ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայրաքաղաքում ախտահանման աշխատանքները համակարգված չեն. Քաղաքապետարանը չունի կանգառներն ու խաղահրապարակներն ախտահանելու հստակ ժամանակացույց 06/20/2020 15:40 | ԼՐԱՀՈՍ
Մայրաքաղաքում ախտահանման աշխատանքները համակարգված չեն իրականացվում. Չկա սահմանված հստակ ժամանակացույց՝ ինչ պարբերականությամբ պետք է ախտահանվեն, օրինակ, մայրաքաղաքի կանգառները, բակային խաղահրապարակները։ Ավելին՝ քայլեր են ձեռնարկում երթուղայիններում ապահովելու պարետի սահմանած սոցիալական հեռավորության պահանջը։
Այսպես՝ Փաստինֆոն օրեր առաջ հարցում էր ուղարկել Երևան քաղաքապետարան պարզելու համար՝ 2020 թվականի մարտի 16-ից հունիսի 14- ն ընկած ժամանակահատվածում քանի անգամ են ախտահանվել մայրաքաղաքի կանգառներն ու քաղաքային տրանսպորտի միջոցները, ո՞վ է իրականացնում ախտահանման աշխատանքներն ու ինչքան գումար է ծախսվում դրանց իրականացման վրա, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հանրային տրանսպորտի միջոցներում, մասնավորապես՝ երթուղայիններում սոցիալական հեռավորություն պահպանելու պարետի սահմանած որոշումն ապահովելու ուղղությամբ և ախտահանվո՞ւմ են արդյոք մայրաքաղաքի բակային տարածքներում գտնվող խաղասրահները, եթե այո, ապա ո՞ր ընկերության կողմից և ինչ հաճախականությամբ։
Ի պատասխան մեր հարցմանը, Երևանի քաղաքապետարանից ստանում ենք ընդհանրական մի պատասխան, առանց հստակ տվյալների այն մասին, թե որքա՞ն գումար է բյուջեից ծախսվում՝ առհասարակ քաղաքի տրանսպորտի, կանգառներիում բնակելի բազմահարկ շենքերի շքամուտքերի ախտահամնման աշխատանքների իրականացման համար։ Մայրաքաղաքաների բակային տարածքներում գտնվող խաղահրապարակները, ըստ մեզ տրամադրված պաշտոնական տվյալների, ամենայն հավանականությամբ բացառապես չեն ախտահանվում, այդ մասին մեր հնչեցրած հարցման պաշտոնական պատասխանի մեջ որևէ անդրադարձ չկա։
Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցման հիմանական նպատակն էր պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված մայրաքաղաքում համավարակի տարածման աննախադեպ և անվերահսկելի թվացող ծավալներն, այն պարագայում, երբ արտաքին տվյալներով, մայրաքաղաքի բնակիչները համատարած կերպով պաշտպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պատշաճ կիրառումը՝ ամենուրեք և միշտ կրելով դիմակներ, ախտահանելով ձեռքերը և փորձելով պահպանել սոցիալական հեռավորությունը։
Քաղապապետարանին ուղղված մեր հարցման պաշտոնական պատասխանը հրապարակում ենք ստորև՝ առանց խմբագրման. «Ի պատասխան Երևանի Քաղաքապետարանին ուղղված ձեր հարցմանը, տեղեկացնում ենք, որ համավարակով պայմանավորված մայրաքաղաքի կանգառասրահների և քաղաքային տրանսպորտի ախտահանման աշխատանքները ամենօրյա են: Կանգառների դեպքում գործընթացն իրականացվում է ՀՀ ԱԻՆ և Երևանի քաղաքապետարանի համատեղ միջոցներով: Աշխատանքների վերաբերյալ առանձնացված թվային տվյալներ նշելն անհնար է, քանի որ գործընթացը հաճախ միաժամանակ ու տարաբնույթ է, հաճախ՝ մեկը մյուսին փոխլրացնող: Ախտահանումը հասարակական տրանսպորտում կազմակերպվում է ըստ օրվա ընթացքում երթուղիներ դուրս եկած շարժակազմերի քանակի՝ նախօրոք սահմանված ժամանակացույցով: Ինչ վերաբերում է սոցիալական հեռավորություն պահպանելուն, ապա խնդիրը վերաբերում է միայն էլեկտրատրանսպորտին, մասնավորապես՝ տրոլեյբուսներին, իսկ մետրոպոլիտենի վագոններում առկա ուղևորների թիվը չպետք է գերազանցի 70-ը: Տրանսպորտի մյուս տեսակներում, այդ թվում նաև երթուղայիններում, խնդիր է դրված բացառել կանգնած երթևեկող ուղևորների տեղափոխումը: Հասարակական տրանսպորտում պարետատան ցուցումների պահպանմանը հետևում են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները: Խաղահրապարակների ախտահանման աշխատանքներն էլ կազմակերպվում են շքամուտքերի ախտահանման միջոցառումների համատեքստում:
Տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանից մեզ տրամադրված պաշտոնական տվյալների և իրականացվող աշխատանքների պրակտիկ կիրառման համամասնությունը հասկանալու համար, Փաստինֆո լրատվական գործակալությունը զրուցել է մայրաքաղաքի բնակիչների հետ՝ հետաքրքվելով՝ արդյո՞ք գոհացուցիչ են համարում կորոնավիրուսային վարակի պայմաններում Երևան քաղաքի Կենտրոն թաղամասում իրականացվող ախտահման աշխատանքները։ Պարզվեց մեր համաքաղաքացիները անտեղյակ են ախտահանման աշխատանքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից