ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիշերային ժամերին հրավառություն իրականացնողները ենթարկվելու են տուգանքի՝ 100 հազար դրամի չափով 06/22/2020 20:57 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Խնջույքներն աղմկոտ ու գունեղ հրավառությամբ եզրափակելը մեր առօրյայի անբաժանելի մասն են։ Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով:
Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` 1 միլիոն դրամի չափով։ Ոստիկանությունը լուրջ միջոցներ է ձեռնարկում հրավառությունները կանխելու ուղղությամբ՝ բնակչության շրջանում բացատրական աշխատանքից մինչև հյուրանոցառեստորանային համալիրների տնօրինության հետ հանդիպումներ ու զրույցներ։ Համոզման մեթոդն, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ, այնուամենայնիվ, արձանագրվում են, և ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության՝ չթույլատրվող ժամի հրավառություն իրականացրած անձանց ու տնտեսվարող սուբյեկտներին վարչական պատասխանատվության ենթարկելով։
Հերթական դեպքն արձանագրվեց hունիսի 20-ի կեսգիշերին, Աջափնյակում պարեկող ոստիկանները մարզահամերգային համալիրի աստիճանահարթակի մոտից, հրավառություն կատարելու համար, ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հրավառություն իրականացնելու փաստով նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Հրավառություն իրականացրած անձին հայտնաբերելու համար անհրաժեշտ է օպերատիվ գործել։
Բնակիչներին հորդորում ենք, որ գիշերային ժամերին հրավառության ականատես լինելու դեպքում անմիջապես զանգել ոստիկանություն։ Ոստիկանության ծառայողները արագ կարձագանքեն, ինչը հնարավորություն կտա իրավախախտին հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել։ Հարգելի՛ քաղաքացիներ, պահանջում ենք գիշերային ժամերին չիրականացնել հրավառություն, ինչն անհանգստություն է պատճառում, նույնիսկ վտանգավոր է հարևանությամբ բնակվող տարեցների և փոքրիկների համար։ Բոլոր օրինախախտները ենթարկվելու են պատասխանատվության։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից