Թեմաներ
Կիրակի 01 / 26 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան 01/25/2025   22:09 Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան 01/25/2025   22:04 Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան 01/25/2025   21:58 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` Պետրոս Ղազարյանին .ուղիղ 01/25/2025   21:13 Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/25/2025   20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան 01/25/2025   20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան 01/25/2025   19:59 Սեուլի շրջանային դատարանը հրաժարվել է երկարաձգել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի ժամկետը. արդեն երկուշաբթի նա կարող է ազատ արձակվել 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/25/2025   18:56 Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին, ով տեղափոխվել է հիվանդանոց 01/25/2025   18:42 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք 01/25/2025   18:35 Փաշինյանի կառավարությունը չի հանդուրժում ինքնուրույն նկարագիր ունեցող որեւէ կառույց. Քաղաքական հետապնդման հերթական զոհը «Սահակյանց» ստուդիան է 01/25/2025   18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան 01/25/2025   18:15 Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կյանքի մասին ֆիլմ կնկարահանի 01/25/2025   18:04 Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ 01/25/2025   17:56 Իսրայելը բանտերից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների ՝ չորս կին պատանդ զինծառայողների դիմաց 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   16:04 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը 01/25/2025   15:53 Սեփական ձեռքով կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/25/2025   15:44 Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   15:17 Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 01/25/2025   15:14 Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/25/2025   15:05 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 01/25/2025   14:58 Թուրքիայում շենք է փլուզվել. կան տուժածներ ու զոհ (տեսանյութ) 01/25/2025   14:53 ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին 01/25/2025   14:49 Դատարկախոսության, ինքնաբազմացող մակաբույծության մրցույթում հաղթող կլինեիք․․․ 01/25/2025   14:45 ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել ևս 4 իսրայելցի պատանդների
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնատար անձանց առնչվող գործերով քննությունը ԱԱԾ-ին հանձնարարելն անօրինական է. Հովսեփ Սարգսյան 06/22/2020   18:13  |  Վերլուծություններ

 

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քննչական ենթակայության խախտումները կրում են համակարգային բնույթ, որը էական նշանակություն ունի համակարգված կոռուպցիայի դեմ պայքարում հետաքննության և նախաքննության օրինականության, քրեական գործերով մարդու իրավունքների և ազատությունների, արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների ու անմեղության կանխավարկածի պահպանման հարցերում:

Գործնականում, մեծամասամբ վերոհիշյալ հատուկ սուբյեկտների վերաբերյալ քրեական գործերը որպես կանոն քննվում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում (նախկինում` քննչական վարչություն), որը հիմնականում պայմանավորված է լինում մինչև քրեական գործի հարուցումը ԱԱԾ առանձին ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով (դրանց օրինաչափությունը և իրավաչափությունը քննարկման այլ թեմա է):

Քրեական գործերի քննչական ենթակայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի պարզ մեկնաբանությամբ ակնհայտ է, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը բացառապես կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Նշված բնույթի առանձին քրեական գործերի ուսումնասիրություները ցույց են տալիս, որ այդպիսի քրեական գործերի ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննության կատարման քննչական ենթակայության ակնհայտ խախտումը այսպես ասած «օրինականացնելու» համար, ՀՀ գլխավոր դատախազը կամ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իրավական հիմնավորմամբ, գործի նախաքննության կատարումը հանձնարարում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչները հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի գրությամբ տրված ցուցումը` քրեական գործի մինչդատական վարույթով պայմանավորված քրեական դատավարական ընթացակարգով ամբողջ ծավալով իրականացնում ու կատարում են քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև ընդունում են անհրաժեշտ դատավարական որոշումներ` վերոհիշյալ հատուկ սուբյեկտների նկատմամբ իրականացնելով քրեական հետապնդում:

Փաստորեն, գործնականում քրեական գործ(եր)ի ամբողջ մինչդատական վարույթով պայմանավորված քրեական դատավարական ընթացակարգը իրականացվում և կատարվում են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից, այսինքն այնպիսի պաշտոնատար անձանց կողմից, որոնք օրենքի ուժով այդ քրեական գործ(եր)ով քրեական դատավարություն իրականացնելու իրավունք չունեն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 190-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի համադրված ու համակարգված վերլուծությունից հետևում է, որ ընդհանրապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայության հարցը որոշելիս մինչդատական վարույթում դատախազին վերապահված լիազորությունները, միանգամայն օբյեկտիվորեն բխում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այդ հարցում սահմանված դատախազի բացառիկ լիազորությունից:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված է, որ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազը իր բացառիկ լիազորության սահմաններում, օրինակ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման դեպքում, քրեական գործի քննչական ենթակայության հարցը որոշում է դատախազը: Սակայն նույն հոդվածի 10-րդ մասի արդեն երկրորդ պարբերությամբ, օրենքով` ըստ հատուկ սուբյեկտների սահմանափակվել կամ, որ նույն է բացառություն է արվել դատախազի հիշյալ բացառիկ լիազորությունից, սահմանելով, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները: Ընդ որում նույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությունում ըստ էության հստակ, կատեգորիկ է սահմանված քննչական ենթակայությունը որոշելու հարցում դատախազի մինչդատական վարույթում բացառիկ լիազորությունների սահմանափակումները:

Օրենսդիրը դատախազի վերոհիշյալ բացառիկ լիազորությունից իմպերատիվ առնվազն երկու բացառություն է նախատեսել`

առաջինը` նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 154.2, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները,

երկրորդը՝ նախաքննությունը հատուկ քննչական ծառայության ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված մինչդատական վարույթում դատախազի բացառիկ լիազորությունը բլանկետային է` հղում է կատարվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով (իրավական ակտի հատուկ մասի) սահմանված քննչական ենթակայության հարցի իրավակարգավորման ընթացքում դատախազի կոնկրետ լիազորություններին, հետևաբար, վերոգրյալով հանդերձ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված երկու հոդվածների միջև հակասություն առկա չէ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի համաձայն` «1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործի վարույթը, այն է՝ քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումը կատարում են սույն օրենսգրքով սահմանված մարմինները և պաշտոնատար անձինք՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»:

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի մինչդատական վարույթը` նախաքննությունը օրինականության սահմանադրական սկզբունքի խախտմամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելով, ըստ էության առաջացնում է իրավական հետևանքներ, այսինքն թույլ են տրվում դատավարական և նյութական իրավունքի այնպիսի հիմնարար, անդառնալի խախտումներ, որոնց արդյունքում ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ մինչդատական վարույթից սկսած մինչև դատական վարույթ ակնհայտ անօրինական և ապօրինի իրականացվում է քրեական վարույթ և քրեական հետապնդում, ինչով էականորեն խախտվել են նրանց օրենքով երաշխավորված սահմանադրական իրավունքներն և ազատությունները:

Այդ խախտումներն էական են, քանի որ դրանք առնչվում են նշված պաշտոնատար անձանց դեմ մեղադրանքի գործով քննությանը, մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների ողջ զանգվածին, և որպես այդպիսին խախտումներն անդառնալի ու անվերականգնելի հետևանք են ունենում քրեական գործով քննության օրինականության, հետևաբար՝ նաև արդարացիության վրա։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ապացույցների ընդունելիության առումով օրենսդիրը հաշվի է առնում, առաջին`ապացույցների ստացման, ամրագրման օրինականությունը, որը սահմանադրական սկզբունք է և երկրորդ` խախտման էական բնույթը։

Եթե առաջինի դեպքում դեռ հնարավոր չէ պնդել, որ խախտումն ինքնին ազդել է քրեական դատավարության՝ իր ամբողջության մեջ արդարացիության վրա, ապա երկրորդ պայմանի հիմքում հենց դրված է այն գաղափարը, որ էական քրեադատավարական խախտման դեպքում ինքնաբերաբար խախտվում է նաև անձի դեմ քրեական մեղադրանքը որոշելիս իրականացված գործով ողջ քննության արդարացիությունը՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիմքով։

ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերի մինչդատական վարույթի ընթացքում և նրանց մեղադրանքների հիմքում ըստ էության դրվում են այնպիսի փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք ձեռք են բերվել նշված քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի` ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի կողմից, որպիսի պարագայում ձեռք բերված  փաստական տվյալներն ու ապացույցները քրեադատավարական ընթացակարգով  թույլատրելի չեն:

ՀՀ քրեական դատավարությունում արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների թույլատրելիության հարցին ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք հայտնի նախադեպային որոշումներում։

Որպես ընդհանուր պայման, ՀՀ Վճռաբեկ դատարանը սահմանել է ապացույցների ձեռք բերման, ամրագրման և քրեական գործում ներառելու օրինականության սկզբունքը, որը իրավունքի գերակայության նախապայման է։

Մարդու իրավունքների հռչակագրում սահմանվում է, որ մարդու իրավունքի ապահովման միակ եղանակը օրենքի գերակայությունն է։

ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային մի շարք որոշումներում նշել է, որ ապացույցների ստացումը, ամրագրումը և կցումը պետք է կատարվեն բացառապես քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Օրինականության սկզբունքի առումով, ՀՀ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին, որի էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը, որը ենթադրում է, որ իթիվս այլոց ապացույցները պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածից և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած հիշյալ իրավական դիրքորոշումներից հստակ է, որ ապացույցների թույլատրելիության չափանիշներից է հատկապես «լիազորված սուբյեկտի» չափանիշը, այն է, թե արդյոք համապատասխան քննչական գործողություն կատարել և ապացույցը ձեռք է բերել այն անձը, ով օժտված է համապատասխան գործողությունը կատարելու և ապացույցը ձեռք բերելու լիազորությամբ:

Ըստ այդմ` ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը պետք է կատարվի ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, այսինքն գործով քննչական և դատական գործողություններ կատարելու և ապացույցներ ձեռք բերելու լիազորություն ունեցող անձի կողմից, հետևաբար, այդ մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից իրենց վարույթում գտնվող կամ իրենց հանձնարարված քրեական գործով վարույթի ընթացքում կատարված քննչական և դատական գործողությունները ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները «լիազորված սուբյեկտի» չափանիշի տեսանկյունից իրավաչափ և թույլատրելի կլինեն:

Քրեական գործի հարուցման պահից մինչև գործով վարույթի այն ավարտելը` մինչդատական վարույթի փուլում կատարված քննչական կամ դատավարական գործողությունները, այդ թվում ընդունված դատավարական որոշումները կհամարվեն իրավաչափ, իսկ դրա արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն ու ապացույցները թույլատրելի «լիազորված սուբյեկտի» չափանիշի տեսանկյունից, եթե օրենքով սահմանված կարգով այդպիսիք ձեռք բերված լինեն ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, իսկ հակառակ դեպքում դրանք իրավական ուժ չունեն, այսինքն՝ անթույլատրելի են` անկախ դրանց ապացուցողական նշանակությունից և արժեքից:

Անդրադառնալով ԱԱԾ-ի, որպես ոչ լիազորված սուբյեկտի մասին վերը նշված պնդումներին, ի հավելումն ներկայացնում եմ, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդումը և քրեական գործով քննությունը բացառապես ՀՔԾ-ի իրավասությունը սահմանելու մասին օրենսդրի պահանջը բխում է վարույթն իրականացնող քննչական մարմնի ինստիտուցիոնալ անկախության և դատավարական ինքնուրույնության անհրաժեշտությունից։

Դա է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 10-րդ մասի 19.05.2014 թվականի ՀՕ-28-Ն օրենքով կատարված փոփոխությունը օրենսդրի կողմից, որով սահմանվեց, ի տարբերություն նախկին իրավակարգավորմանը, որ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշելու դատախազի լիազորությունը բացառության կարգով չի գործում, inter alia, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա և որ այդ սուբյեկտների առնչությամբ քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները։

ՀՀ կառավարությունը, որպես ՀՕ-28-Ն օրենքի օրենսդրական նախաձեռնության հեղինակ, որպես նշված իրավակարգավորման հիմնավորում վկայակոչել է քննչական մարմնի ինստիտուցիոնալ անկախությունը և դատավարական ինքնուրույնությունը, իսկ որպես նպատակն մատնանշել է քննչական մարմինների անկախության ամրապնդումը և քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացումը։

Նմանապես՝ եթե քննչական մարմինը, տվյալ դեպքում ԱԱԾ-ի քննչական մարմինը անկախության խնդիր չունենար, և եթե դա չազդեր քրեական գործերով քննության արդյունավետության վրա, ՀՀ կառավարությունը չէր նախաձեռնի օրենքի փոփոխությունը և Օրենսդիրն էլ չէր վավերացնի այդ փոփոխությունը։

Հատկանշական է, որ օրենսդրական վերը նշված փոփոխությունը կատարվել է առանձին, միացյալ քննչական մարմին՝ Քննչական կոմիտե ստեղծելու օրենսդրական ընդհանուր բարեփոխման փաթեթի ներքո, որի պայմաններում Քննչական կոմիտեն ստեղծվեց ՀՀ կառավարության կազմից դուրս՝ ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, մինչդեռ ԱԱԾ-ն եղել է և շարունակում է մնալ ՀՀ կառավարության կազմում։

Այսպիսով, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերի քննությունը ԱԱԾ-ին հանձնարարելու ՀՀ գլխավոր դատախազի կամ այլ դատախազի ցուցումը կամ հանձնարարությունը ոչ միայն անօրինական է, այլ նաև հակասում է 2014 թվականին կատարված ծավալուն իրավական բարեփոխման նպատակին ու առարկային:

2014 թվականին ՀՕ-28-Ն օրենքի ընդունումով Օրենսդիրը արդեն հաստատել է իր մոտեցումը առ այն, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերագրվող հանցագործությունների քննության առումով ԱԱԾ-ն չի կարող հանդիսանալ անաչառ, անկախ մարմին` ո՛չ ինստիտուցիոնալ, և ո՛չ էլ դատավարության իմաստով, և այդ պատճառով էլ ընդունվեց 190-րդ հոդվածի 10-րդ կետի բացառությունը։ Նշված օրենսդրական բարեփոխումը բխում է միջազգային իրավունքում զարգացող այն մոտեցումից, ըստ որի ազգային անվտանգության մարմինները, որոնց հիմնական գործառույթը հետախուզական և հակահետախուզական գործունեությունն է և այդ պատճառով այդ մարմինների գործունեության հիմնական բնույթը գաղտնիությունն է, խուսափում են գործել հանրայնության սկզբունքով, և այդ պատճառով նման մարմինները չպետք է իրականացնեն քրեական հետապնդում և քրեական գործերով նախաքննություն, որոնք հանրային իրավունքով կարգավորվող ոլորտներ են։

Հանրայնության սկզբունքը, փաստորեն, կիրառելի չէ ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող նախաքննության նկատմամբ, իսկ գաղտնիության պայմաններում նախաքննության իրականացումը հակասում է հանրային իրավունքի սկզբունքին, հետևաբար նաև արդար դատավարության հիմնարար իրավունքի առարկային ու նպատակին և, ընդհանրապես, ժողավրդավարական հասարակարգում պետական մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության սկզբունքին։

Ժամանակակից ժողովրդավարական չափանիշները պահանջում են էապես տարանջատել հանրային իրավունքի ուժով իրականացվող քրեական հետապնդումը հետախուզական/հակահետախուզական գործունեությունից։

Ընդ որում, տարանջատումը պետք է լինի և՛ ինստիտուցիոնալ, և՛ գործառնական, և նման տարանջատման նպատակը ոչ միայն կայանում է հանրային վերահսկողության իրականացման հնարավորությունը, ինչպես նշվեց վերևում, այլ նաև քրեական հետապնդման մարմինների (քննիչների, դատախազների) անկախությունը ազգային անվտանգության մարմիններից, այդ մարմինների ներգործության բացառումը ավանդական քրեական հետապնդման մարմինների նկատմամբ։

Վերը նշվածի մասին բացմիցս նշվել է Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների, մասնավորապես՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տարբեր փաստաթղթերում, որոնք վերաբերում են հետախուզական/հակահետախուզական, անվտանգության մարմինների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության թեմային։

Եթե ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց առաջադրված քրեական մեղադրանքի հարցը որոշելու նպատակով շարունակի օգտագործել մեղադրանքի հիմքում ընկած մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները, ապա ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-ր մասի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հիմնավորումներով կհանգեցնի նրա դեմ իրականացվող արդար դատաքննության իրավունքի խաթարմանը, քանի որ անօրինական եղանակով ստացված ապացույցների զանգվածը չափազանց մեծ է, ծավալուն ու կազմում է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ողջ ծավալը, որպիսի պայմաններում կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը:

Այսպիսով, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերով ներկայացված քննչական ենթակայության խախտման պայմաններում ՀՀ Սահմանադրության 5-րդ, 6-րդ ու 63-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  190-րդ հոդվածի, 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ կետի խախտումների հիմնավորումներով ձեռք բերված փաստական տվյալներն և ապացույցները, ինչպես նաև դատավարական որոշումները օրենքի և իրավունքի ուժով ակնհայտորեն անթույլատրելի են և չեն կարող օգտագործվել որպես ապացույց:


Հովսեփ Սարգսյան
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան    

                                               

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]