Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/18/2024   20:02 383 ընկերություն չի արձագանքել համագործակցության Աննա Հակոբյանի առաջարկին, եւս 4-ը մերժել են (տեսանյութ) 12/18/2024   19:59 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 12/18/2024   19:54 Մահվան ելքով վրաերթ՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիտոնի 12/18/2024   19:49 Սիրիայում օդանավակայանները սկսել են աշխատել. առայժմ վերականգնվել են ներքին թռիչքները. Գաբրիելյան 12/18/2024   19:40 Ողբերգական ժամանակը մեր կյանքի 12/18/2024   19:34 ՌԴ Մուրմանսկում գնացքների բախման հետևանքով 14 մարդ Է տուժել 12/18/2024   19:27 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 12/18/2024   19:19 Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզ 12/18/2024   19:08 Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները 12/18/2024   18:55 Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան 12/18/2024   18:33 Մուրմանսկի մոտ բեռնատար գնացքը բախվել է մարդատար գնացքին 12/18/2024   18:23 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վերսկսում է իր աշխատանքը 12/18/2024   18:12 Իրանը միանշանակ երրորդ ռազմական գործողությունն է իրականացնելու Իսրայելի դեմ. ԻՀՊԿ 12/18/2024   18:07 Արագածոտնի մարզպետի օգնականին մեղադրանք է ներկայացվել 12/18/2024   18:00 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին 12/18/2024   17:55 ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է 12/18/2024   17:51 Փաստաբան Արթուր Ղազարյանը կալանավորվել է 12/18/2024   17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել 12/18/2024   17:41 Օտարերկրյա կինը թմրանյութ է իրացրել Երևանի բնակիչ 66-ամյա տղամարդուն 12/18/2024   17:37 Դավիթ Առուշանյանի լիազորությունները դադարեցվեցին 12/18/2024   17:32 Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե...Զաքարյան 12/18/2024   17:27 Հայաստանում կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին 12/18/2024   17:23 Ի՞նչ 300 .000 ադրբեջանցի. Ալիեւը ստում է, 1980-1990-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցի չի ապրել. Շարմազանով 12/18/2024   17:08 Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 12/18/2024   17:05 Երևանում բեռնատար «Gazel»-ը Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու մոտ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել 12/18/2024   16:57 4,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ 12/18/2024   16:50 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահի հետ 12/18/2024   16:49 Աշակերտը մահացել է դասի ժամանակ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 12/18/2024   16:37 Միջազգային իրավունքը բախվում է աննախադեպ մարտահրավերների. ՀՀ ԱԳ նախարար 12/18/2024   16:31 Վերահաստատում եմ իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա. Վահան Կոստանյան 12/18/2024   16:20 Արմավիրի քրեական ոստիկանները բացահատել են գողություններ բնակարանից և տերմինալից 12/18/2024   16:18 Բաքուն և Երևանը հաջողությամբ շարժվում են դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում. Վալերի Գերասիմով 12/18/2024   15:59 ԱՄՆ Ինդիանա նահանգում վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ է իրականացվել 12/18/2024   15:32 Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ 12/18/2024   15:27 Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն 12/18/2024   15:25 Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում 12/18/2024   15:17 Երևանում բնակչության կյանքը վտանգված է. ինչ ազդեցություն է ունենում օդի աղտոտվածությունը կամ «անտեսանելի քիլլերը»՝ բնակիչների առողջության վրա 12/18/2024   15:13 Հռոմի պապը խոսել է Իրաքում իր դեմ չստացված կրկնակի մահափորձի մասին 12/18/2024   15:06 ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին 12/18/2024   14:50 Մոտ ժամանակներում տեղ կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում. ՀՀ փոխվարչապետ 12/18/2024   14:45 Ադրբեջանում կնոջ են սպանել՝ քարով հարվածելով գլխին 12/18/2024   14:43 Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու 12/18/2024   14:24 Մոսկվան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի Հայաստան մուտքի արգելքը որակել է ոչ բարեկամական քայլ 12/18/2024   14:01 Երիտասարդի մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել 12/18/2024   13:59 Օդի ջերմաստիճանը կբարձանա ևս 2-4 աստիճանով 12/18/2024   13:45 Հայտնի է դարձել Կիրիլովի սպանության մեջ կասկածվողի անունը 12/18/2024   13:40 Երևանում «կրծքավանդակի թիկնային մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սլավմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ 12/18/2024   13:33 ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակից Ալիևը բողոքում է՝ սահմանին «ԵՄ դիտորդների անվան տակ ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք» 12/18/2024   13:29 Շուտով Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր․ ՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքներին 12/18/2024   13:24 Տեսագրությունների ուսումնասիրմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել
12/17/2024   14:41 Ի՞նչ է հայտարարագրել Աշոտ Փաշինյանը վերջին 3 տարիներին 12/17/2024   17:22 Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավոր 12/17/2024   08:11 Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի եւ անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ» 12/16/2024   23:21 Փաշինյանի ոչ օրինական կնոջը սպասարկելու համար ձեռք բերված մեքենաների գինը պետական գաղտնիք է. ՊՊԾ-ից պատասխանել են «Փաստինֆոյի» հարցմանը 12/17/2024   22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին 12/18/2024   13:09 ՊՆ «Ուրալ» մակնիշի մեքենան երթի է դուրս եկել անսարք վիճակում, որի հետեւանքով 4 զինվոր մահացել է, 18 -ը՝ վնասվածք ստացել. հայտնի են մեղադրյալները 12/17/2024   18:36 Աջակցե՛ք, որպեսզի Ադրբեջանը ցմահ ազատազրկման չդատապարտի մարդու իրավունքների համար իր կյանքը նվիրաբերած Ռուբեն Վարդանյանին․ Կոչ միջազգային հանրությանը 12/18/2024   13:05 Մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով, պատասխանի ենք սպասում. Ալիև 12/17/2024   23:50 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/16/2024   22:57 Հովիկ Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել՝ դատարանի որոշման հիման վրա՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու. փաստաբանը մանրամասնում է 12/17/2024   20:50 2019 թ-ի համեմատ կառավարության աշխատակազմին սպասարկող տրանսպորտային միջոցների քանակն իրականում ավելացել է, ու դեռ պնդում են, թե կրճատվել է 12/17/2024   16:40 Համացանցում հայտնվել են պայթյունի կադրերը, որի հետեւանքով զոհվել է ռուս գեներալ Կիրիլովը (տեսանյութ) 12/18/2024   08:13 Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ» 12/18/2024   10:38 ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գեներալ Կիրիլովի սպանության հեղինակին 12/18/2024   13:45 Հայտնի է դարձել Կիրիլովի սպանության մեջ կասկածվողի անունը 12/18/2024   11:48 Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրեն «տեղում» չեն օգնի. Ալիև 12/17/2024   08:06 Լեհաստանի նախագահի վրա թանկ է նստել Հայաստան այցը․ որքան են արժեցել Նիկոլ Փաշինյանին նվիրած ճարմանդները. «Ժողովուրդ» 12/17/2024   20:21 Խաղաղության պայմանագրի հիմնական շահառուները ԱՄՆ-ում պարտվեցին. Հունվարի 20-ից հետ կսկսվի մեծ առեւտուրը ՌԴ-ի հետ. Արմեն Բադալյան (տեսանյութ) 12/18/2024   10:55 2 երիտասարդներին դանակահարած 20-ամյա աբովյանցին հայտնաբերվել է. (տեսանյութ) 12/18/2024   15:27 Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն

Դիտարկումներ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության նախագծի վերաբերյալ 06/22/2020   11:10  |  Վերլուծություններ

 

Հունիսի 19-ին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները Ազգային ժողով են ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծ։

Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։

Նախագծով նախատեսված կարգավորումներով անմիջապես դադարեցվում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները։ Միաժամանակ, դադարած է համարվում նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը։

Նախագծով նախատեսված կարգավորումները ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից հունիսի 19-ի կարծիքում և դրանք նախորդած կարծիքներում արտահայտված մոտեցումներին, մասնավորապես․

· Դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված է դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում է դրա վրա,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի ընթացիկ գործերի վրա ազդելու հնարավորություն նախատեսելուց,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի քաղաքական ճնշումից,

· Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները լիովին համահունչ են միջազգային չափանիշներին և երաշխավորում են աստիճանական անցում Սահմանադրական դատարանի նոր մոդելի՝ առանց վտանգելու դատավորի կարգավիճակը,

· Սահմանադրության 213-րդ հոդվածի ցանկացած փոփոխություն, որը կնախատեսի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի փոփոխություն  պետք է կատարվի խիստ զգուշորեն և աստիճանական կերպով՝ նախատեսելով համաչափ անցումային ժամանակահատված,

· Թեև Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը  տարբերվում է դատավորների կարգավիճակից և նախագահի պաշտոնից բխող վարչական գործառույթների վաղաժամկետ դադարեցման համար առավել մեղմ չափանիշներ են գործում, սակայն նաև դատարանի նախագահի պարագայում պետք է պահպանվի իրավական կանխատեսելիության և համաչափության սկզբունքից բխող բավարար անցումային ժամանակահատված։ 

Վենետիկի հանձնաժողովը, սկսած Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի սխեմա նախատեսող նախագծի վերաբերյալ իր կարծիքից (հոկտեմբեր 2019) մշտապես սատարել է սահմանադրական դատարանի այսպես կոչած «ճգնաժամի» շուրջ իշխանությունների նախաձեռնություններին և դրանով նպաստել է ներկա իրավիճակի սրացմանը։

Հունիսի 19-ի կարծիքում Վենետիկի հանձնաժողովը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է լեգիտիմ Սահմանադրության անցումային դրույթում ընդհանրապես փոփոխություն կատարելը։ «Անցումային» դրույթների նպատակը «պետական կառավարման և նոր համակարգին փուլային անցումն ապահովելն է», դրանք ունեն միայն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը։ Այս մասին ուղղակիորեն նշված է դեռևս 2015 թ․ օգոստոս ամսին Ազգային ժողով ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծի պաշտոնական հիմնավորումներում և դա քաջ հայտնի էր Վենետիկի հանձնաժողովին։ Այսպիսով, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության կարգավորիչ նշանակությունը սպառվել է Սահմանադրության 7-րդ գլխի («Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդ») ուժի մեջ մտնելով։ Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև իմ նախկին հրապարակման մեջ [1]։ 

Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը՝ լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։ Իհարկե, Հանձնաժողովը չի գնացել դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների արմատական զոհողության, սակայն, իր գնահատականներում դրսևորել է կողմնակալ և զիջողական մոտեցում։

Հատկապես խնդրահարույց է, այն որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից՝ անտեսելով Սահմանադրական դատարանի նկատմամբ 2019 թ․ մայիսից սկսված և մինչ այժմ շարունակվող ակնհայտ քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։ Փոխարենը, Հանձնաժողովը իր կարծիքում, հենվելով կառավարության տեղեկատվության վրա, աղավաղել է փաստեր՝ նշելով, թե իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականը կատարվել է Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 3 շաբաթ առաջ (մինչդեռ իրականում դա տեղի է ունեցել ավելի վաղ)։ Որևէ խոսք չկա այն մասին, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պայմանավորված է եղել ԲԴԽ նախագահ ընտրվելու փաստով։ Հանձնաժողովի կարծիքը չի զլանում մատնանշել Հրայր Թովմասյանի նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքը, այն պայմաններում, որ նույն հաջողության Հանձնաժողովը կարող էլ մատնանշել, որ հենց վերջինիս անմիջական մասնակցությամբ և ջանքերով է մշակվել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը, որը հենց նույն հանձնաժողովը բնորոշել է որպես Եվրոպայի լավագույն Սահմանադրություններից մեկը, իսկ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը գնահատվել է որպես «չա­փա­զանց բարձր ո­րա­կի և­ ա­ջակ­ցու­թյան ու դրվա­տան­քի արժանի»։

Տուրք տալով կառավարության պնդումներին, Հանձնաժողովը իր կարծիքի 25-րդ կետում վերարտադրում է կառավարության այն թեզը, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից 5 տարի անց դեռևս Սահմանադրական դատարանի ընդամենը 2 դատավոր է ընտրվել նոր կարգով։ Հանձնաժողովը լռությամբ է անցում այն փաստի կողքով, որ Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են ընդամենը երկու տարի և բնականոն ընթացքի պարագայում հերթական փոփոխությունները տեղի կունենան համապատասխանաբար 2021 թ․-ին (այսինքն՝ դատարանի դատավորների 1/3-ը արդեն իսկ ընտրված կլինի նոր կարգով)։

Առավել ապշեցուցիչ են Վենետիկի հանձնաժողովի այն պնդումները, թե 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ ներդրված Սահմանադրական դատարանի ձևավորման մեխանիզմը բացառում է կառավարող մեծամասնություն կողմից Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման վրա գերակա ազդեցություն (Կարծիքի կետ 9, 34, 45, 47)։ Դա առավել քան տարակուսելի է, երբ նույն Կարծիքի 14-րդ կետում Հանձնաժողովը մատնանշում է, որ ներկայիս կառավարող մեծամասնությունը խորհրդարանում ունի 2/3-րդ մեծամասնություն (88 պատգամավոր), այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության համար անհրաժեշտ է 3/5-րդ մեծամասնություն (80 պատգամավոր)։ Պառլամենտում նման մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախագծի պարագայում, առաջանում է Սահմանադրական դատարանի քաղաքականացման մեծ ռիսկ։ Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 3-ի լիազորությունները 12 տարվա պաշտոնավարման ժամկետի հիմքով դադարեցվելու պարագայում, ինչն առաջրակված է Նախագծով, գործող քաղաքական ուժը այս տարի արդեն իսկ հնարավորություն է ունենալու ընտրելու 3 նոր դատավոր, իսկ 2022 թ․-ին, այսինքն՝ այսօրվա գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում՝ ևս 2 դատավոր։ Ստացվում է, որ Նախագծի կյանքի կոչման պարագայում, 2022 թ․ կառավարող քաղաքական ուժ կողմից են ընտրված լինելու Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 6-ը (1 անդամն էլ արդեն իսկ նշանակված է իշխող քաղաքական ուժի կողմից)։ Այս պահին իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը տեսականորեն ամբողջությամբ փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո։ Այսինքն, նախագծով նախատեսված մեխանիզմը Սահմանադրական դատարանը դնում է պահի քաղաքական ուժից ամբողջությամբ կախվածության շարունակական ցիկլի մեջ։

Մինչդեռ նուն Վենետիկի Հանձնաժողովի նախագահը 2018 թ․ նոյեմբերին Երևանում իր ելույթի ժամանակ բերում էր Լեհաստանի օրինակը՝ ասելով, որ երբ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգությունը հանդուրժելու դեպքում «մենք հայտնվում են սայթաքուն լանջի վրա և իշխանության մյուս բոլոր սահմանափակումները վտանգված են: Մենք կարող ենք տեսնել Լեհաստանում, որ կառավարությունը, հենց որ ստանձնեց Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողությունը, անմիջապես սկսեց խարխլել սովորական դատական համակարգի անկախությունը» (https://www.venice.coe.int/files/2018_11_01_ARM_speech_GB.pdf

Ի վերջո, Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ։ Նախագծով Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից անհապաղ դադարեցվում են մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը, մինչդեռ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:  Համապատասխան առաջադրումների ու Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթացը կարող է անհայտ ժամանակով ձգձգվել։ Բավարար է հիշեցնել Սահմանադրական դատարանի դատավորի վերջին ընտրությունը, որը տևել է մոտավորապես մեկ տարի։  Արդյունքում, անորոշ ժամանակով ունենալու ենք Սահմանադրական դատարան, որը լավագույն դեպքում բակացած է լինելու 6 դատավորից։

 

Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար

 



[1] www.pastinfo.am/hy/news/2020/02/07/Դիտարկումներ-ՀՀ-Սահմանադրության-փոփոխությունների-նախագիծ-Հարությունյան/945719 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]