ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի պատմական տարածքում պատմամշակութային արժեքավոր շինություն է քանդվել (տեսանյութ) 06/20/2020 18:15 | ԼՐԱՀՈՍ
Երևանի պատմական տարածքում՝ Ֆիրդուսի 33-րդ թաղամասում բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող հերթական արժեքավոր շինությունն է քանդվել։ Պատմական Երևանի քաղաքային դեմքն աղավաղելու հերթական հանցավոր գործողությունը հետևյալ նախապատմությունն ունի՝ դեռեւս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի՝ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից վերանալու է ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինությունները՝ նույնպես: Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի` տարածքները հանդիսանալու են որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով եւ փողոցներով: Որոշման մեջ նշված է նաեւ, որ տվյալ տարածքում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում է նախատեսվում։
Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, անդրադառնալով Երեւանի պատմական ժառանգություն հանդիսացող Ֆիրդուսի թաղամասի կառուցապատմանը, օրերս հայտարարություն տարածեց ։ Կոմիտեից հայտնում էին, որ ներկայիս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության որդեգրած դատապարտելի գիծը եւ, կասեցնելու փոխարեն, արտոնել է շարունակել շինարարական աշխատանքները։ Սրա ապացույցը ամբողջովին կանգուն, սեւ տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն է եղել՝ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկիզբին թվագրվող շենքի ճակատի փլուզումը։
Խնդրահարույց հարցի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվական գործակալությունը լսել է Մշակույթի նախարարության երկարամյա առաջատար մասնագետ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի մասնագիտական մեկնաբանությունն ու վերլուծությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետգրության փոխարեն տեղեկացնում ենք, որ օրենքով հուշարձանի քանդումն անթույլատելի է։ ՀՀ օրենսդրությամբ հուշարձանների քանդման համար պատասխանատվություն է սահմանվում։ Եթե հնարավոր է վերականգնել հուշարձանին հասցված վնասը, ապա օրենքով նախատեսված վարչական տուգանքների կիրառմամբ իրականացվում են համապատասխան վերականգնողական աշխատանքները, իսկ եթե վնասը վերականգնելի չէ, ապա կատարված գործողությունը դատապարտելի է։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի մասնագիտական գնահատմամբ, այս պահին տեղի՝ մասնավորապես Հանրապետության 6 հասցեի արժեքավոր շինության՝ մեծամասամբ ճակատային հատվածից քանդված բեկորները բավարար են, որպեսզի հատվածաբար, որքանով թույլ կտա վերականգնման մեթոդիկան, հնարավոր լինի վերականգնել պատմամշակութային արժեք ունեցող շինությանը հասցված վնասը։ Այսինքն՝ քանդողներն ենթակա են օրենքով նախատեսված պատասխանատվության, միաժամանակ պարտավոր են վերականգնել շինությանը հասցված վնասը։
Դեպքի վայրում նկարահանումներ կատարելիս մեր տեսախցիկն արձանագրեց նաև նույն թաղամասում՝ քանդված շինության անմիջապես հարևանությամբ կատարվող հողային աշխատանքների կադրեր, տարածքում առկա ծանր տեխնիկա, և, ակնհայտ կերպով, տվյալ տեխնիկայի կիրառմամբ կատարված նոր շինարարական աշխատանքների հետքեր։ Մեր զրուցակից Արմեն Աբրոյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ շինարարական աշխատանքների համար ևս ԿԳՄՍ նախարարության համապատասխան թույլտվությունն էր անհրաժեշտ։ Առկա՞ է արդյոք գերատեսչության գրավոր թույլտվությունն, այս պահին հայտնի չէ։ Իրավիճակն օրինախախտ և անթույլատրելի է այնքանով, որքանով տվյալ տարածքը հավանական է ունենա հնագիտական շերտեր, հետևաբար, այդ տարածքում կատարվող հողային աշխատանքները պետք է ուղղորդվեն միայն հնագետ մասնագետի անմիջական մասնակցությամբ։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ