդվածում փոփոխություններ՝ անցնցում անցումն ապահովելու»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ հատուկ նշվել է, որ եթե  անգամ մինչև 12 տարին պաշտոնավարած դատավորների լիազորության հարցն է դրվում, ապա դա չպետք է հանգեցնի բոլորի միաժամանակյա լիազորությունների դադարեցման, այլ՝ պետք է ունենա աստիճանականություն, հակառակ դեպքում՝ կունենանք դատական գործունեությանը միջամտություն։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովը, հասկանալով, որ հայաստանյան նախադեպը շատ վատ փորձ է ձևավորելու նաև եվրոպական երկրներում, որոնք, հաճախ Հայաստանի վերաբերյալ եզրակացությունը մեջբերելով, շրջանցելու են լավագույն ստանդարտները նշել է, որ, եթե անցումային դրույթներում փոփոխությունները հաճախակի լինեն, դա նաև վտանգավոր նախադեպ կլինի ապագա կառավարությունների համար և ժողովրդավարությունը վտանգված կլինի։

«Շատ հստակ կարելի է հասկանալ, որ Վենետիկի հանձնաժողովը հայտնվել է վատ դրության մեջ, որովհետև իրավական լուծումները պահանջել են անթույլատրելի ճանաչել անցումային դրույթում փոփոխությունը, մյուս կողմից՝ վերջինս գործելով Եվրոպայի խորհրդի և այլ ազդեցիկ պետությունների նաև ճնշումների ներքո, փորձել է միջանկյալ լուծմամբ մի փոքր զիջողականությամբ նպաստել կոնֆլիկտի աստիճանական հարթմանը՝ ակնկալելով, որ որոշակի բարեխղճություն կդրսևորվի նաև Հայաստանյան իշխանության կողմից, բայց վստահ եմ, որ արդեն իսկ առավոտյան այս փաստաթղթի տակ ստորագրած փորձագետները խորը հիասթափություն ունեն և նաև ապագայում շատ հետաքրքիր զարգացումների են ականատես լինելու»,- ասաց Սահակյանը։

Անդրադառնալով՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը, որով ափսոսանք էր հայտնել, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքում նշված հանձնարարականներին՝  Սահակյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը վերապահումներով է թույլատրել 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելը, բայց այդ վերապահումները չեն հարգվել Հայաստանյան իշխանությունների կողմից, ինչի պատճառով Վենետիկի հանձնաժողովը չի խորշել և արդեն ուղղակի տեքստով գրել է, որ այն տեքստը, որը քննարկման առարկա է դառնում ՀՀ ԱԺ-ում, չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Սահակյանը գտնում է, որ դրանով Վենետիկի հանձնաժողովը փորձել է փակել այն շահարկումները, որ իշխանությունները հօգուտ իրենց կմեկնաբանեին կարծիքը և այն կօգտագործեին որպես խաղաքարտ՝ իրենց ապօրինի մտադրությունները կյանքի կոչելու համար։ Նրա խոսքով՝ այս քայլով Վենետիկի հանձնաժողովը փորձել է իրեն տարրանջատել մեր իշխանությունների գործողություններից և հետագա պատասխանատվությունը չկրել  հանցակցության համար, ինչի ուղղված մեղադրանքներն արդարացիորեն շատ են լինելու։ Ընդ որում, Սահակյանի գնահատմամբ, սա կունենա նաև որոշակի ազդեցություն Վենետիկի  հետ հարաբերություններում։ Ըստ նրա՝ Վենետիկն արդեն իսկ խաբվածության զգացում ունի և զգում է իր պատասխանատվությունը հետագա գործընթացներում, որը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև՝ համաեվրոպական զարգացումների տեսանկյունից։

«Ցանկացած հետընթաց անդամ պետությունում, նաև փոշիացնում է այս կառույցների ջանգերը, հատկապես, եթե այդ հետըթնացում կա աջակցություն Եվրոպական կառույցների կողմից, դա հետագայում շահարկվելու է ավտորիտար նկրտումներ ունեցող երկրների կողմից և Վենետիկի հանձնաժողովի գործունեությունն էականորեն դժվարանալու է »,- ասաց նա՝ հավելելով, որ բացասական հետևանքները կրելու է Վենետիկի հանձնաժողովը։

Բացի այդ՝ Սահակյանը հիշեցրեց, որ սկզբնական փուլում մեծ սպասում կար ձևավորված միջազգային հանրության մոտ, որ անցնցում իշխանափոխությունից հետո Հայաստանն ունի ժողովրդավարական պոտենցիալ և հետագա զարգացումները ևս կյանքի են կոչվելու ժողովրդավարական ճանապարհով, բայց ներկայումս միջազգային հանրությունը հասկանում է, որ դրանք իմիտացիոն բնույթ են կրել և գործող  իշխանությունները, որքան էլ որ խոսում են իրավունքի գերակայության, ժողովրդավարության մասին, իրենց փաստացի գործողություններում ոտնձգում են իրավունքի դեմ։

«Հայաստանի իմիջը կտրուկ ընկել է և այլևս չի ընկալվում որպես «ժողովրդավարական կղզյակ», ինչպիսի ձգտում ունեցել ենք, այլ՝ դեպի ավտորիտար գործելակերպի երկիր, որտեղ քաղաքական նկատառումներից ելնելով անընդմեջ անտեսվում է իրավունքը և սա լուրջ կարմիր ազդանշան է միջազգային գործընկերների համար»,- ասաց նա՝ չբացառելով, որ հետագայում այս հարցերը կներկայացվեն միջազգային դատական ատյանների և կունենանք նաև փաստեր արձանագրող դատական ակտեր, որտեղ փաստագրվելու է հետընթացը՝ իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից։

Ինչ վերաբերում է ՍԴ վարույթում գտնվող գործերի վրա հնարավոր ազդեցությանը, Սահակյանը նշեց, որ  եթե տեղի է ունենում թույլատրելի կերպով լիազորությունների դադարեցում, ապա այն պետք է կազմակերպվի այն ձևով, որ ազդեցություն չունենա քննվող գործերին, մասնավորապես՝ կա նաև մոտեցում, որ, երբ դատավորը հասնում է իր կենսաթոշակային տարիքնին կամ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է, վերջինիս նոր գործեր չեն մակագրվում, բայց դատավորը շարունակում է ներգրավվածություն ունենալ իր կողմից նախկիրնում քննվող գործերի վարույթին, ինչը դատական իշխանության տարրերից մեկն է։

«Վենետիկն էլ ուղիղ նշում ունի, որ անգամ աստիճանական անցման պարագայում, ընտրված լուծումները չպետք է միտված լինեն կոնկրետ գործի վարույթից դատավորներին մեկուսացնելուն։ Հասկանալի է, որ ԱԺ որոշումն այնքան մակերեսային և հրատապ է, որ շատ ավելի խորքային  հարցերի լուծումներ չի տալիս, ինչը կհանգեցնի անմիջական լիազորությունների դադարեցման, վերջիններս մեկուսացվելու են իրենց վարույթում գտնվող գործերից և դա միջազգային ստանդարտների տեսանկյունից դիտարկվելու է որպես միջամտություն՝ դատական գործունեությանը, որը նաև պաշտպանվում է մասնավոր կյանքի  անձեռնմխելիության ներքո»,- նշեց նա։

Սահակյանը նաև գտնում է, որ կան հբոլոր իրավական նախադրյալները՝ հետագայում քրեական գործեր հարուցելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ԱԺ-ն չի կարող երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնել մի նախագիծ, որի առնչությամբ չի ստացվել ՍԴ կարծիքը ։

«ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն է և, եթե ԱԺ-ն հրաժարվում է իր սահմանադրական պարտականությունն իրականացնելուց և զրկում է ՍԴ-ն իր սահմանադրական լիազորություններից, նշանակում է, որ յուրացնում է ՍԴ լիազորությունները։ Վենետիկի կարծիքում ուղղակիորեն նշված է, որ իշխանություններն օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչելիս պետք է դիմեն և հաշվի առնեն ՍԴ կարծիքը»,-ընդգծեց Սահակյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:07 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը. Այն ՍԴ չի ուղարկվի
19:51 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ անդամները Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ բանակցելիս ուղղակի կանխակալ վերաբերմունք են դրսևորում. Վահագն Հովակիմյան
19:43 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ավելի ենք շեղված իրավական պետություն դառնալու ճանապարհից. ՍԴ անկախությունը ոչնչացվում է. Լարիսա Ալավերդյան
19:28 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանություններն ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից. Արփինե Հովհաննիսյան
19:25 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀանձնաժողովի կողմից տրված շատ հարցեր ստացել են դրական պատասխան. Վլադիմիր Վարդանյան
19:11 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԺողովուրդը նման մանդատ տվե՞լ է, որ հացի խնդիրը թողած ընկնի ՍԴ անդամների հետևից. Գևորգ Պետրոսյան
18:17 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն միացրել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործերը
18:34 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահի եւ 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը պատրաստ է
18:31 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ճանաչել է Սահմանադրության հոդվածներին հակասող
20:23 17/06/2020  |  ՄեկնաբանությունՋիանի Բուքիքիոն նշել է, որ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. Ռուստամ Բադասյան

Արխիվ

[]