ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօրվա իրադարձությունները ողջ սրությամբ սկսվեցին մի պարզ պատճառով. Արփինե Հովհաննիսյան 06/22/2020 23:24 | ԼՐԱՀՈՍ
Այսօրվա իրադարձությունները ողջ սրությամբ սկսվեցին մի պարզ պատճառով. 2 օր առաջ Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով ու սահմանադրական դատարանն էլ արդեն պետք է որոշում կայացներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօրվա մասին
Մաս 1 Դրդապատճառը
Այսօր հայրենասիրությունից ճառող սորոսականները, ինքնիշխանությունը կեղծավորաբար շահարկող ԱՄՆ ճորտերը պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը:
Հենց այսօր իր գագաթնակետին հասավ այն բյուրեղացումը, որ վերջնականապես վեր հանեց շատերի իրական մղումները, արատներն ու թերությունները: Այսօրվա իրադարձությունները ողջ սրությամբ սկսվեցին մի պարզ պատճառով. 2 օր առաջ Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով ու սահմանադրական դատարանն էլ արդեն պետք է որոշում կայացներ: Ու հերթական անգամ ամբողջ երկիրը սկսեց էլ ավելի ծանր շնչել այս գործով պայմանավորված վարչապետի հիվանդագին մոլուցքի պատճառով: Ամեն ինչ կրկին խառնվեց իրար: Այս նույն մոլուցքի պատճառով տհաս ֆեյքաբանակները հարձակվեցին Սամվել Կարապետյանի, Սերգեյ Համբարձումյանի վրա ու էլի մարդկանց վրա ու մի ակնթարթում սկսեցին անվանարկվել մարդիկ, որոնք մշտապես բոլոր իշխանությունների օրոք աջակցել են իրենց հայրենիքին, որոշ դեպքերում իրենց աջակցությամբ իրենց վրա վերցել են պետական գործառույթ: Սակայն ի՞ նչ կարող ես ակնկալել Նիկոլ Փաշինյանից: Նա ունակ է միայն անվանարկել, իր սեփական ապիկարության, մարդկային կյանքերը չարժեվորելու բեռը դնել ուրիշների վրա եւ անընդհատ ձեւացնել, որ ունեն ժողովրդի աջակցությունը, երբ այդ աջակցությունը ամեն օր ավելի է մսխվում: Իսկ նա դեռ խոսում է նոր քաղաքացիական բախումներից՝ իր ու մյուսների աջակիցների թվերից։
Մաս 2 Միջազգային արձագանք
Ողջ օրը ինձ էին ուղղվում այն տրամաբանությամբ հարցեր, թե ի վերջո ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը ու որն է լուծումը, դրա համար կփորձեմ ամփոփել այսօրվա իրադարձությունները՝
Վենետիկի Հանձնաժողովը, ԵԽ Գլխավոր քարտուղարը պնդում են, որ անհնար է առանց սահմանադրական դատարանի սահմանադրական փոփոխությունների անցկացումը, անհրաժեշտ է դատավորների հեռացման համար սահմանել պաշտոնավարման անցումային ժամկետներ, բայց ինչպես միշտ իշխանությունները խուլ են ու անհաղորդ: Իշխանությունների դժգոհությունների մասին կա փաստաթուղթ, եթե կուզեք կտրամադրեմ։ Վենետիկի հանձնաժողովը ասել է շահերի բախում չկա ու ՍԴ կարող է քննել իր մասով գործ։
Մաս 3 Ներպետական քայլեր
ԲՀԿ պատգամավորները արդեն իսկ ՍԴ դիմելու գործընթաց են սկսել: Դրան զուգահեռ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ չկա պատգամավորների համար ՍԴ դիմելու ընթացակարգ: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ընթացակարգը կա եւ հստակ է:
Ավելին՝ կա երկու տարբերակ՝
Տարբերակ առաջին
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՕՐԵՆՔ է, որը 169-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով կարող է վիճարկվել ՍԴում:
Տարբերակ երկրորդ
Պատգամավորները կարող են 169-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով լիազորությունների մասին վեճով դիմել Սահմանադրական դատարան: Այն, որ լիազորությունների մասին վեճ կա, ավելի քան ակնհայտ է: Աժ իշխանական մասը յուրացրել է մյուս մասի՝ ընդդիմության լիազորությունը` զրկելով Սահմանադրական դատարանի եզրակացությունը ունենալու իրավունքից:
Մաս 4 Անակնկալ)))Նախագահ
Արմեն Սարգսյանի լիազորության սահմանափակման մասով` ինչքան էլ հապշտապ ընդունվի ԱԺ կանոնակարգում փոփոխությունները, միեւնույն է կա հետադարձության խնդիր: Սահմանադրության փոփոխությունները ընդունվել են այսօր, իսկ ԱՅՍՕՐ գործող կարգի համաձայն այդ փոփոխությունները հենց պարոն Սարգսյանն է պարտավոր ստորագրել:
Դեռ չստորագրված նախագիծը չի կարող կիրառվել, արդեն ընդունված ՍԴ փոփոխությունների վրա: ԱԺ նախագահը պարտավոր է վաղը ուղարկել դրանք նախագահին։ Նախագահն էլ կորոշի ստորագրել թե ոչ։ Ի դեպ կորոշի ստորագրել իր լիազորությունների սահմանափակման մասին օրենքը թե ոչ։ Բայց հետ ու առաջ անել չեք կարող))))
Հ.Գ. Եթե ուշադրություն եք դարձրել այսօր չեմ դիմել իմքայլական պատգամավորներին, որովհետեւ ավելորդ եմ համարել: Մեկ երկուսին հարգում եմ, մյուսներին՝ ոչ։ Փոխադարձաբար։ Այսօր նրանք եւս մեկ անգամ դարձան սահմանադրական կարգի տապալման եւ իշխանության յուրացման մասնակից: Այս պատմության մեջ ափսոսում եմ միայն այնքան երիտասարդ, սակայն մոլորյալ Ռուստամ Բադասյանին: Երբ Ռուստամը Բադասյան ուսանում էր իրավագիտության ֆակուլտետում, վստահ եմ, որ ո'չ ինքը, ո'չ էլ իմ մյուս ուսանողները չէին ենթադրում, որ մի օր ոչ իրավաբան պատգամավորը, որը նույնիսկ չի կարողանում իրեն տրամադրված տեքստը վարժ կարդալ, կհայտարարի, որ երկրում Սահմանադրությունը փոխվում է առանց ՍԴ-ի, առանց նախագահի ստորագրության: Անկեղծորեն ցավում եմ, որ տղան մեղանչեց իրավունքի առաջ։ Նա հույս ներշնչող իրավաբանից վերածվեց անհաղորդ դեմքով ԱԺ ամբոնից իրականությունը եւ միջազգային կառույցների կարծիքները նենգափոխողի, իր պատրոնի կամքը անվերապահ կատարողի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից