Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կորոնավիրուսը բարձրաձայնում է՝ «Արթնացե՛ք, աշխարհը փոխվել է». նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով մասնակցել է Horasis միջազգային հեղինակավոր համաժողովին 06/22/2020   15:54  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին, հանդես եկել «Վերափոխելով համաշխարհային կառավարումը» թեմայով ելույթով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Horasis-ը միջազգային հեղինակավոր հարթակ է, որն անցկացնում է միջազգային խոշոր տնտեսական համաժողովներ, այդ թվում՝ Պորտուգալիայում անցկացվող հեղինակավոր Horasis Global Meeting-ը։ Մասնակիցները, որոնք երկրների առաջնորդներ են, համաշխարհային ընկերությունների ու կորպորացիաների ղեկավարներ, հայտնի փորձագետներ ու գիտնականներ, համատեղ քննարկում են համաշխարհային խնդիրներն ու մարտահրավերները և փորձում առաջարկել լուծումներ։ Horasis-ի շրջանակում կազմակերպվում են նաև տարածաշրջանային համաժողովներ՝ ինչպիսիք են Հորասիս-Հնդկաստան»-ը, «Հորասիս-Ասիան» և «Հորասիս-Չինաստանը»-ը, որն այս տարի հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

«Հորասիս-Հնդկաստան»-ին մասնակցել են Horasis Vision համայնքի ավելի քան 400 բարձրաստիճան մասնակիցներ: Համաժողովի այս տարվա թեման վերաբերել է հետհամավարակային գլոբալ մարտահրավերներին և դրանց հնարավոր կառավարմանը։

Խոսելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն այսօր յուրահատուկ հանգրվանում է հայտնվել: «Մի կողմից, աշխարհը բախվել է մեծ ճգնաժամի, երբ հարյուր հազարավոր կյանքեր ենք կորցնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Սա մեծ ողբերգություն է: Մենք դիմակայում ենք առողջապահական մեծ ճգնաժամի, որը կյանքեր է խլում, ոչնչացնում տնտեսություններ, հարաբերություններ: Եվ այս վիճակը գնալով խորանալու է: Դա շատ վատ է:

Մարդկության տեսանկյունից մենք նաև շատ հուզիչ ժամանակներ ենք ապրում։ Առաջին անգամ գործ ունենք մի աշխարհի հետ, որն այսքան փոխկապակցված է: Մարդկանց կապվածությունը ֆենոմենալ է,-ասել է Հայաստանի նախագահը, նշելով, որ համավարակի ընթացքում Հայաստանն աջակցություն է ստացել մի շարք երկրներից. «Մենք շնորհակալ ենք այն բոլոր ժողովուրդներին, որոնք աջակցել են մեզ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործում՝ Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, Սերբիա, Ծոցի երկրներ, Չինաստան և այլն: Սա նաև բարեկամության և համագործակցության ժամանակաշրջան է ոչ միայն երկրների ղեկավարների, այլև ազգերի, կառավարությունների միջև»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ պետք է մտածել՝ ինչպես ընդլայնել այս մոլորակի ներուժն, օրինակ՝ ինչպես ավելի շատ սննդամթերք արտադրել: «Երբ 50 տարի հետ ենք գնում, աշխարհի ամենամեծ վախը սոված Չինաստանը կամ Հնդկաստանն էր: Ոչ ոք վստահ չէր, որ այդ երկրները կկարողանան կերակրել իրենց միլիարդավոր բնակիչներին: Իհարկե, մեր օրերում էլ կան աղքատ երկրներ, սակայն ակնհայտ դարձավ, որ նորագույն տեխնոլոգիաների այս մոլորակը կարող է լուծել այդ խնդիրը:

Այսօր մենք ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջան: Սա նշանակում է, որ մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել,-նշել է Արմեն Սարգսյանը։ -Մի կողմից, այժմ ողբերգական ժամանակաշրջան է, իսկ պատմական հեռանկարի տեսանկյունից՝ հրաշալի ժամանակահատված, երբ պարզ է, որ ապագան դասական չի լինելու՝ մեր սրընթաց զարգացումների, մարդկության ունեցած մեծ կարողությունների շնորհիվ: Աշխարհը փոխվելու է՝ նոր մեքենաների, ռոբոտների, արհեստական բանականության միջոցով: Մենք ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, և բազում մարտահրավերներ են ի հայտ գալու: Մենք պետք է վերաարժևորենք շատ երևույթներ: Մեր կյանքի շատ ոլորտներ, ինչպես ես եմ անվանում, դառնում են քվանտային՝ սկսած համաշխարհային ռիսկերից, ինչպիսին, օրինակ, այս համավարակն է: Վերջինս համաճարակ է դարձել ոչ այն պատճառով, որ շատ յուրատեսակ վիրուս է, այլ այն պատճառով, որ աշխարհը փոխվել է: Հենց այս նոր փոխկապակցված աշխարհի պատճառով է վարակն արագորեն տարածվում ամբողջ աշխարհում»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ համաշխարհային ռիսկերին դիմակայելու համար պետք է փոխել մեր սովորություններ ու աշխարհընկալումը, պետք է վերասահմանել առաջիկա 100 տարվա մեր առաջնահերթությունները: «Սա զարմանահրաշ աշխարհ է, որի միջանկյալ ժամանակաշրջանում մենք բախվեցինք ողբերգության: Աշխարհի այս խաչմերուկում մենք պետք է վերասահմանենք մեր արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարությունը, որի իրականացման այսօրվա ձևերը վաղն ուրիշ են լինելու: Քաղաքական գործիչներն իրենց գործունեության համար պատասխանատվություն են կրում օրական կտրվածքով, քանի որ կա սոցիալական մեդիա, և ընտրությունը ևս կատարվում է ամեն օր: Այդպիսով՝ մեր վարքագծում ևս մեծ փոփոխություն կլինի,-ասել է նախագահը։ -Նայեք աշխարհին: Այն հաստատությունները, որոնք ուղղակի հիմնված են գաղափարախոսության վրա՝ ձախ կամ աջ, հաստատությունները, որոնք դասական են, այժմ ղեկավարվում են այլ ուժերի կողմից՝ շատ դեպքերում խարիզմատիկ առաջնորդների կողմից, որոնք ուղիղ կապ ունեն ժողովրդի հետ: Նման օրինակներ կարելի է տեսնել ամբողջ աշխարհում՝ սկսած Ամերիկայից մինչև Ասիա: Կան մարդիկ, որոնք ասում են, որ քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում հեղափոխությունների միջոցով, սակայն այդ ամենի հիմքում աշխարհի փոփոխությունն է, այն է, որ մենք ապրում ենք բոլորովին տարբեր աշխարհում: Մենք մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք վիրտուալ աշխարհում: Կորոնավիրուսը բարձրաձայնում է աշխարհի փոփոխության մասին, ասում՝ «Արթնացե՛ք, աշխարհը փոխվել է»: Մենք պետք է շատ բաների մասին կրկին մտածենք: Մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք կառավարում առողջապահական ոլորտը, այլ ինստիտուտները, ինչպես ենք կազմակերպվում»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք էր ավելի իմաստուն գտնվել և մինչև համավարակը գումարներ ներդնել առողջապահության, բնապահպանության ոլորտներում. «Բնության պահպանումը շատ կարևոր է, քանի որ մեզնից շատերը հասկանում են, որ ապագա համավարակներն ի հայտ կգան մարդկանց և բնության անառողջ հարաբերությունների արդյունքում: Մենք այսօր խաչմերուկում ենք: Սա հիանալի աշխարհ է, որտեղ հիմա ողբերգական ժամանակներ են: Սա նոր քվանտային աշխարհ է: Այն, ինչ մենք ունեցել ենք անցյալում, դասական էր: Այս նոր քվանտային աշխարհը շատերի համար անկանխատեսելի, անհայտ, դժվար և վախեցնող է: Նրանց համար, ովքեր կընդունեն այս նոր աշխարհը՝ օգտագործելով նոր տրամաբանություն և նոր փիլիսոփայություն, այն կդառնա մոլորակի ամենալավ վայրն ապրելու համար»:

Պատասխանելով ստեղծված իրավիճակի ու խնդիրների հաղթահարման ուղիների, միջազգային նոր ինստիտուտների ստեղծման մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նոր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտություն չկա, պետք է պահել բոլոր ինստիտուտները, կազմակերպությունները և վերափոխել եղած միջազգային ինստիտուտների դերը: «Նրանց լիազորությունները, պարտականություններ պարզ են դասական աշխարհում, որը 20, 30, 40 տարի առաջ էր: Սակայն այս նոր՝ քվանտային աշխարհում մենք պետք է վերասահմանենք դրանք՝ առանց այդ կառույցները քանդելու: Մենք պետք է այդ կազմակերպություններն ուժեղացնենք: Իհարկե, նոր գաղափարների կարիք կլինի,-ասել է նա:
-Տարիներ շարունակ ես մտածել եմ խելացի կամ հաջողակ փոքր երկրների ակումբի մասին: Այն նպատակ ունի միավորել փոքր երկրների, որոնք փոփոխությունների, հասկանալու, ապագային նայելու կարողություններ ունեն: Ակումբում երկրները կփոխանակվեն գաղափարներով: Այս ակումբի ստեղծման մասին քննարկումներ եմ ունեցել փոքր երկրների ղեկավարների հետ: Սա դաշինք, տնտեսական, ռազմական կամ քաղաքական միություն չէ, այլ ուղղակի ակումբ է, որտեղ կարող ես տեղեկատվություն փոխանակել: Կիսվելով՝ դու կարող ես մյուս երկրներին ցույց տալ, թե ինչն ես լավ կամ վատ արել:

Աշխարհը փոխվում է, և պարտադիր չէ լինել մեծ, մեգամեծ, ունենալ հսկայական տարածքներ, ռազմական ուժ: Փոքր երկրները կարող են իրենց ասելիքն ունենալ համաշխարհային խնդիրների, տեղեկատվության, գիտության, կրթության ոլորտների զարգացման վերաբերյալ: Փոքր երկրների կողմից բիզնեսի, կրթության կառավարման հիանալի օրինակներ կան: Սա պարզապես ակումբ է, որը ցույց կտա, որ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլև հզոր և հաջողակ լինել»:

Ամփոփելով խոսքը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ ուրախ կլինի բոլոր մասնակիցներին հյուրընկալել հոկտեմբերին Հայաստանում՝ «Հորասի-Չինաստան» համաժողովին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:53 20/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյան․ մենք պետք է անենք ամեն ինչ, որ Արցախը կայանա որպես հզոր պետություն
14:27 20/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆոր էջ հայ-ֆրանսիական հարաբերություններում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին
13:40 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյան. «Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից»
12:49 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյան. «Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»
19:06 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության շնորհիվ հատուկ չվերթով Երևան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը
09:02 18/06/2020  |  ՄամուլՎենետիկը փրկեց Արմեն Սարգսյանին . «Հրապարակ»
14:46 17/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ
13:50 17/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին` Ազգային տոնի առթիվ
16:59 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանն ազատվեց պաշտոնից
13:11 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին` ողջունելով նրա ջանքերը սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օր հռչակելու գործում

Արխիվ

[]