ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գայ գյուղում քամին տապալել է էլեկտրասյունը, երեկվանից գյուղի 50-ից ավելի տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի 06/21/2020 20:22 | Արտակարգ պատահարներ
Երեկ՝ հունիսի 20-ին, ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզի Գայ գյուղում, որը սովետական տարիներին հայտնի էր Խաթունախ անվամբ, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, քամու հետևանքով գյուղի Գարնանային փողոցում էլկետրասյունը տապալվել է, ինչի հետևանքով երեկվանից 50-ից ավելի տներ էլ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մոտ 30 րոպե տևեց քամին, ինչի հետևանքով դարն ապրած էլեկտրասյունը տապալվեց: Ուշ, թե շուտ տապալվելու էր, ինչպես մյուս սյուները, քանի որ բազմաթիվ անգամ դիմել ենք էլեկետրոցանց, որպեսզի ոչ միայն սյուները, այլև ամբողջովին փտած էլկետրալարերը փոխեն, սակայն միշտ լսում էինք նույն պատասխանը՝ վերջը լավ կլինի: Վերջն էլ էն եղավ, որ երեկվանից 50-ից ավելի տներ անլույս նստած ենք: Լրիվ մեզ զգում ենք 90-ականների ժամանակ:
Եթե պատկան մարմիններն ուզենան, կարճ ժամանակում խնդիրը կլուծեն: Ողջ գյուղը կանոնավոր էլեկտրաէներգիայի սպառման համար վճարումները կատարում է: 100 դրամ պարտք ունենանք՝ քթներիցս կբերեն: Հիմա, որ իրենց մեղքով ողջ ջերմոցներում փչանում է գյուղմթերքն ու ծաղիկները, բա ովա՞ պատասխան տալու: Էդ ամենը վարկով վերցրել, առավոտից իրիկուն հողի հետ կռիվ ենք տվել, որ մի քանի կոպեկ հետ գցենք, էն էլ առը հա, թե հետ գցեցինք: Մարզպետարան էլ ենք տեղեկացրել, բայց ոչ մի օգուտ:
էլեկտրացանցից էլ եկել են, որպես դիտորդ նայել են, արձանագրել են, նկարել են ու գնացել»: Դեպքի վայրում է նաև համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը, սակայն գյուղապետարանը այդքան ֆինանսական միջոցներ չունի և որն ամենակարևորն է՝ պատասխանատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի չինովնիկներն են:
Էլկետրասյան վրա տեղադրված է եղել նաև արագիլի բույն և սյան տապալման հետևանքով արագիլի 3 ձագերը սատկել են:
Գյուղապետ Ս. Մարկոսյանն էլ ասում էր. «Էս էլեկտրական հոսանքի հարցերը «Մուսալեռ» մասնաճյուղի բալանսում են, իմ բալանսում են ցերեկային լույսերը: Իսկ այս պարագայում պատասխանատուն էլեկտրական ցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղն է:
ժողովուրդը պայմանանագիր ունի մասնաճյուղի հետ և կանոնավոր մուծումներն էլ անում է: Ոստիկանությունից էլ զանգահարեցին նոր, որ էլեկտրասյուներն արդեն բերում են, ճանապարհին են»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ