Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում

ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն է, հակառակ պարագայում գործ կունենանք ՍԴ լիազորությունների յուրացման հետ 06/22/2020   20:21  |  ԼՐԱՀՈՍ

Դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն նախատեսված խախտումներ կատարելու դեպքում և, եթե նման միջադեպեր չկան, ցանկացած միջամտություն դատական իշխանությանը՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու միջոցով, սպառնալիք է դատավորի անկախությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ Այն գնահատվել է, որպես Սահմանադրական հեղաշրջման նախագիծ, որի քննարկմանը ընդդիմությանը հրաժարվել է մասնակցել։ Ընդ որում՝ նախագիծը ոչ միայն հանրային քննարկման առարկա չի դարձվել, այլ անգամ ընդդիմադիր պատգամավորներն են դրա մասին տեղեկացել մամուլից։

«Հաշվի առնելով, որ նախատեսվող փոփոխությունն ազդեցություն է գործելու դատավորի պաշտոնավարման ժամկետի վրա, հասկանալի է, որ նման հարցերն իրենց լուծումները  ծայրահեղ դեպքում պետք է ստանան հանրաքվեի միջոցով և Սահմանադրությունն ունի ուղղակի դրույթ, որ դատական իշխանությանն առնչվող հարցերը պետք է լուծվեն, փոփոխվեն հանրաքվեի միջոցով։ Անգամ հանրաքվեի ինստիտուտի պարագայում դատավորների լիազորությունների դադարեցման հարցերի կիրառումն ընդունված մոտեցում չէ, որովհետև դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն նախատեսված խախտումներ կատարելու դեպքում, դրան պետք է նախորդի իրավական ընթացակարգեր, հաստատեն փաստեր, որին հետևի սանկցիա։ Եթե նման միջադեպեր չկան, ցանկացած միջամտություն դատական իշխանությանը՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու միջոցով, սպառնալիք է դատավորի անկախությանը »,- ասաց Սահակյանը։

Մասնագետը նշեց, որ հանրաքվեի արդյունքում ցանկալի քանակի ձայներ ստանալու հեռանկարներն իշխանությունների համար ժամանակի ընթացքում նվազում են, այսինքն՝  հանրաքվեն կլիներ պարտություն, ուստի վերջիններս ընտրեցին հանրաքվեն չեղարկելու ճանապարհը և այս պահին ունենք նույնաբովանդակ փոփոխությունների նախաձեռնություն, պարզապես ԱԺ-ի մակարդակում։

Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը թույլատրել է փոփոխություններ իրականացնել անցումային և եզրափակիչ դրույթում՝ արձանագրելով, որ փոփոխությունները չպետք է ազդեցություն ունենա ՍԴ վարույթում գտնվող գործերում, Սահակյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովն ուղղակիորեն դա չի արձանագրել, բայց նաև չի բացառել, այլ՝ մի փոքր  զիջողական մոտեցմամբ նշել է, որ առհասարակ անցումային դրույթների նպատակն անցումն ապահովելն է և դրանցում փոփոխություններ կատարելը կվտանգի ինստիտուտների անկախությունը և դրանք ցանկալի չեն։

«Այսինքն՝ ենթատեքստով ընդունել է, որ անցումային դրույթներում փոփոխություններ կատարելը պրոբլեմատիկ է և, որից հետո նշել է, որ հաշվի առնելով բացառիկ հանգամանքները, որ տարաբնույթ կոնֆլիկտային շահեր ներդաշնակեցվեն, որպես բացառիկ  ծայրահեղ միջոց կարելի է թույլատրել 213-րդ հոդվածում փոփոխություններ՝ անցնցում անցումն ապահովելու»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ հատուկ նշվել է, որ եթե  անգամ մինչև 12 տարին պաշտոնավարած դատավորների լիազորության հարցն է դրվում, ապա դա չպետք է հանգեցնի բոլորի միաժամանակյա լիազորությունների դադարեցման, այլ՝ պետք է ունենա աստիճանականություն, հակառակ դեպքում՝ կունենանք դատական գործունեությանը միջամտություն։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովը, հասկանալով, որ հայաստանյան նախադեպը շատ վատ փորձ է ձևավորելու նաև եվրոպական երկրներում, որոնք, հաճախ Հայաստանի վերաբերյալ եզրակացությունը մեջբերելով, շրջանցելու են լավագույն ստանդարտները նշել է, որ, եթե անցումային դրույթներում փոփոխությունները հաճախակի լինեն, դա նաև վտանգավոր նախադեպ կլինի ապագա կառավարությունների համար և ժողովրդավարությունը վտանգված կլինի։

«Շատ հստակ կարելի է հասկանալ, որ Վենետիկի հանձնաժողովը հայտնվել է վատ դրության մեջ, որովհետև իրավական լուծումները պահանջել են անթույլատրելի ճանաչել անցումային դրույթում փոփոխությունը, մյուս կողմից՝ վերջինս գործելով Եվրոպայի խորհրդի և այլ ազդեցիկ պետությունների նաև ճնշումների ներքո, փորձել է միջանկյալ լուծմամբ մի փոքր զիջողականությամբ նպաստել կոնֆլիկտի աստիճանական հարթմանը՝ ակնկալելով, որ որոշակի բարեխղճություն կդրսևորվի նաև Հայաստանյան իշխանության կողմից, բայց վստահ եմ, որ արդեն իսկ առավոտյան այս փաստաթղթի տակ ստորագրած փորձագետները խորը հիասթափություն ունեն և նաև ապագայում շատ հետաքրքիր զարգացումների են ականատես լինելու»,- ասաց Սահակյանը։

Անդրադառնալով՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը, որով ափսոսանք էր հայտնել, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքում նշված հանձնարարականներին՝  Սահակյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը վերապահումներով է թույլատրել 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելը, բայց այդ վերապահումները չեն հարգվել Հայաստանյան իշխանությունների կողմից, ինչի պատճառով Վենետիկի հանձնաժողովը չի խորշել և արդեն ուղղակի տեքստով գրել է, որ այն տեքստը, որը քննարկման առարկա է դառնում ՀՀ ԱԺ-ում, չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Սահակյանը գտնում է, որ դրանով Վենետիկի հանձնաժողովը փորձել է փակել այն շահարկումները, որ իշխանությունները հօգուտ իրենց կմեկնաբանեին կարծիքը և այն կօգտագործեին որպես խաղաքարտ՝ իրենց ապօրինի մտադրությունները կյանքի կոչելու համար։ Նրա խոսքով՝ այս քայլով Վենետիկի հանձնաժողովը փորձել է իրեն տարրանջատել մեր իշխանությունների գործողություններից և հետագա պատասխանատվությունը չկրել  հանցակցության համար, ինչի ուղղված մեղադրանքներն արդարացիորեն շատ են լինելու։ Ընդ որում, Սահակյանի գնահատմամբ, սա կունենա նաև որոշակի ազդեցություն Վենետիկի  հետ հարաբերություններում։ Ըստ նրա՝ Վենետիկն արդեն իսկ խաբվածության զգացում ունի և զգում է իր պատասխանատվությունը հետագա գործընթացներում, որը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև՝ համաեվրոպական զարգացումների տեսանկյունից։

«Ցանկացած հետընթաց անդամ պետությունում, նաև փոշիացնում է այս կառույցների ջանգերը, հատկապես, եթե այդ հետըթնացում կա աջակցություն Եվրոպական կառույցների կողմից, դա հետագայում շահարկվելու է ավտորիտար նկրտումներ ունեցող երկրների կողմից և Վենետիկի հանձնաժողովի գործունեությունն էականորեն դժվարանալու է »,- ասաց նա՝ հավելելով, որ բացասական հետևանքները կրելու է Վենետիկի հանձնաժողովը։

Բացի այդ՝ Սահակյանը հիշեցրեց, որ սկզբնական փուլում մեծ սպասում կար ձևավորված միջազգային հանրության մոտ, որ անցնցում իշխանափոխությունից հետո Հայաստանն ունի ժողովրդավարական պոտենցիալ և հետագա զարգացումները ևս կյանքի են կոչվելու ժողովրդավարական ճանապարհով, բայց ներկայումս միջազգային հանրությունը հասկանում է, որ դրանք իմիտացիոն բնույթ են կրել և գործող  իշխանությունները, որքան էլ որ խոսում են իրավունքի գերակայության, ժողովրդավարության մասին, իրենց փաստացի գործողություններում ոտնձգում են իրավունքի դեմ։

«Հայաստանի իմիջը կտրուկ ընկել է և այլևս չի ընկալվում որպես «ժողովրդավարական կղզյակ», ինչպիսի ձգտում ունեցել ենք, այլ՝ դեպի ավտորիտար գործելակերպի երկիր, որտեղ քաղաքական նկատառումներից ելնելով անընդմեջ անտեսվում է իրավունքը և սա լուրջ կարմիր ազդանշան է միջազգային գործընկերների համար»,- ասաց նա՝ չբացառելով, որ հետագայում այս հարցերը կներկայացվեն միջազգային դատական ատյանների և կունենանք նաև փաստեր արձանագրող դատական ակտեր, որտեղ փաստագրվելու է հետընթացը՝ իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից։

Ինչ վերաբերում է ՍԴ վարույթում գտնվող գործերի վրա հնարավոր ազդեցությանը, Սահակյանը նշեց, որ  եթե տեղի է ունենում թույլատրելի կերպով լիազորությունների դադարեցում, ապա այն պետք է կազմակերպվի այն ձևով, որ ազդեցություն չունենա քննվող գործերին, մասնավորապես՝ կա նաև մոտեցում, որ, երբ դատավորը հասնում է իր կենսաթոշակային տարիքնին կամ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է, վերջինիս նոր գործեր չեն մակագրվում, բայց դատավորը շարունակում է ներգրավվածություն ունենալ իր կողմից նախկիրնում քննվող գործերի վարույթին, ինչը դատական իշխանության տարրերից մեկն է։

«Վենետիկն էլ ուղիղ նշում ունի, որ անգամ աստիճանական անցման պարագայում, ընտրված լուծումները չպետք է միտված լինեն կոնկրետ գործի վարույթից դատավորներին մեկուսացնելուն։ Հասկանալի է, որ ԱԺ որոշումն այնքան մակերեսային և հրատապ է, որ շատ ավելի խորքային  հարցերի լուծումներ չի տալիս, ինչը կհանգեցնի անմիջական լիազորությունների դադարեցման, վերջիններս մեկուսացվելու են իրենց վարույթում գտնվող գործերից և դա միջազգային ստանդարտների տեսանկյունից դիտարկվելու է որպես միջամտություն՝ դատական գործունեությանը, որը նաև պաշտպանվում է մասնավոր կյանքի  անձեռնմխելիության ներքո»,- նշեց նա։

Սահակյանը նաև գտնում է, որ կան հբոլոր իրավական նախադրյալները՝ հետագայում քրեական գործեր հարուցելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ԱԺ-ն չի կարող երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնել մի նախագիծ, որի առնչությամբ չի ստացվել ՍԴ կարծիքը ։

«ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն է և, եթե ԱԺ-ն հրաժարվում է իր սահմանադրական պարտականությունն իրականացնելուց և զրկում է ՍԴ-ն իր սահմանադրական լիազորություններից, նշանակում է, որ յուրացնում է ՍԴ լիազորությունները։ Վենետիկի կարծիքում ուղղակիորեն նշված է, որ իշխանություններն օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչելիս պետք է դիմեն և հաշվի առնեն ՍԴ կարծիքը»,-ընդգծեց Սահակյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:07 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը. Այն ՍԴ չի ուղարկվի
19:51 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ անդամները Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ բանակցելիս ուղղակի կանխակալ վերաբերմունք են դրսևորում. Վահագն Հովակիմյան
19:43 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ավելի ենք շեղված իրավական պետություն դառնալու ճանապարհից. ՍԴ անկախությունը ոչնչացվում է. Լարիսա Ալավերդյան
19:28 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանություններն ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից. Արփինե Հովհաննիսյան
19:25 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀանձնաժողովի կողմից տրված շատ հարցեր ստացել են դրական պատասխան. Վլադիմիր Վարդանյան
19:11 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԺողովուրդը նման մանդատ տվե՞լ է, որ հացի խնդիրը թողած ընկնի ՍԴ անդամների հետևից. Գևորգ Պետրոսյան
18:17 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն միացրել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործերը
18:34 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահի եւ 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը պատրաստ է
18:31 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ճանաչել է Սահմանադրության հոդվածներին հակասող
20:23 17/06/2020  |  ՄեկնաբանությունՋիանի Բուքիքիոն նշել է, որ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. Ռուստամ Բադասյան

Արխիվ

[]