ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա հղի է դատախազությանը վեթինգի ենթարկելու վտանգով. Երեմ Սարգսյան 06/20/2020 13:10 | Մեկնաբանություն
Ինչպես է ստացվում, որ վարչապետի մամուլի խոսնակը Ծառուկյանի հայտարարությունից անմիջապես հետո՝ հունիսի 5-ին արձագանքում է նրան և նշում, թե Ծառուկյանն անհանգիստ է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնցից մեկը ընտրակաշառքի վերաբերյալ, եթե այդ պահի դրությամբ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործ չի եղել և այն հարուցվել է հենց այդ հայտարարությունից հետո՝ 4 ամիս առաջ ունեցած՝ վերը նշված փաստաթղթի հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
«Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընրելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը զուգահեռ նրա պաշտպանները հանդես են գալիս ակնհայտ ապատեղեկատվությամբ ուղեկցվող հրապարակային հայտարարություններով՝ փորձելով իրողությունների, գործի հանգամանքների խեղաթյուրմամբ մոլորեցնել հանրությանը և ընթացող իրավական գործընթացին անհիմն կերպով այլ երանգներ հաղորդելու իրենց ընտրած ուղեգիծը պաշտպանել մանիպուլյատիվ պնդումներով:
Էս «մանիպուլյատիվ» բառը շատ հաճախ որպես հակափաստարկ օգտագործելն անլրջացնում է հայտարարությունը։
Սա ուղղակի ընկերական նկատառում, գուցե հաջորդիվ հաշվի առնվի։
Քանի որ չգիտեմ Գոռ Աբրահամյանն իրավաբան է, թե ոչ, ուստի իմաստ չեմ գտնում իրավական մասով հակադարձել, առավել ևս, որ այդքան ժամանակ չունեմ։ Էլ չեմ ասում, որ 2 օր դատարանում դա էինք անում, նիստն էլ ամբողջությամբ ձայնագրված է։
Կարծում եմ, որ այս գործերով դատախազությանը շատ է օգնում, որ կալանքի քննարկումը դռնփակ է։ Պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե այն հրապարակային լիներ և բոլորն ականատես լինեին դրան։
Վստահ եմ, որ այդ մանիպուլյացիա բառի մասին չէին էլ հիշի ու միայն կմտածեին, թե այս խայտառակ վիճակից ոնց դուրս գան։
Իրավականի փոխարեն կարծում եմ, որ մամուլի խոսնակը գոնե 2 հարցի պատասխան պետք է տա հասարակությանը.
1. ինչպես է ստացվում, որ փետրվարի 5-ին հայտնաբերված փաստաթուղթը 4 ամիս հիմք չի հանդիսացել քրեական գործ հարուցելու համար, սակայն հունիսի 5-ին Ծառուկյանի կողմից կառավարությանը քննադատելուց անմիջապես հետո արդեն հիմք հանդիսացավ
(պատասխանի դեպքում առաջարկում եմ լավ պատրաստվել, քանզի այդ հարցը դատարանում մանրամասն քննարկել ենք և նիստին մասնակից խիստ պրոֆեսիոնալ 2 քննիչներն ու 3 դատախազները նույնիսկ մեծ ջանքերով չկարողացան պատասխանել՝ պատասխան չլինելու պատճառով)։
2. Ինչպես է ստացվում, որ վարչապետի մամուլի խոսնակը Ծառուկյանի հայտարարությունից անմիջապես հետո՝ հունիսի 5-ին արձագանքում է նրան և նշում, թե Ծառուկյանն անհանգիստ է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնցից մեկը ընտրակաշառքի վերաբերյալ, եթե այդ պահի դրությամբ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործ չի եղել և այն հարուցվել է հենց այդ հայտարարությունից հետո՝ 4 ամիս առաջ ունեցած՝ վերը նշված փաստաթղթի հիման վրա։
Թե բա սա քաղաքական հետապնդում չէ, զուտ իրավական գործընթաց է։
Հուսամ՝ ժամանակ կունենամ դրա քաղաքական բնույթի վերաբերյալ մնացած ապացույցներն էլ ներկայացնել։
Եվ վերջում՝ պետք չէ անընդհատ պնդել, թե դատախազությունը միայն օրենքով է շարժվում և ձեր համար որևէ նշանակություն չունի, թե վարչապետը ինչ է ասում կամ ինչ հանձնարարություն է տալիս։ Չէ որ իրականում բոլորս էլ գիտենք, որ դա, մեղմ ասած, ճիշտ չէ։ Սակայն շատ վտանգավոր է, եթե հանկարծ կոնկրետ անձինք հավատան դրան։
Դա հղի է դատախազությանը վեթինգի ենթարկելու վտանգով»,- գրել է Երեմ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ