Թեմաներ
Շաբաթ 01 / 25 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/25/2025   08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ» 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ» 01/25/2025   08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ» 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» 01/25/2025   07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 01/25/2025   07:52 «Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ» 01/25/2025   07:49 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ» 01/25/2025   07:45 Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» 01/24/2025   23:58 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/24/2025   23:45 ՄԻՊ-ը պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները 01/24/2025   23:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներում 01/24/2025   23:23 Դանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը 01/24/2025   23:08 ԱՄՆ-ում ավելի քան 700 հազար դպրոցականներ հայտնվել են արտաքսման վտանգի առաջ 01/24/2025   22:55 Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել 01/24/2025   22:54 ՄԱԿ-ը աջակցում է Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությանը 01/24/2025   22:48 Ստամբուլ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 01/24/2025   22:36 Տղամարդկանց մատնանշել են առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլը 01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում
01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնատար անձանց առնչվող գործերով քննությունը ԱԱԾ-ին հանձնարարելն անօրինական է. Հովսեփ Սարգսյան 06/22/2020   18:13  |  Վերլուծություններ

 

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քննչական ենթակայության խախտումները կրում են համակարգային բնույթ, որը էական նշանակություն ունի համակարգված կոռուպցիայի դեմ պայքարում հետաքննության և նախաքննության օրինականության, քրեական գործերով մարդու իրավունքների և ազատությունների, արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների ու անմեղության կանխավարկածի պահպանման հարցերում:

Գործնականում, մեծամասամբ վերոհիշյալ հատուկ սուբյեկտների վերաբերյալ քրեական գործերը որպես կանոն քննվում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում (նախկինում` քննչական վարչություն), որը հիմնականում պայմանավորված է լինում մինչև քրեական գործի հարուցումը ԱԱԾ առանձին ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով (դրանց օրինաչափությունը և իրավաչափությունը քննարկման այլ թեմա է):

Քրեական գործերի քննչական ենթակայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի պարզ մեկնաբանությամբ ակնհայտ է, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը բացառապես կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Նշված բնույթի առանձին քրեական գործերի ուսումնասիրություները ցույց են տալիս, որ այդպիսի քրեական գործերի ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննության կատարման քննչական ենթակայության ակնհայտ խախտումը այսպես ասած «օրինականացնելու» համար, ՀՀ գլխավոր դատախազը կամ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իրավական հիմնավորմամբ, գործի նախաքննության կատարումը հանձնարարում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչները հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի գրությամբ տրված ցուցումը` քրեական գործի մինչդատական վարույթով պայմանավորված քրեական դատավարական ընթացակարգով ամբողջ ծավալով իրականացնում ու կատարում են քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև ընդունում են անհրաժեշտ դատավարական որոշումներ` վերոհիշյալ հատուկ սուբյեկտների նկատմամբ իրականացնելով քրեական հետապնդում:

Փաստորեն, գործնականում քրեական գործ(եր)ի ամբողջ մինչդատական վարույթով պայմանավորված քրեական դատավարական ընթացակարգը իրականացվում և կատարվում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից, այսինքն այնպիսի պաշտոնատար անձանց կողմից, որոնք օրենքի ուժով այդ քրեական գործ(եր)ով քրեական դատավարություն իրականացնելու իրավունք չունեն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 190-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի համադրված ու համակարգված վերլուծությունից հետևում է, որ ընդհանրապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայության հարցը որոշելիս մինչդատական վարույթում դատախազին վերապահված լիազորությունները, միանգամայն օբյեկտիվորեն բխում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այդ հարցում սահմանված դատախազի բացառիկ լիազորությունից:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված է, որ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազը իր բացառիկ լիազորության սահմաններում, օրինակ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման դեպքում, քրեական գործի քննչական ենթակայության հարցը որոշում է դատախազը: Սակայն նույն հոդվածի 10-րդ մասի արդեն երկրորդ պարբերությամբ, օրենքով` ըստ հատուկ սուբյեկտների սահմանափակվել կամ, որ նույն է բացառություն է արվել դատախազի հիշյալ բացառիկ լիազորությունից, սահմանելով, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները: Ընդ որում նույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությունում ըստ էության հստակ, կատեգորիկ է սահմանված քննչական ենթակայությունը որոշելու հարցում դատախազի մինչդատական վարույթում բացառիկ լիազորությունների սահմանափակումները:

Օրենսդիրը դատախազի վերոհիշյալ բացառիկ լիազորությունից իմպերատիվ առնվազն երկու բացառություն է նախատեսել`

առաջինը` նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 154.2, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները,

երկրորդը՝ նախաքննությունը հատուկ քննչական ծառայության ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված մինչդատական վարույթում դատախազի բացառիկ լիազորությունը բլանկետային է` հղում է կատարվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով (իրավական ակտի հատուկ մասի) սահմանված քննչական ենթակայության հարցի իրավակարգավորման ընթացքում դատախազի կոնկրետ լիազորություններին, հետևաբար, վերոգրյալով հանդերձ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված երկու հոդվածների միջև հակասություն առկա չէ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի համաձայն` «1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործի վարույթը, այն է՝ քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումը կատարում են սույն օրենսգրքով սահմանված մարմինները և պաշտոնատար անձինք՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»:

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի մինչդատական վարույթը` նախաքննությունը օրինականության սահմանադրական սկզբունքի խախտմամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելով, ըստ էության առաջացնում է իրավական հետևանքներ, այսինքն թույլ են տրվում դատավարական և նյութական իրավունքի այնպիսի հիմնարար, անդառնալի խախտումներ, որոնց արդյունքում ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ մինչդատական վարույթից սկսած մինչև դատական վարույթ ակնհայտ անօրինական և ապօրինի իրականացվում է քրեական վարույթ և քրեական հետապնդում, ինչով էականորեն խախտվել են նրանց օրենքով երաշխավորված սահմանադրական իրավունքներն և ազատությունները:

Այդ խախտումներն էական են, քանի որ դրանք առնչվում են նշված պաշտոնատար անձանց դեմ մեղադրանքի գործով քննությանը, մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների ողջ զանգվածին, և որպես այդպիսին խախտումներն անդառնալի ու անվերականգնելի հետևանք են ունենում քրեական գործով քննության օրինականության, հետևաբար՝ նաև արդարացիության վրա։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ապացույցների ընդունելիության առումով օրենսդիրը հաշվի է առնում, առաջին`ապացույցների ստացման, ամրագրման օրինականությունը, որը սահմանադրական սկզբունք է և երկրորդ` խախտման էական բնույթը։

Եթե առաջինի դեպքում դեռ հնարավոր չէ պնդել, որ խախտումն ինքնին ազդել է քրեական դատավարության՝ իր ամբողջության մեջ արդարացիության վրա, ապա երկրորդ պայմանի հիմքում հենց դրված է այն գաղափարը, որ էական քրեադատավարական խախտման դեպքում ինքնաբերաբար խախտվում է նաև անձի դեմ քրեական մեղադրանքը որոշելիս իրականացված գործով ողջ քննության արդարացիությունը՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիմքով։

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերի մինչդատական վարույթի ընթացքում և նրանց մեղադրանքների հիմքում ըստ էության դրվում են այնպիսի փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք ձեռք են բերվել նշված քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի` ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի կողմից, որպիսի պարագայում ձեռք բերված  փաստական տվյալներն ու ապացույցները քրեադատավարական ընթացակարգով  թույլատրելի չեն:

ՀՀ քրեական դատավարությունում արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների թույլատրելիության հարցին ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք հայտնի նախադեպային որոշումներում։

Որպես ընդհանուր պայման, ՀՀ Վճռաբեկ դատարանը սահմանել է ապացույցների ձեռք բերման, ամրագրման և քրեական գործում ներառելու օրինականության սկզբունքը, որը իրավունքի գերակայության նախապայման է։

Մարդու իրավունքների հռչակագրում սահմանվում է, որ մարդու իրավունքի ապահովման միակ եղանակը օրենքի գերակայությունն է։

ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային մի շարք որոշումներում նշել է, որ ապացույցների ստացումը, ամրագրումը և կցումը պետք է կատարվեն բացառապես քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Օրինականության սկզբունքի առումով, ՀՀ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին, որի էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը, որը ենթադրում է, որ իթիվս այլոց ապացույցները պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածից և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած հիշյալ իրավական դիրքորոշումներից հստակ է, որ ապացույցների թույլատրելիության չափանիշներից է հատկապես «լիազորված սուբյեկտի» չափանիշը, այն է, թե արդյոք համապատասխան քննչական գործողություն կատարել և ապացույցը ձեռք է բերել այն անձը, ով օժտված է համապատասխան գործողությունը կատարելու և ապացույցը ձեռք բերելու լիազորությամբ:

Ըստ այդմ` ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը պետք է կատարվի ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, այսինքն գործով քննչական և դատական գործողություններ կատարելու և ապացույցներ ձեռք բերելու լիազորություն ունեցող անձի կողմից, հետևաբար, այդ մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից իրենց վարույթում գտնվող կամ իրենց հանձնարարված քրեական գործով վարույթի ընթացքում կատարված քննչական և դատական գործողությունները ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները «լիազորված սուբյեկտի» չափանիշի տեսանկյունից իրավաչափ և թույլատրելի կլինեն:

Քրեական գործի հարուցման պահից մինչև գործով վարույթի այն ավարտելը` մինչդատական վարույթի փուլում կատարված քննչական կամ դատավարական գործողությունները, այդ թվում ընդունված դատավարական որոշումները կհամարվեն իրավաչափ, իսկ դրա արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն ու ապացույցները թույլատրելի «լիազորված սուբյեկտի» չափանիշի տեսանկյունից, եթե օրենքով սահմանված կարգով այդպիսիք ձեռք բերված լինեն ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, իսկ հակառակ դեպքում դրանք իրավական ուժ չունեն, այսինքն՝ անթույլատրելի են` անկախ դրանց ապացուցողական նշանակությունից և արժեքից:

Անդրադառնալով ԱԱԾ-ի, որպես ոչ լիազորված սուբյեկտի մասին վերը նշված պնդումներին, ի հավելումն ներկայացնում եմ, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդումը և քրեական գործով քննությունը բացառապես ՀՔԾ-ի իրավասությունը սահմանելու մասին օրենսդրի պահանջը բխում է վարույթն իրականացնող քննչական մարմնի ինստիտուցիոնալ անկախության և դատավարական ինքնուրույնության անհրաժեշտությունից։

Դա է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 10-րդ մասի 19.05.2014 թվականի ՀՕ-28-Ն օրենքով կատարված փոփոխությունը օրենսդրի կողմից, որով սահմանվեց, ի տարբերություն նախկին իրավակարգավորմանը, որ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշելու դատախազի լիազորությունը բացառության կարգով չի գործում, inter alia, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա և որ այդ սուբյեկտների առնչությամբ քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները։

ՀՀ կառավարությունը, որպես ՀՕ-28-Ն օրենքի օրենսդրական նախաձեռնության հեղինակ, որպես նշված իրավակարգավորման հիմնավորում վկայակոչել է քննչական մարմնի ինստիտուցիոնալ անկախությունը և դատավարական ինքնուրույնությունը, իսկ որպես նպատակն մատնանշել է քննչական մարմինների անկախության ամրապնդումը և քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացումը։

Նմանապես՝ եթե քննչական մարմինը, տվյալ դեպքում ԱԱԾ-ի քննչական մարմինը անկախության խնդիր չունենար, և եթե դա չազդեր քրեական գործերով քննության արդյունավետության վրա, ՀՀ կառավարությունը չէր նախաձեռնի օրենքի փոփոխությունը և Օրենսդիրն էլ չէր վավերացնի այդ փոփոխությունը։

Հատկանշական է, որ օրենսդրական վերը նշված փոփոխությունը կատարվել է առանձին, միացյալ քննչական մարմին՝ Քննչական կոմիտե ստեղծելու օրենսդրական ընդհանուր բարեփոխման փաթեթի ներքո, որի պայմաններում Քննչական կոմիտեն ստեղծվեց ՀՀ կառավարության կազմից դուրս՝ ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, մինչդեռ ԱԱԾ-ն եղել է և շարունակում է մնալ ՀՀ կառավարության կազմում։

Այսպիսով, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերի քննությունը ԱԱԾ-ին հանձնարարելու ՀՀ գլխավոր դատախազի կամ այլ դատախազի ցուցումը կամ հանձնարարությունը ոչ միայն անօրինական է, այլ նաև հակասում է 2014 թվականին կատարված ծավալուն իրավական բարեփոխման նպատակին ու առարկային:

2014 թվականին ՀՕ-28-Ն օրենքի ընդունումով Օրենսդիրը արդեն հաստատել է իր մոտեցումը առ այն, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերագրվող հանցագործությունների քննության առումով ԱԱԾ-ն չի կարող հանդիսանալ անաչառ, անկախ մարմին` ո՛չ ինստիտուցիոնալ, և ո՛չ էլ դատավարության իմաստով, և այդ պատճառով էլ ընդունվեց 190-րդ հոդվածի 10-րդ կետի բացառությունը։ Նշված օրենսդրական բարեփոխումը բխում է միջազգային իրավունքում զարգացող այն մոտեցումից, ըստ որի ազգային անվտանգության մարմինները, որոնց հիմնական գործառույթը հետախուզական և հակահետախուզական գործունեությունն է և այդ պատճառով այդ մարմինների գործունեության հիմնական բնույթը գաղտնիությունն է, խուսափում են գործել հանրայնության սկզբունքով, և այդ պատճառով նման մարմինները չպետք է իրականացնեն քրեական հետապնդում և քրեական գործերով նախաքննություն, որոնք հանրային իրավունքով կարգավորվող ոլորտներ են։

Հանրայնության սկզբունքը, փաստորեն, կիրառելի չէ ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող նախաքննության նկատմամբ, իսկ գաղտնիության պայմաններում նախաքննության իրականացումը հակասում է հանրային իրավունքի սկզբունքին, հետևաբար նաև արդար դատավարության հիմնարար իրավունքի առարկային ու նպատակին և, ընդհանրապես, ժողավրդավարական հասարակարգում պետական մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության սկզբունքին։

Ժամանակակից ժողովրդավարական չափանիշները պահանջում են էապես տարանջատել հանրային իրավունքի ուժով իրականացվող քրեական հետապնդումը հետախուզական/հակահետախուզական գործունեությունից։

Ընդ որում, տարանջատումը պետք է լինի և՛ ինստիտուցիոնալ, և՛ գործառնական, և նման տարանջատման նպատակը ոչ միայն կայանում է հանրային վերահսկողության իրականացման հնարավորությունը, ինչպես նշվեց վերևում, այլ նաև քրեական հետապնդման մարմինների (քննիչների, դատախազների) անկախությունը ազգային անվտանգության մարմիններից, այդ մարմինների ներգործության բացառումը ավանդական քրեական հետապնդման մարմինների նկատմամբ։

Վերը նշվածի մասին բացմիցս նշվել է Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների, մասնավորապես՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տարբեր փաստաթղթերում, որոնք վերաբերում են հետախուզական/հակահետախուզական, անվտանգության մարմինների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության թեմային։

Եթե ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց առաջադրված քրեական մեղադրանքի հարցը որոշելու նպատակով շարունակի օգտագործել մեղադրանքի հիմքում ընկած մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները, ապա ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-ր մասի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հիմնավորումներով կհանգեցնի նրա դեմ իրականացվող արդար դատաքննության իրավունքի խաթարմանը, քանի որ անօրինական եղանակով ստացված ապացույցների զանգվածը չափազանց մեծ է, ծավալուն ու կազմում է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ողջ ծավալը, որպիսի պայմաններում կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը:

Այսպիսով, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերով ներկայացված քննչական ենթակայության խախտման պայմաններում ՀՀ Սահմանադրության 5-րդ, 6-րդ ու 63-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  190-րդ հոդվածի, 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ կետի խախտումների հիմնավորումներով ձեռք բերված փաստական տվյալներն և ապացույցները, ինչպես նաև դատավարական որոշումները օրենքի և իրավունքի ուժով ակնհայտորեն անթույլատրելի են և չեն կարող օգտագործվել որպես ապացույց:


Հովսեփ Սարգսյան
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան    

                                               

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]