ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխող ուժը գիտակցում է, որ նախագիծը հակասահմանադրական բնույթ ունի. Սահմանադրագետ 06/22/2020 13:10 | ԼՐԱՀՈՍ
Վերջին շրջանում Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերություններում իշխող ուժի գործելաոճը զավեշտի աստիճանի է հասել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին։
Նշենք, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել նույն օրը, երբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը։ Սահմանադրագետի խոսքով՝ այս ընթացքում իշխանության կողմից Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել երեք նախագիծ և ունենք մի իրավիճակ, երբ նախքան խորհրդատվական կարծիքի հրապարակումը, երեք նախագծերն արդեն շրջանառության մեջ են դրվել. «Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքում հնարավորինս դիվանագիտական լեզվով նշում է, որ այնքան էլ ընդունելի չէ, որ նույն օրը, երբ հրապարակվել էր խորհրդատվական կարծիքը, հենց այդ նույն օրն են նախագիծը շրջանառության մեջ դրել։ Մեր պետության վարկանիշն ուղղակի անկում ապրեց Վենետիկի հանձնաժողովի և միջազգային մյուս կառույցներ աչքի առջև։ Նման կերպ գործընկերային հարաբերություններ չեն պահպանում»,-ասաց Գոհար Մելոյանը։
Վերջինս վստահ է՝ իշխող ոււժը գիտակցում է, որ նախագիծը հակասահմանադրական բնույթ ունի և ՍԴ դատավորների լիազորությունների նման կերպ դադարեցումը չի բխում ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայից, խախտում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, ինչպես նաև իրավական պետության հիմնարար տարրերը։ Գոհար Մելոյանի համար անհասկանալի է ՍԴ-ի հարցով իշխանությունների շտապողականությունը, հատկապես երբ այս գործընթացները քրեական օրենսգրքի տիրույթում են գտնվում. «Եթե այս ձևաչափով ընդունեն, նշանակում է քրեական օրենսգրքի տիրույթում գտնվող արարքներ են թույլ տալիս։ Սցենարը դեռ հստակ չէ, թե ինչպես կշրջանցեն ՍԴ-ն»,-ասաց Գոհար Մելոյանը։
Դիտարկմանը՝ արդյոք իշխանություններն այսկերպ հող են նախապատրաստում հետագայում սահմանադրական կարգի տապալման մեջ իրենց մեղադրելու համար, սահմանադրագետը նկատեց՝ հավանաբար իրենց ինչ-որ մեկը հուսադրել է, որ հետագայում այս քվեարկության համար օգտվելու են պատգամավորների անձեռնմխելիությունից. «Դա այդպես չէ։ Եթե նախորդիվ տեղի ունեցավ դատարանների շրջափակում և իշխող ուժը պատասխանատվությունն ամբողջությամբ փորձում էր ժողովրդի վրա դնել՝ խուսափելով որակումներից, այս պարագայում իրենք այդ հնարավորությունն էլ չունեն, որովհետև ուղղակիորեն այս քվեարկության արդյունքում է այդ ապօրինի փոփոխությունը կյանքի կոչվելու։ Այստեղ ևս կազուսային խնդիր է ծագելու։ Եթե այս նախագիծը հնարավոր է կյանքի կոչել ապօրինի ընթացակարգով, ինչո՞ւ պետք է ՍԴ դատավորը ենթարկվի այդ ապօրինի պահանջին, հակասահմանադրական օրենքի պահանջին և ինչ հիմքով պետք է արդարացված համարվի նրա լիազորության դադարեցումը»,-ասաց Գոհար Մելոյանը։
Վերջինս կարծում է՝ իշխող ուժի շտապողականությունը հնարավոր է՝ պայմանավորված է անկախ մարմնի գոյության նկատմամբ անհանդուրժողականությամբ և օր առաջ յուրային ու կառավարելի մարմին ձևավորելու խնդրով. «Եթե իրենց հաջողվի այս պրոցեսը կյանքի կոչել և այդ ՍԴ-ն ձևավորվի, պատմությունը ցույց կտա, թե ինչպիսի նախագծեր ունեինք աչքի տակ, ինչ էին նախատեսում ընդունել հետագայում, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է պարտադիր կերպով ՍԴ եզրակացությունը։ Դրանով է պայմանավորված այս շտապողականությունը»,-հավելեց սահմանադրագետը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից