Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Որ ոչ մի մուկ-ձուկ չթպրտա 06/22/2020   19:58  |  ԼՐԱՀՈՍ

Ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում

Այն, ինչ անում է ներկա իշխանությունը, բացառապես ժողովրդի համար, ժողովրդի շահերից ելնելով է անում: Եթե ձեզ թվում է, թե քպական պաշտոնյաներին տրվող առասպելական պարգևավճարները այդ պաշտոնյաների բարեկեցության համար են սոսկ, չարաչար սխալվում եք, դա բացառապես արվում է ժողովրդի համար:

Ժողովուրդը պիտի հասկանա և հասկանում է, որ նոր իշխանության պաշտոնյաները և ԱԺ պատգամավորները շքեղ մեքենաներ և բնակարաններ պիտի ունենան, որ աչքները այս ու այն կողմ չլինի, հետո՝ իմիջ կա, բան կա, ի վերջո, ժողովուրդ են ներկայացնում:

Կամ՝ միթե՞ ժողովրդի համար չէին Հայաստանի գյուղերն ընկել մարտի սկզբին իշխանությունները և Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո» ասելու հանրահավաքներ ու հանդիպումներ կազմակերպում՝ առանց դիմակ ու առանց սոցիալական հեռավորություն պահպանելու էլ նախավարակը տարածում, թեպետ աշխարհով մեկ արդեն թևածում էր այսպես կոչված թագավարակը: Մեր իշխանությունը գիտեր, ամիսներ առաջ գիտեր վիրուսի, դրա տարածման արագության և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին, բայց ուղղակի անտեսեց: Եվ գիտե՞ք, ինչու՝ բացառապես ժողովրդահաճո արարք էր դա, քանի որ ժողովուրդն էր ասել՝ այս ՍԴ-ն անգործության է մատնված, ճգնաժամի մեջ է, պիտի արագ փոխել և որ հանրաքվեն ավելի կարևոր է իր համար, քան՝ինչ-որ նոր գրիպի վիրուս:

Դրա համար էր նաև, որ ժողովրդին այդ շրջանում վարչապետը դուխ տվեց, թե բա՝ «կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ չհաղթահարենք, պինցետով կբռնենք և օղիով կմշակենք» իսկ առողջապահության թիվ 1 պատասխանատուն ձեռքը թափ տալով ասաց՝ վախենալ պետք չէ, գրիպի պես վիրուս է, դիմակ էլ պետք չէ կրել, ուղղակի պետք է հնարավորինս հաճախ ձեռքերը լվանալ:

Մեկ էլ 180 աստիճանով իշխանությունների տեսակետը փոխվեց. Դա պատահեց այն ժամանակ, երբ ԱՀԿ-ն համավարակ հայտարարեց և պանդեմիայի դեմ պայքարի համար պետություններին սկսեցին լուրջ գումարներ, օժանդակություններ տրվել համավարակի դեմ պայքարելու համար: Այ, դա ուրիշ բան է, այ, այստեղ մեր իշխանությունը հանրաքվեն ուղարկեց գրողի ծոցը: Եվ դա արեց՝ բացառապես ժողովրդի շահերից ելնելով: Միանգամից արտակարգ դրություն մտցվեց, թեպետ շատ տարերային մոտեցումներ եղան. Ասենք, կրթամշակութային հաստատությունները փակվեցին, բայց՝ ասենք, սրճարան-ռեստորանները բաց էին և կրթամշակութային կոնտինգենտը սրճարաններում էին հանդիպում և գրկախառնվում, տրանսպորտը չէր աշխատում, բայց սուպերմարկետներն աշխատում էին, իսկ այ, մոլերը՝ ոչ: Այս բոլար անտրամաբանական քայլերը նույնպես ժողովրդի համար արվեց՝ ժողովրդի մի հոծ զանգվածի դարձնելով կորոնավարակակիրներ:

Ինչ չենք անում, ժողովրդի շահերից ելնելով չենք անում

Պանդեմիայի դեմ պայքարի թավշյա շրջանը շատ հետաքրքիր փաստեր է տալիս, որոնք անվիճելիորեն ժողովրդի համար են արվել: Ասենք, երբ վարակակիր, ծանր վիճակում գտնվող մարդուն տուն են ուղարկել, թե բա՝ թեստ չունենք, բուժհիմնարկներում ազատ տեղեր չունենք, ժողովրդի շահերից էր բխում, քանի որ ինչպե՞ս կարելի էր մահվան եզրին կանգնած, կյանքի ու մահու դեմ պայքարող կորոնավարակակիրներին «Նաիրի» բուժկենտրոն ուղարկել, կամ՝ «համալսարանական հիվանդանոց», որոնք ի սկզբանե կազմ-պատրաստ են եղել հիվանդներ ընդունելու համար: Սա էլ արվել է ժողովրդի համար, հո՞ չէին թողնելու իրենց քպական վերահսկողությունից դուրս գեթ մեկ հիվանդ բուժվեր, թող մեռնեն, բայց այն տարածքներում, որ Թորոսյանն է սահմանել:

Այն, ինչ այս օրերին անում է երկրի վարչապետը, ուղղակի հիսուսաբար ժողովրդին դեղուդարման անելու պես բան է: Երկրի վարչապետն իր հազար ու մի գործը, պետության բոլոր խնդիրները թողած՝ ընկած փողոց առ փողոց, բեսետկա առ բեսետկա մեկ-մեկ դիմակ է բաժանում մարդկանց: Մի տեսակ սովյալներին հաց բաժանելու պես: Դա միայն ու միայն իր ժողովրդի համար է անում: Կա՞ մեկը, որ կարող է մտածել, թե նա այդ կերպ իր փիա՞րն է անում, կամ, կարո՞ղ է մտածում եք, թե՝ դիմակի բիզնես ունի: Ոչ, պարզապես ժողովրդի համար վարչապետի տված դիմակն ուրիշ է, էդ դիմակի միջով ոչ մի բացիլ չի անցնի: Բառի բուն իմաստով: Սա կարո՞ղ է չգնահատի ժողովուրդը:

Դե, բնականաբար, վերջին քաղաքական գործընթացները նույնպես ժողովրդի համար արվեց:

Եվ ընդհանրապես, ա՛յ ժողովուրդ, էս ի՞նչ քննարկումներ եք լեգիտիմ իշխանության հետ տեղ-տեղ ծավալում: Տվե՞լ ես քվեդ՝ թեպետ տվածդ էլ մի բան չէր՝ 40 տոկոսի 70 տոկոսը, որ էսօր ամեն պահ ընդդիմությունը վիճարկում է, թե ՝ կեսից քչի 70 տոկոսը ի՜նչ է որ:

Մեծ հաշվով ճիշտ են, դրա համար էլ՝ ինչ արել ենք, լավ ենք արել՝ ինքնաթիռից ու զրահապատ մեքենաներից մինչև ծխախոտի, ադամանդի, ոսկու բիզնես: Հո ձեր հերվա քվեի հույսի՞ն չենք, մանավանդ, ամեն օր հեղափոխվում եք: Ընտրել եք, պիտի քաշեք, թեկուզ կյանքի գնով: Էս է:

Իսկ եթե հեղափոխվում եք, ուրեմն, մեր հույսը նորից ՍԴ-ն է, մեր ուզած, մեր սրտի դատավորներով ձևավորված ՍԴ-ն: Էս էլ ձեզ համար ենք անում, ինչպես գույքահարկի բարձրացումը, ինչպես բոլորիդ հետևելու, լսելու, տեղորոշելու հնարավորությունը… Որ ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չթպրտա: Ոչ մի կողմում:

Հա, մոռացա, ուժայինների փոփոխությունն էլ ձեզ համար արեցինք՝ ոստիկանություն, ԱԱԾ, բոլորը ձեր անվտանգության համար էր: Տեսա՞ք՝ ԲՀԿ-ին ոնց էին ոստիկանները բռնոտում, դա էլ ձեզ համար էր, որ ավելի լավ հայհոյեք համակարգչի առջև նստած:

Արդյունքում, ինչպես շատ լավ նկատեց այսօր հին գվարդիայից մեկը՝ ԱԺ պատգամավոր Իգիթյանը՝ խորհրդարանում ՍԴ-ին վերաբերող հարցի քննարկման ժամանակ, կունենանք միասեռ ՍԴ: Քանի որ էսօր արդեն իսկ ԱԺ-ն միասեռ է, կառավարությունը՝ միասեռ է, մնում է ՍԴ-ն, մեկ էլ՝ չորրորդ իշխանությունը: Դե սրանց մեջ էլ թպրտացողներն ընդհանրապես դաշտից դուրս կգան:

Հեղինակ՝ Արթուր Գահնապետյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:36 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«ԵԱՏՄ երկրների և Ռուսատանի Դաշնության հետ կանոնավոր ուղևորահոսքեր վերսկսելու հարցը դեռևս անորոշ է».Նիկոլ Փաշինյան
18:20 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՊետբյուջեի միջոցներով մեծ թվով թթվածնային սարքեր ենք ձեռք բերել. Փաշինյան
16:22 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել են 2021-2023 թթ. ՄԺԾԾ նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները
12:21 22/06/2020  |  ՄեկնաբանությունԲժիշկ. Վարչապետը փաստացի խոստովանեց, որ 630 հիվանդ առանց այդ սարքերի են
20:00 21/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք կամ կմեռնենք կամ օկուպացիայից կազատագրենք մեր տունը. Արթուր Դանիելյան
15:35 21/06/2020  |  Կորոնավիրուսի՞նչու եք վատնում բյուջեի միջոցները, թե՞ պետք է հերթական անգամ աշխատանքի պատրանք ստեղծել. Հրանտ Բագրատյան
12:07 21/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս ծանր օրերին դուք հավատարիմ եք այդ բարձր առաքելությանը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
16:02 20/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈւմ գրպանին կպնում է, ընդդիմադիր են դառնում. Աստղաբանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին
15:51 20/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շրջում է դիպուկահարների ուղեկցությա՞մբ. Մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը
09:26 20/06/2020  |  ՄամուլՓոշիացնել ԲԴԽ-ն, զրկել դատավորի կարգավիճակից, բանտերը լցնել. Փաշինյանի արձագանքը. «Հրապարակ»

Արխիվ

[]