ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսով վարակակիրներն ու կոնտակտավորներն անտերության են մատնվել. Ինչու է տարածվում վարակը 06/22/2020 21:04 | Կորոնավիրուս
«Զգում էի, որ ինքնազգացողությունս լավ չէ, օրեր շարունակ խնդրում էի, որ ինձ թեստավորեն, պոլիկլինիկայից պոլիկլինիկա էի գնում, ասում էին լավ ես, կորոնավիրուս չես, ի վերջո իմ գումարներով թեստավորվեցի ու հաստատվեցին կասկածներս՝ թե ես, թե աղջիկս դարձել էինք կորոնավիրուսի վարակակիր», - «Փաստինֆո»-ին պատմեց կորոնավիրուսի ոդիսականի միջով անցած կինը՝ նշելով, որ մինչեւ իր մոտ կհաստատվեր վարակը ինքը շարունակել է ապրել իր առօրյա կյանքով, թեեւ դիմակով։
Այս ընտանիքի պատմությունը լավագույնս է ի ցույց դնում առողջապահության ոլորտի կազմակերպիչների ապաշնորհությունը, որը հենց աշխատանքների սխալ կազմակերպման հետեւանքով վարակը մեր քաղաքում շարունակում է տարածվել։
Այս հիվանդի պատմությունը ոչ առաջինն է, ոչ՝ վերջինը, ոչ էլ՝ միակը: Համավարակի, արտակարգ դրության պայմաններում այսպիսի ճակատագրերը բազմաթիվ են:
Նկատենք, որ մեր զրուցակիցը, հակամահաճարակային կանոններով սկսել է ապրել դեռեւս մարտի սկզբներից, երբ Հայաստանում արձանագրվեց առաջին դեպքը, թեեկ երկրի վարչապետն ասում էր՝ կորոնավիրուսն ում շունն է որ։
Բայց որ կրե՞լ է՝ ի՞նչ: Միևնույն է, դա նրան չի փրկել վարակվելուց: Այսինքն, հե՛նց դիմակ կրողն է վարակվել: Ինչպե՞ս՝ կհարցնեք: Ինքն էլ չգիտի, թե՝ ոնց է դա ստացվել: Հետո միայն սկսել է ենթադրել, որ վարակվել է շենքի պարետից: Քանի որ, պարետը կորոնավիրուսից մահացող հիվանդներից մեկն է եղել: Հարց է ծագում՝ տեղորոշում կոչվող ակցիան, որի օրենքն ընդունվեց մարտի վերջին, ինչի՞ համար էր արվել, արդյո՞ք ոչ նրա համար, որ կարողանային հեռախոսազանգերի և տեղորոշման միջոցով պարզել մարդկանց փոխշփումները: Այդ դեպքում, ինչու՞ չեն պարզել արդեն մահացած պարետի, այն էլ բազմահարկ շենքի, հետ շփվողներին, որ մեկուսացնեին: Չէ՞ որ ամպագոռգոռ հայտարարում էին, թե՝ մեկ հիվանդի ճակատագիր էլ որ կարողանանք փրկել, կարևոր գործ արած կլինենք:
Ընդունենք, այդ մեկ հիվանդը մեր հիշատակած անձն է, որի անունը չենք նշում: Նա մայիսից արդեն իրեն վատ է զգացել և անմիջապես դիմել է բժշկի: Պոլիկլինիկայում ասել են՝ նորմալ է: Բայց քանի որ նա իրեն «նորմալ» չի զգացել մի քանի անգամ անհույս պոլիկլինիկա դիմելուց հետո ինքնակամ մեկ այլ բուժհաստատություն է գնացել և որքան էլ ֆինանսապես տկար լինի՝ թոքերի ռենտգեն հետազոտություն է արել: Պարզվել է՝ երկկողմանի թոքաբորբ է տանում: Սա պարզել են, բայց թեստ անելու մասին՝ ոչ մի խոսք:
Երևի կապույտ արյունի՞ց է:
Հիվանդ կինը, որ խրված է կենցաղային խնդիրների մեջ, ստիպված գնում 40 հազար դրամ գումար է վճարում և թեստ հանձնում: Թեստը դրական է լինում, ասել է՝ օրեր շարունակ նա ապրել է, շփվել տարբեր մարդկանց հետ, բուժհաստատությունից-բուժհաստատություն գնացել՝ չիմանալով, որ կորոնավարարակիր է:
Իհարկե, այս դեպքում մենք գործ ունենք բարձր ինքնագիտակցություն ունեցող մարդու հետ, որն ինքնապաշտպանական բոլոր մեխանիզմներն աշխատեցնելով, կաշվից դուրս գալով կարողացել է պարզել իր վիճակը, ինքնամեկուսանալ, տնային պայմաններում բուժվել թոքաբորբից, գոնե ուշացումով չդառնալ նոր վարակի աղբյուր։
Ինքնամեկուսացել են ամբողջ ընտանիքով, իսկ այս ընթացքում ի՞նչ է արել իշխանությունը, առողջապահության ոլորտի պատասխանատուներն ի՞նչ են արել, չէ՞ որ ԱՀԿ-ն համապատասխան գումար հատկացնում է վարակակիրներին հայտնաբերելու, մեկուսացման մեջ գտնվողներին աջակցելու համար: Արդյո՞ք այդ գումարները տեղ հասնում են, հասցեական են լինում: Բնավ ոչ: Ոչ, քանի որ ինչպես այս իշխանությունների տեղորոշման նախագիծը, այնպես էլ՝ համավարակի դեմ պայքարին ուղղված մյուս բոլոր նախագծերը՝ իրազեկումից սկսած, դիմակներ բաժանելով ավարտած՝ ֆիկցիա են: :«Պակազուխա»…
Մինչ իշխանությունը համացանցում վարակի տարածման քարտեզն է տարածում և և դիմակներ բաժանում, կորոնավիրուսն ավելի մոլեգին է տարածվում: Քանի որ իշխանությունը չի թեստավորում խնդիր ունեցող քաղաքացիներին:
1000 դոլարի շրջանակում էլ հումանիտար թեստեր է ընդունում Վրաստանից, ինչն ուղղակի ամոթալի փաստ է: Կարելի էր նման վիճակի մեջ չհայտնվել, եթե քաղաքական իշխանությունը, ոլորտի պատասխանատուն կարողանար պատշաճ կազմակերպեր աշխատանքները, եթե հիվանդները ժամանակին ախտորոշվեն, մեկուսացվեն, ինքնամեկուսացվեն եւ ոչ թե հիվանդներն օրեր շարունակ ընկնեն դռնեդուռ եւ բուժօգնություն հայցեն։
Իշխանության անգործության և ապաշնորհության հետևանքով բազմաթիվ կյանքեր ենք կորցնում: Եվ ավարտը կարծես չի երևում:
Հեղինակ՝ Աննա Աթանեսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ